Լուկաշենկոն սպառնում է վերցնել տարանցիկ նավթը. գազի շուրջ ՌԴ-ի հետ պայմանավորվել են

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնացել է սկսել տարանցիկ խողովակով նավթի արդյունահանումը, եթե հանրապետությունը փետրվար ամսվա ընթացքում բավարար քանակությամբ հումք չստանա Ռուսաստանից: Նա կրկին հայտարարել է այլ երկրներից նավթ գնելու եւ «Դրուժբա» գազատարով Լեհաստանից լրացուցիչ  մատակարարումներ հաստատելու իր ծրագրերի մասին, ինչպես նաեւ պնդել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը ակնարկել է, թե Բելառուսը  կարող է միանալ Ռուսաստանի Դաշնությանը՝ էներգակիրների միանման արժեքների փոխանակման պարագայում:

Գոմելսկի մարզ կատարած այցի ընթացքում Լուկաշենկոյի նոր բարձրագոչ հայտարարությունները արվել են մի քանի ամիս շարունակ Մոսկվայի եւ Մինսկի միջեւ տարվող ինտենսիվ բանակցությունների ֆոնին՝ ինչպես հետագա ինտեգրման, այնպես էլ նավթի մատակարարման վերաբերյալ:

Միեւնույն ժամանակ, կողմերին հաջողվել է բանակցությունների արդյունքում պայմանավորվել գազի վերաբերյալ: Այսօր՝ փետրվարի 14-ին «Գազպրոմը» եւ Բելառուսի Կառավարությունը ստորագրեցին արձանագրություն, որը սահմանում է գնագոյացման կարգը 2020 թվականի համար: Ըստ համաձայնության, Մինսկը կշարունակի գազ ստանալ 2019-ի պայմաններով ՝ 100 խորանարդ մետրի դիմաց 127 դոլար արժեքով:

Լուկաշենոկն հայտարարել է, որ Բելառուսը կարող է սկսել տարանցիկ խողովակաշարով էլ նավթ վերցնել, որպեսզի առաքումները հասցնեն ամսական 2 միլիոն տոննա մակարդակի, ինչը համաձայնեցված է միջկառավարական համաձայնագրով: Ըստ նրա, հունվարին Մինսկը ստացել էր ընդամենը 500 հազար տոննա ռուսական նավթ:

Բելառուսի նախագահը հիշեցրել է նաեւ, որ կողմերը դեռեւս չեն կարգավորել « Դրուժբա» խողովակաշարի մեջ նավթի աղտոտվածության համար իրենց տրվելիք փոխհատուցման հարցը:

Բացի այդ, նա ընդգծել է, որ Բելառուսի հանրապետությունը չի վճարելու ռուսաստանյան ընկերություններին նավթի գնի համար հավելավճար, բայց պատրաստ է վառելիք գնել համաշխարհային գներով:

Լուկաշենկոն նաեւ հաստատել է ԱՄՆ-ից, Սաուդյան Արաբիայից եւ ԱՄԷ-ից Լեհաստանի տարածքով հետադարձ նավթի մատակարարումներ սկսելու մտադրությունները ՝ օգտագործելով «Դրուժբա»-ի ենթակառուցվածքը: Մինչդեռ ավելի վաղ «Տրանսնավթի» ղեկավար Նիկոլայ Տոկարեւն ասել էր, որ նույնիսկ տեսականորեն դա հնարավոր չէ անել:

Մատակարարման եւս մեկ տարբերակ կա՝ մերձբալթյան նավահանգիստների միջով, ինչում Վաշինգտոնը կարող է օգնել Մինսկին, ասել է Բելառուսինախագահը:

Բելառուսի առաջնորդը նաեւ առաջարկել է, որ Մոսկվան ավելի ցածր գնով գազ մատակարարի հանրապետության այն շրջաններին, որոնք տուժել են Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետեւանքով՝ 1986 թվականին:

Լուկաշենկոյից մեկ այլ առաջարկ էլ կա՝ Բելառուսի ԱԷԿ-ի կառուցման համար վարկի տոկոսադրույքը իջեցնել մոտ 3% -ի՝ հետաձգելով վճարումները: Ըստ նրա, նա արդեն քննարկել էր այդ հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փետրվարի 7-ին (այդ ժամանակ ղեկավարները պայմանավորվել էին գազի գնի շուրջ), եւ Ռուսաստանի նախագահը կարծես թե դեմ չի եղել:

Վարկի պայմանների փոփոխության շուրջ բանակցությունները տարվում են ոչ առաջին տարին, դրանք քննարկման առարկա են եղել նաեւ 2018-ին, սակայն մինչ օրս բանակցությունների մանրամասները չեն հաղորդվել:

Ռուսաստանը նախկինում համաձայնել էր 10 միլիարդ դոլար տրամադրել Բելառուսին՝ ատոմակայանի կառուցման համար, որի գլխավոր կապալառուն է հանդիսանում Ռոսատոմի  «Ատոմստրոյեքսպորտ» կառույցը:

Ինչպես հայտարարել է Բելառուսի նախագահը, կողմերը «կշարունակեն աշխատել ինտեգրման ուղղությամբ», քանի որ «դրանում ոչ մի վատ բան չկա»: Միաժամանակ նա ասել է, որ ոչ բելառուս, ոչ էլ ռուս ժողովուրդները չեն ցանկանա գնալ Ռուսաստանի առաջարկած՝ միասնական գնի շուրջ «միավորման» ճանապարհով, բանակցությունները կշարունակվեն:

Տպել
1911 դիտում

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները