2019 թ. Երևանում հանցագործության դեպքերն ավելացել են 14.5 տոկոսով. դատախազությունն ամփոփել է անցած տարին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Երևան քաղաքի դատախազություն՝ ամփոփելու 2019թ. ընթացում մայրաքաղաքում հանցավորության ընդհանուր շարժընթացի, դրա դեմ պայքարի, ինչպես նաև Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների կատարած աշխատանքի արդյունքները: Ըստ այդմ՝ 2019թ. Երևանում գրանցվել է հանցագործության 14961 դեպք՝ նախորդ տարվա 13067 դեպքի փոխարեն, այսինքն՝ հանցագործության դեպքերն ավելացել են 1894-ով կամ 14.5 տոկոսով:

2019թ. Երևանում արձանագրվել է սպանության 17 դեպք, նախորդ տարվա 12-ի դիմաց, բացահայտվել է դրանց 86.4%-ը՝, նախորդ տարվա 85․7%-ի դիմաց: 25 տոկոսով կամ 3 դեպքով (12-9) նվազել են սպանության փորձի դեպքերը: Հաշվետու տարում 10 դեպքով կամ 2․3%-ով աճել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը, ինչին զուգահեռ, սակայն, մոտ 5 տոկոսային կետով աճել է նաև այս հանցատեսակով բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 74,1 %:

8 դեպքով կամ 32%-ով ավելացել են ավազակության դեպքերը (25-33), սակայն 13 տոկոսով բարելավվել է այս հանցատեսակով բացահայտման ցուցանիշը՝ նախորդող տարվա 74.4%-ի դիմաց 2019թ. կազմելով 87.5%: Երևանի դատախազը մտահոգիչ է համարել բնակարանային գողության դեպքերի շարունակվող աճը և բացահայտման ցուցանիշների ցածր մակարդակը: 2019թ. արձանագրվել է նման 859 դեպք, որը 58 դեպքով կամ 7․2%-ով ավելի է 2018թ. համեմատ: Նախորդ տարի բոլոր վարչական շրջաններում ձեռնարկվել են այս հանցագործության հակազդման որոշակի միջոցներ՝ հատկապես բազմաբնակարան շենքերի մուտքերը կոդավորված փականներով դռներով կահավորելու, լուսավորությամբ ապահովելու ուղղությամբ: Դրանց արդյունքում բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշները որոշակիորեն բարելավվել են՝ կազմելով 13%՝ նախորդող տարվա 9,6%-ի դիմաց:

 2019թ. ընթացքում մայրաքաղաքում գրանցվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու 703 դեպք՝ նախորդ տարվա 575 դեպքի դիմաց: Այսինքն՝ դեպքերն աճել են 128-ով, կամ 22.3%-ով, ինչին զուգահեռ 3 դեպքով (67-70) ավելացել են մահվան ելքով ՃԵԿ խախտման դեպքերը: Բացահայտման տոկոսը ևս աճել է՝ կազմելով 86.4 նախորդ տարվա 82.7-ի դիմաց: ՀՀ գլխավոր դատախազն այս կապակցությամբ հանձնարարել է քարտեզագրել մայրաքաղաքի ճանապարհային հանգույցի առավել ռիսկային գոտիները և ըստ պատահարների կամ հանցավոր դրսևորումների պատճառների՝ նախաձեռնել դրանց վերացմանն ուղղված կոնկրետ միջոցառումներ:    Նշված ժամանակահատվածում վարույթում քննվել է 272 կոռուպցիոն հանցագործության դեպքով հարուցված քրեական գործ: Երևան քաղաքում արձանագրված կոռուպցիոն հանցագործությունների զանգվածում մեծ է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (150), կաշառք ստանալու, տալու և միջնորդության (74) տեսակարար կշիռը: ՀՀ գլխավոր դատախազն այս կապակցությամբ շեշտել է հատկապես կոռուպցիոն գործերով քննությունների արագ հանգուցալուծմանն ուղղված դատախազական ներգործության միջոցների՝ նախաքննական մարմիններին նպատակային ցուցումներ, իսկ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմիններին կոնկրետ հանձնարարություններ տալու անհրաժեշտությունը՝ նշելով, որ դրանք չպետք է կրեն ֆորմալ բնույթ և դրանցով առարկայական արդյունքների չապահովման դեպքում պետք է դիտարկվի իրավական հետևանքների առաջացման հարցը:   

Երևան քաղաքի դատախազությունը 2019թ զգալի աշխատանքներ է կատարել պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում: Մասնավորապես, ուսումնասիրվել են ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վերահսկողական լիազորությունների արդյունքները, 2017-2018թթ. ընթացքում սոցիալական ապահովության և բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Երևան քաղաքի վարչական տարածքում հայտնաբերված խախտումների կապակցությամբ միջոցներ ձեռնարկելու պրակտիկան: Ուսումնասիրություններ են կատարվել նաև առանձին ոլորտներում Երևան քաղաքի վարչական տարածքում հայտնաբերված խախտումների և կիրառված պատասխանատվության միջոցների, Երևան քաղաքի մի շարք վարչական շրջանների զբոսայգիներում հողամասերի օտարման կամ վարձակալության հանձնելու, դրանցում կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու և մի քանի այլ հարցադրումների շրջանակներում:   

Ընդհանուր առմամբ 2019թ. ընթացքում հայտնաբերվել է հանցագործությամբ պետությանը պատճառված 4.712.912.421 դրամի վնաս, որից վերականգնվել է 453.053.527  դրամը: Հանցագործությամբ պատճառված վնասների հիմնական հատուցումները եղել են տեխնիկական զննության կայանների վերաբերյալ քրեական գործերով և Երևան քաղաքի դատախազության դատավարական ղեկավարման ներքո քննվող՝ Ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ հսկողության համակարգերի հավատարմագրային կառավարման ոլորտում չարաշահումների վերաբերյալ գործով: Արթուր Դավթյանը գոհունակություն է արտահայտել պետությանը պատճառված վնասի վերականգնման, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության գործառույթի իրացման ուղղությամբ ծավալված գործունեությունը և խնդիր դրել արձանագրված աննախադեպ արդյունքներն այս տարվա ընթացքում ավելի զարգացնել:  

ՀՀ գլխավոր դատախազը ներկաների ուշադրությունը հրավիրել է նաև քրեական ենթամշակույթի դեմ սկսվող պայքարին նախապատրաստվելու խնդրի վրա՝ նշելով, որ այդ չարիքը պետության ունեցած իրավաչափ ողջ գործիքակազմի կիրառմամբ արմատախիլ անելուն ուղղված իրավապահ մարմինների գործունեության կոնկրետ արդյունքները հասարակությունը պետք է տեսնի հնարավորինս կարճ ժամանակահատվածում, և համապատասխան քրեական տարրերը պետք է բավարար հիմքերի առկայությամբ հնարավորինս շուտ մեկուսացվեն հասարակությունից: Արթուր Դավթյանը հատուկ ընդգծել է այդ տարրերի հետ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հնարավոր առնչությունները չեզոքացնելու խնդիրը՝ որպես  առաջնահերթություն:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը: 

 

Տպել
1562 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա