Նախորդ շաբաթ անչափահասների մասնակցությամբ երկու միջադեպ ավարտվել է դանակահարությամբ

Անցյալ շաբաթվա ընթացքում անչափահասների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերից երկուսն ավարտվել են դանակահարությամբ: Երևան և Աշտարակ քաղաքներում սուր կտրած-ծակած վերքերով երկու դպրոցահասակներ տեղափոխվել են բուժկենտրոններ:

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանի խոսքով՝ փետրվարի 13-ին Երևանում և փետրվարի 15-ին Աշտարակում դանակահարությամբ ավարտված միջադեպերի փաստերով Քննչական վարչությունում գործեր են նախապատրաստվում:

Երկու դեպքում էլ անչափահասների միջև վիճաբանությունը տեղի է ունեցել կեսօրին մոտ: «Փետրվարի 13-ին Երևանի բուժկենտրոններից մեկից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 16-ամյա պատանի՝ կտրած-ծակած արնահոսող վերքով: Պարզվել է, որ Կորյունի փողոցում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել էր 17-ամյա տղա, որ բերման է ենթարկվել»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Էդգար Ջանոյանը: Նա անպատասխան թողեց ճշտող հարցը, թե Կորյունի փողոցում գրանցված միջադեպն արդյոք չի՞ եղել հենց այնտեղ գտնվող հանրակրթական ուսումնական հաստատությունում՝ չհաստատելով այդ մասին մեր տեղեկությունը, բայց նաեւ չհերքելով: 

«Իսկ փետրվարի 15-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում ոստիկանության աշխատակիցները նկատել են վիճաբանող մի խումբ անչափահասների: Ոստիկանության Աշտարակի բաժին նրանց տեղափոխելուց հետո ոստիկանները նկատել են, որ պատանիներից մեկը գոտկային շրջանում կտրած-ծակած վերք ունի: 16-ամյա վիրավոր պատանուն տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Պարզվել է նաև դանակահարող 15-ամյա պատանու ինքնությունը: Աշտարակի բաժնից նա տեղափոխվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն».,- հաջորդ դեպքին անդրադառնալով էլ տեղեկացրեց Ջանոյանը:

Այն հարցին, թե ինչն է պատճառ եղել դանակահարությամբ ավարտված վիճաբանության, նա պատասխանեց. «Պատանիներ են, ամեն ինչն էլ կարող է պատճառ լինել, որ իրար վրա ձեռք բարձրացնեն»:

Հիշեցնենք, որ անչափահասների մասնակցությամբ միջադեպերն ավելացել էին անցյալ տարեվերջին: Մեզ հետ զրույցում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը նշել էր, որ անչափահասների միջև բախումները կանխարգելելու նպատակով Ոստիկանությունը պարբերաբար այցելում է դպրոցներ, զրույցներ վարում անչափահասների հետ հանցագործությունների, թմրամոլության, բռնության թեմաներով, բակերում հատկապես ամառային արձակուրդների շրջանում ակտիվորեն իրականացնում շրջիկ ոստիկանների վերահսկողություն. նրանց միջամտությամբ բազմաթիվ կռիվներ են ընդհատվում կամ կանխվում, դեռահասների մոտից հայտնաբերվում են դանակներ ու կռփազենք (կաստետ):

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հանրակրթության պետական չափորոշիչների վերանայման աշխատանքային խմբի համակարգող Աննա Բաբաջանյանի խոսքով՝ նախատեսվում է կրթական ռազմավարության փոփոխություն, որի արդյունքում հանրակրթական ծրագրերում կհավելվի հանդուրժողականության, կոնֆլիկտների կառավարման հմտությունների բաղադրիչը, որ ներառված կլինի ուսուցանվող բոլոր առարկաների՝ թե՛ հումանիտար առարկաների տեքստերի և թե՛ ֆիզիկա-մաթեմատիկայի խնդիրների մեջ:

Տպել
1380 դիտում

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման