Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող պատանու կալանավորման ժամկետը երկարաձգվել է. նա տեղափոխվել է ՔԿՀ

Ոստիկանի սպանության համար մեղադրվող պատանու՝ 16-ամյա Հ. Գալստյանի կալանավորման ժամկետը  երկարաձգվել է եւս երկու ամսով:

ՀԺ-ի հետ զրույցում հանրային պաշտպան Արթուր Հարությունյանը տեղեկացրեց, որ փետրվարի 12-ին քննիչը կալանավորման երկարաձգման միջնորդություն է ներկայացրել, որը բավարարել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը: Դրանից հետո Գալստյանը տեղափոխվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:

Հ. Գալստյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2019 թվականի հոկտեմբերի 16-ի գիշերը «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում ոստիկան Տիգրան Առաքելյանի սպանության համար:

Արդեն 3 ամիս էր, ինչ նա գտնվում էր «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում: Նոյեմբերի 21-ին Գալստյանը տեղափոխվել էր այնտեղ՝ դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննություն անցնելու: Արթուր Հարությունյանը տեղեկացրեց, որ օրեր առաջ ստացվել է նշված փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ Գալստյանը ճանաչվել է մեղսունակ:

- Պարոն Հարությունյան, ի՞նչ հիմնավորումներ է նշել քննիչը կալանավորման երկարաձգման համար:

- Ընդհանուր բնույթի հիմնավորումներ էին, որ կխուսափի քննությունից,  հանցագործություն կկատարի եւ այլն: Դա մտնում է նախաքննական գաղտնիքի մեջ, որը ես այս պահին չեմ կարող հրապարակել: Ամեն դեպքում, որոշումը ստանալուց հետո բողոքարկելու եմ Վերաքննիչ դատարան:

- Հ. Գալստյանը նիստին մասնակցե՞լ է, դիրքորոշում հայտնե՞լ է:

- Այո, ելույթ ունեցել է այնքանով, որքանով դատարանը նրա կարծիքն է հարցրել միջնորդության վերաբերյալ:

- Ձեր գնահատմամբ՝ նա ի՞նչ հոգեվիճակում էր:

- Նորմալ, ադեկվատ մարդու տպավորություն է թողել, հոգեկան շեղում ունեցող անձի տպավորություն չթողեց:

- Նախկինում նա նշել էր, որ առերեւույթ ընդունում է մեղադրանքը: Հիմա ի՞նչ դիրքորոշում ունի դրա վերաբերյալ:

- Հ. Գալստյանը հայտարարում է, որ ընդունում է մեղադրանքը՝ միաժամանակ ասելով, որ չի ունեցել դիտավորություն՝ որեւէ մեկին կյանքից ապօրինի զրկելու: Այսինքն՝ դիտավորության ֆակտորը բացակայում է, գործ ունենք քրեաիրավական սխալ գնահատման հետ, որը նախաքննության ընթացքում համապատասխան գործողություններով վեր կհանվի:

- Այսինքն՝ միջնորդությո՞ւն կներկայացնեք արարքի վերաորակման համար:

- Դա պաշտպանական գործունեության մարտավարություն է, որն այժմ չեմ գաղտնազերծի:

- Իսկ մյուս մեղադրանքների վերաբերյալ առարկություն չունե՞ք:

- Գիտեք՝ նախաքննություն է ընթանում, եւ այս պահին նպատակահարմար չեմ գտնում վերջնական գնահատական տալ այս կամ այն արարքին:

- Նախաքննությունն ընդհանուր առմամբ ի՞նչ փուլում է:

- Ինչպես ձեզ, այնպես էլ ինձ համար նախաքննությունը մասամբ գաղտնի է,  ճիշտ է, նախաքննական մարմնի կողմից տեղեկություններ են ներկայացվում, որոնք, ըստ իրենց, դեռեւս պետք է քննության ենթարկվեն, սակայն այդ հարցին ավելի կոնկրետ նախաքննական մարմինն է կարող պատասխանել:

- Հ. Գալստյանի մասնակցությամբ քննչական գործողություններ արվո՞ւմ են:

- Առայժմ ինձ իրազեկում չի ներկայացվել քննչական գործողության մասնակցության համար, քննիչը տեղեկացրել է միայն, որ ծանուցում է ուղարկել, որպեսզի ծանոթացնեն վերոնշյալ փորձաքննության եզրակացությանը, այն, որպես այդպիսին, մեզ դեռեւս չի տրամադրվել, պարզապես քննիչն է հեռախոսակապի միջոցով հայտնել դրա եզրափակիչ մասը:

- Մեկ այլ փորձաքննություն էլ նշանակվել էր գողության դրվագով: Դրա եզրակացությունը եւս ստացվե՞լ է:

- Այո, համեմատություն էր արվել եղբայրների մատնահետքերի եւ այն հետքերի միջեւ, որ հայտնաբերվել էին գեղեցկության սրահում, որից մինչ դեպքը տեղի ունենալը նրանք գողություն էին կատարել: Ստացված եզրակացության համաձայն՝ հետքերի մի մասը համընկել է Հ. Գալստյանի, մյուս մասը՝ եղբոր մատնահետքերի հետ:

Հիշեցնենք` միջադեպը տեղի էր ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 16-ի գիշերը «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում: Տեսնելով պարեկային մեքենան՝ եղբայրները դիմել էին փախուստի, իսկ Ոստիկանության ծառայողները հետապնդել էին նրանց եւ Ազատության պողոտայում բռնել։ Եղբայրները դիմադրել էին, ինչի ժամանակ նրանցից մեկը խլել էր ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակը, կրակել նրանցից մեկի վրա, ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին, ապա դիմել փախուստի։ Ձախ բազկի շրջանում ստացած հրազենային վնասվածքի հետեւանքով Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել էր։ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել էր, որ առերեւույթ հանցագործություն կատարած եղբայրները դեպքից ժամեր առաջ նաեւ գողություն էին կատարել Արաբկիր վարչական շրջանի գեղեցկության սրահից:

16-ամյա Հ. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անձի ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ կապված սպանությունը), 316-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ), 238-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով զենք-զինամթերք հափշտակելը կամ շորթելը) եւ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (շինություն ապօրինի մուտք գործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողությունը):

18-ամյա Ս. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ) եւ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (շինություն ապօրինի մուտք գործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողությունը):

Պաշտպան Աննա Ջուվանովան մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ Ս. Գալստյանի կալանավորման ժամկետը եւս երկարաձգվել է:

Տպել
3039 դիտում

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան