Նախագահ Արմեն Սարգսյանը որպես բանախոս հանդես է եկել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում անցկացված քննարկմանը

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող' Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որպես հիմնական բանախոս հանդես է եկել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում անցկացվող քննարկումների շարքում։ Որպես հիմնական բանախոս մասնակցելով քվանտային քաղաքականությանն առնչվող քննարկմանը՝ նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է իր քվանտային տեսության, աշխարհում տեղի ունեցող սրընթաց զարգացումների, համաշխարհային ռիսկերի, նոր քվանտային տեխնոլոգիաների ու համակարգերի, քաղաքականության քվանտային վարքագծի մասին: Քննարկմանը ներկա են եղել Ժոզեֆ Նայը, Լեհաստանի նախկին արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին, Գերմանիայում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ, բազմաթիվ հայտնի վերլուծական կենտրոնների ղեկավարներ, քաղաքական, հասարակական գործիչներ, դիվանագետներ, հեղինակավոր վերլուծաբաններ ու փորձագետներ:

«Աշխարհը փոխվել և փոխվում է շատ արագ: Որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում աշխարհում, հասկանանք անվտանգության խնդիրներն ու մարտահրավերները, պետք է գնալ խորքերը, գտնել պատճառները, որովհետև այն ամենն, ինչ այսօր մենք տեսնում ենք հետևանքներ են: Մենք բոլորս արդեն իսկ ապրում ենք ամբողջությամբ ուրիշ աշխարհում։ Հնարավոր է՝ մենք դա չենք նկատում, հնարավոր է՝ մենք դրա մասին չենք խոսում, քանի որ դեռ դասական ձևով ենք մտածում։ Մենք մտածում ենք մեծ պատմության, մեծ իրերի մասին, որոնք դեռևս դասական են, բայց եթե դուք ավելի մանրամասն եք դիտարկում փոքր մասնիկները, այս դեպքում, օրինակ՝ հանրությունը, իրերը կտրուկ փոխվում են։ Սա այն է, ինչ ես կանվանեի քվանտային քաղաքականություն։ Գաղափարը կարող եք փոխաբերական իմաստով ընկալել։ Դասական հաստատություններն ավելի և ավելի քիչ կարևոր և օգտակար են դառնում։ Քվանտային, նոր տեխնոլոգիաները մեր կյանքի վրա մեծ ազդեցություն են ունենում։ Ավելին՝ դրանք փոխում են ոչ միայն մեր կենսակերպը, այլ նաև՝ մեր հասարակությունների կերտվածքը։ Մենք պետք է ուժեղ լինենք, որպեսզի կարողանանք մեր առջև ծառացած խնդիրներին ոչ ստանդարտ լուծումներ գտնել։ Քվանտային մեխանիկայից եկած նորարարությունների շնորհիվ մենք սկսեցինք ապրել բոլորովին ուրիշ կյանքով։ Սկսեցինք թռչել Լուսին, ստեղծեցինք միջուկային կայաններ, արտադրեցինք խելացի հեռախոսներ։ Մենք պատրաստվում ենք այս ամենն ավելի լայն օգտագործել, քանի որ քվանտային տեխնոլոգիաները, քվանտային հաշվարկները մեզ կտրուկ փոխելու են։ Դրանք փոխում են ոչ միայն սարքավորումները, տեխնոլոգիաները, այլ նաև՝ մեր հասարակությունը։ Ես ունեմ նյութական կյանք, բայց իմ կյանքի մեծ մասը վիրտուալ է։ Ես փոխկապակցված եմ աշխարհի հետ, որն ունի լույսի արագություն։ Իմ փոխկապակցվածությունը շատ լայն է և անկանխատեսելի, այն դասական ձևերով չի կառավարվում։ Այդ աշխարհը կարգավորումներ չունի , բայց այն մեր կյանքի մեծ մասն է զբաղեցնում։ Մենք՝ մարդկային արարածներս, ապրում ենք երկու կյանքով։ Մեկը վիրտուալն է, մյուսը՝ նյութականը։ Ուզենք թե չուզենք, վիրտուալությունն աճում է ամեն օր և ազդեցություն է ունենալու մեր նյութական կյանքի վրա։ Այն մեծ ազդեցություն է ունենում մեր կյանքի, ընդհուպ՝ ժողովրդավարության կայացման վրա։ Դասական աշխարհում ժողովրդավարությունը իրականացվում է ընտրությունից ընտրություն, երբ քո ընտրազանգվածին հանդիպում ես որոշակի ժամանակը մեկը։ Նրանք ձեզ կանաչ քարտ են տալիս՝ չորս կամ հինգ տարվա համար։ Այս նոր աշխարհում ժողովրդավարությունն իրականացվում է ամեն օր, ամեն ժամ և այն ավելի և ավելի է այդպիսին լինելու»,-ասել է Հայաստանի նախագահը։

 

Հարցին, արդյո՞ք ֆիզիկոս լինելն ինչ որ ձևով ազդեցություն ունենում կամ փոխում է քաղաքականության ու քաղաքական խնդիրների վերաբերյալ իր մոտեցումները' նախագահ Սարգսյանը, մասնավորապես, պատասխանել է. «Բնության մեջ առկա են մաթեմատիկական օրենքներ: Եթե բնության մեջ առաջնորդվենք միայն մաթեմատիկայով, ապա չենք կարող ճանաչել բնությունը։ Պետք է նաև ֆիզիկա, քիմիա և այլն: Մաթեմատիկան բնության Սահմանադրությունն է, ֆիզիկան, կենսաբանությունն իրական կյանքն են: Ուստի յուրաքանչյուր երկրի Սահմանադրությունն այն կարմիր գիծն է, որը չպետք է անցնել, հատել ։ Խնդիրներ ունենալու պարագայում մարդը սկսում է վերստեղծել մաթեմատիկան: Բնության հայտնագործություններն օգնում են զարգացնել մաթեմատիկան: Իրական կյանքի հայտնագործությունները նույնիսկ օգնում են փոխել Սահմանադրությունն ու օրենքները: Եթե դու գործարար ես, դու պետք է իմանաս օրենքները: Եթե ուզում ես դառնալ գործարար, պետք է իմանաս մաթեմատիկա, օրենքներ, ֆինանսական ոլորտ:

Քաղաքականության մեջ անհրաժեշտ է համակարգված մտածողություն և հավատ, որ տրամաբանությունը քո ունեցած ամենահզոր գործիքն է: Անհրաժեշտ է նաև կարգապահ մտածողություն և գործելու վճռականություն»:

Տպել
2720 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին