Ոստիկանությունը գործարարից առգրավել է տեխնիկական կանեփի բերքը. Տիգրան Ավինյանը պարզաբանեց

Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը պատմեց իրեն դիմած մի գործարարի մասին. «Ներդրողը 2019 թ. մայիսին Կառավարությանն էր ներկայացրել ներդրման 7-ամյա բիզնես ծրագիր: Խոսքը վերաբերում էր տեխնիկական կանեփի ցանքին, որի թույլտվությունն ստացել էր Կառավարությունից: Այդ կանեփում ընդամենը 0,3% է կազմում հոգեմետ նյութը, եւ դա չի համարվում թմրամիջոց: Ներդրողը 170 հազար դոլարի սերմացու է գնել, բերել է, ցանել, ոստիկանության հետ կնքել է 24 ժամյա պահպանության պայմանագիր, որ այդ 1 հեկտար արտը պահպանեն: Հետո, երբ հավաքել են այդ ցանածը, ոստիկանությունը եկել եւ առգրավել է: Այն ոստիկանությունը, որ մի քանի ամիս պահպանել է այդ տարածքը: Նա ներդրում է արել մոտավորապես 400 հազար դոլարի: Ամիսներ շարունակ այդ գործարարը չի կարողանում Կառավարությունից պատասխան ստանալ: Դիմել է ինձ, ես ի՞նչ պատասխանեմ»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ տվյալ ներդրողը Կառավարությունից որեւէ համաձայնություն նմանատիպ գործունեություն ծավալելու հետ կապված չի ունեցել:

«Չէր կարող ունենալ, որովհետեւ օրենքով՝ կանեփի բոլոր տեսակների արտադրությունը ՀՀ-ում արգելված է: Ներդրումների չափի հետ կապված վստահեցնում եմ, որ այն թվերը, որ դուք հնչեցնում եք, գերչափազանցված են, որեւէ կերպ փաստարկված չեն: Այնուամենայնիվ, էկոնոմիկայի նախարարությունն իրականացնելու է վերլուծություն, եւ մենք մեր վերաբերմունքը կկարողանանք այդ վերլուծության հիման վրա արտահայտել տնտեսական կանեփի արտադրության վերաբերյալ, դրանից արդեն կհետեւի տվյալ ներդրողի խնդրի հանգուցալուծումը»,- ասաց փոխվարչապետը:

Գորգիսյանն արձագանքեց՝ հարցնելով, թե ի՞նչպես կարող էր գործարարն առանց Կառավարության թույլտվության՝ ՀՀ ներկրել կանեփի սերմ եւ ոստիկանության հետ պայմանագիր կնքել:

«Այն գերատեսչության ղեկավարը, ում մասին խոսում եք (նկատի ունի ոստիկանությանը-հեղ.), այլեւս այդտեղ չի աշխատում: Ինչ վերաբերում է սերմեր ներմուծելուն, գուցե օրենքով սերմերի ներմուծումը կարգավորումներով չի արգելվում, բայց կանեփի աճեցումն արգելվում է»,- եզրափակեց Ավինյանը:

Տպել
10183 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի