Քաղաքացիներին մեծ հաշվով հետաքրքիր չեն ձախողման պատճառները. Լոռու մարզպետը՝ սուբվենցիոն ծրագրերի մասին

Լոռու մարզի 42 համայնքներում այս տարի կիրականացվի 102 սուբվենցիոն ծրագիր՝ նախորդ տարվա 55-ի փոխարեն: Ներկայացված ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 5 մլրդ 441 մլն դրամ՝ նախորդ տարվա 1 մլրդ 818 մլն դրամ ընդհանուր գումարի դիմաց:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ասաց՝ ծրագրերի համար նախատեսվող ընդհանուր 5 մլրդ 441 մլն դրամից 1 մլրդ 626 մլն դրամը համայնքների մասնաբաժինն է, 3 մլրդ 85 մլն դրամը՝ պետության, 826 մլն դրամը այլ ներդրողների կողմից արված ներդրումներն են, որոնց մեջ կան ե՛ւ անհատներ, ե՛ւ կազմակերպություններ. «Այս տարվա սուբվենցիոն ծրագրերի կարգը հաստատվեց մի փոքր այլ կերպ՝ կարող է լինել նաեւ 3-րդ կողմ, այս դեպքում համայնքի մասնաբաժինը պակասում է 5 տոկոսով: Մեխանիզմն այնպես է դրված, որ համայնքները շահագրգռված լինեն՝ ներդրողներ բերելու»:

Մարզպետն ասում է՝ սուբվենցիոն ծրագրերի առյուծի բաժինը խոշորացված համայնքներինն է. «Առանձին համայնքներն այս տարի արդեն որոշակի ակտիվություն ունեն, բայց համայնքներ ունենք, որ նորից ի վիճակի չեն եղել մասնակցելու զուտ իրենց բյուջեի սղության պատճառով»:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարարություն ներկայացված 102 ծրագրերից 4-ը ներկայացրել է Վանաձոր համայնքը՝ նախորդ տարվա 6-ի փոխարեն (մեկ ծրագիր տեղափոխվեց այս տարի): Ներկայացված ծրագրերի առյուծի բաժինը ճանապարհաշինությունն է, լուսավորությունը, ոռոգման համակարգերի կառուցումը, խմելու ջրագիծը, համայնքապետարանների վերանորոգումը:

Կան խոշորացված համայնքներ, որոնք նախորդ տարվա համեմատ, այս տարի ավելի ակտիվ են: Անդրեյ Ղուկասյանը նկատում է, երբ ուսումնասիրում են համայնքների բյուջեներն ու սուբվենցիոն ծրագրերին մասնակցելու, համայնքային բյուջեից ներդրում անելու չափը, զարմանք է առաջանում. «Ալավերդու բյուջեն 700 մլն դրամից ավելին է, բայց իրենք մասնակցել են անհամեմատ փոքր ծավալի ծրագրերով: Նախորդ տարի ավելի փոքր ու անտրամաբանական մասնակցություն էր, թեպետ համայնքապետը դա կապում է մեծ թվով ՀՈԱԿ-ներ ունենալով: 2019 թ.-ին Ալավերդի համայնքի մասնակցությունը սուբվենցիոն ծրագրերին եղել է 20 մլն դրամ, այս տարի՝ 25 մլն դրամ: Այս ամենը համայնքապետի ոչ էֆեկտիվ կառավարման արդյունք եմ գնահատում: Այստեղ 100 մլն դրամից ավելի ներդրում պետք է լիներ համայնքի բյուջեից, քանի որ խոշորացված համայնք է, եւ 25 մլն դրամ մասնակցությամբ 1 շատ փոքր ծրագիր կիրականացվի, մինչդեռ Ալավերդի խոշորացված համայնքն ունի բազում չլուծված խնդիրներ»,- ասաց Անդրեյ Ղուկասյանը: 

Համեմատականության համար նշեց, որ Ախթալա խոշորացված համայնքի բյուջեն 508 մլն դրամ է, եւ թե՛ նախորդ տարի, թե՛ այս տարի մասնակցել է 8 ծրագրով: Համայնքի մասնակցությունը 138 մլն դրամ է:

Սուբվենցիոն ծրագրերի մասնակցության առումով նախորդ տարի ակտիվ է եղել նաեւ Լոռի Բերդ խոշորացված համայնքը՝ 8 ծրագիր, համայնքի ներդրումը՝ 78 մլն դրամ, այս տարի մասնակցել է 10 ծրագրով, համայնքի մասնաբաժինը՝ 62 մլն դրամ: Համայնքի բյուջեն՝ 280 մլն դրամ:

Անդրադառնալով նախորդ տարի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի՝ որոշ դեպքերում եղած ձախողումներին՝ մարզի ղեկավարը վստահեցրեց՝ վերահսկողությունն այս տարի ավելի է լինելու: Ձախողումները, ըստ մարզպետի, կապված էին հիմնականում շինարարական կազմակերպությունների՝ նման ծավալների շինարարությանն անպատրաստ լինելու հետ.

«Այս տարի արդեն կարգը փոխվել է. 10 մլն եւ ավելի դրամ պահանջող ծրագրերի դեպքում շինարարական կազմակերպությունները պետք է բանկային երաշխիք ներկայացնեն ծրագրի 100 տոկոսի չափով: Այն ընկերությունները, որոնք տեխնիկապես թույլ են, այլեւս չեն կարողանա մասնակցել: Կոնկրետ Վանաձորի ձախողումները կապված են թե՛ նշվածով, թե՛ համայնքապետարանի ոչ հետեւողական աշխատանքով: Քաղաքացիներին մեծ հաշվով հետաքրքիր չէ ձախողումների պատճառը, նրանք աշխատանքի արդյունքն են ուզում: Փաստը մնում է փաստ, որ նախորդ ծրագրից մենք այսօր ունենք անբարեկարգ փողոցներ, ունենք կիսատ կառուցված ու շահագործման չհանձնված պուրակներ, Հայքի հրապարակ, որտեղ աշխատանքները դեռ 100 տոկոսով ավարտված չեն…»:

Ի հավելումն այս ամենի՝ մարզպետը մեկ անգամ եւս հիշեցնում ու վստահեցնում է՝ անորակ կամ կիսատ աշխատանքները չեն ընդունվելու, հետեւաբար չեն էլ վճարվելու. «Դուք էլ լավ գիտեք, թե հնում ինչպես են ավարտական ակտեր կամ որակը հավաստող փաստաթղթեր տվել կամ վաճառել: Դա արվել է կոնկրետ պաշտոնյային կաշառելու միջոցով: Քանի որ հիմա դա հնարավոր չէ անգամ պատկերացնել, հետեւաբար իրենք այլընտրանք չունեն. կա՛մ պետք է կատարեն որակյալ աշխատանք, կա՛մ չեն վճարվի: Սա միանշանակ է»:

Տպել
5517 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ