Խաչքարագործը՝ հին ու նոր երեւանների միջեւ

Երեւանի կենտրոնում, ուր միմյանց դեմ հանդիման կանգնած են հին Երեւանի կիսավեր տներն ու բարձրահարկ նորակառույցները, հայկական ջազ է հնչում մուրճերի անհամաչափ ռիթմի ներքո: Տուֆե խաչքարերի հետեւում մոմլաթե վարագույր է. ձմռան ցուրտն ու իմ հայտնվելը չեն խանգարում վարպետներին քարե խորհրդանշական զարդանախշեր նկարել ու կերտել:

Խաչքարերի արհեստանոց՝ քաղաքի կենտրոնո՞ւմ:

Երեսուն տարի է՝ մեր խաչքարերի արհեստանոցն այստեղ է. հայրս էր աշխատում: Ինչպես ինձ ներկայացնե՞ք: Ես Համբիկն եմ: Չէ՜, առանց վարպետ նշելու, առանց ավելորդության: Ես փոքր էի, խաղում էի այստեղ քարերի հետ: Մինչեւ հիմա էլ այդպես է (ժպտում է):

Խաղո՞ւմ եք:

Երբ խաղն աշխատանքի է վերածվում, պետք է շատ լուրջ վերաբերվել, ինչպես փոքրերն են իրենց խաղին լուրջ վերաբերվում: Հիշո՞ւմ եք՝ ինչ լուրջ էիք խաղում հալամուլա: (Համբիկը ժպտում է, ես հիշում եմ, իրոք):

Ձեր գործն արհե՞ստ է, թե՞ արվեստ:

Խաչքարը շատ լավ օրինակ է՝ ինչպես են խաչվում արհեստն ու արվեստը: Եվ այս պարագայում մի փոքր էլ ավելի՛. հավատն է ավելանում: Հյուգոն ասել է՝ տվեք մարդուն հավատ, որպեսզի նա ապրի: Խաչքարում դա է:

Ենթարկվո՞ւմ է քարը, հե՞շտ է նրան տալ Ձեր ուզած նախշը, գաղափարը:

Ինձ համար գոյություն ունի փայտ, մետաղ, քար եւ տուֆ... որովհետեւ տուֆն արդեն իր այնքան տեսակներն ունի, գույները, կարծրությունները: Ես տուֆը շատ եմ սիրում: Տուֆի հետ դժվար չէ, հարմարվում է: Հետո, երբ պատկերացնում եմ ժայթքած հրաբխի լավա, կրակ, հետո՝ սառել, չորացել, դարեր է անցել, վրան ծառեր են աճել, շենքեր կառուցվել, բայց շարունակել է իր կյանքն ապրել, ու հիմա էլ, երբ ձեռք ես տալիս, պատկերացնում ես՝ երբեւէ կրակ է եղել, ու անում ես իր հետ այն, ինչ ինքն է արել... հարմարվում ենք իրար:

Ի՞նչ եք պատմում խաչքարերով:

Խաչքարերն իրենց խորհրդանիշներով պատմում են, որ Քրիստոսը երբեւէ եղել է այստեղ՝ այս աշխարհում, հետո խաչվել է, հետո՝ հարություն առել: Մենք փորձում ենք գեղեցկացնել այդ հաղորդագրությունը, դրանից էլ ծնվում է արվեստը:

Ո՞րն է ամենակարեւորը, որ ուզում եք ասել արվեստով:

Իսկ գուցե արվեստով չասեմ, այլ մարդ տեսակովս: Ուզում եմ աշխարհում բոլորը մտածեն ոչ թե մարդկանց, ոչ թե հայի, ոչ թե իրենց մասին, այլ բնության, երկրագնդի մասին: Կործանվում ենք, վերջն է հասել:

Ասում են՝ վերջը չէ, սինուսոիդի ստորին կետին վերընթացն է հաջորդելու:

Ամեն ինչ թոքերի նման է՝ շնչում ես, արտաշնչում: Աշխարհում միշտ եղել են անհատներ, որ այդ վարընթացի ժամանակ ուղղակի հայտնվել են ու... սկսվել է նորից վերելք: Բայց եթե հիմա մենք ուշքի չգանք, հույսներս ո՞ւմ վրա դնենք:

Արարող մարդի՞կ են պետք, որ աշխարհը շալակած բարձրացնեն:

Արարող մարդ գոյություն չունի, մենք ուղղակի վաղուց մոռացված հինը նորացնում ենք կամ չափերն ենք փոխում: Ոչ մի բան չի հորինվում: Ոչ ոք ոչ մի բան չի ստեղծագործում, ստեղծում ենք տեսողական խաբկանք ու արժանանում ծափահարությունների:

Ջերմում եք, գրեթե դրսում աշխատելը դժվար չէ՞:

Դժվարը ջերմությամբ աշխատելը չէ, այլ մարդկանց հետ հարաբերվելը: Մնացածը հաղթահարելի է:

Պատվիրատուների հետ համաձայնե՞լը նկատի ունեք:

Չէ՛, առհասարակ: Իսկ պատվերի դեպքում նախ հասկանում ենք՝ ինչ են ուզում, ինչի համար: Ամենակարեւորը գեղեցկությունն է. եթե մի բան պիտի գեղեցիկ չլինի, չեմ անում: Եթե գեղեցիկ բան են առաջարկում, շնորհակալ եմ լինում: Եթե առանձին դիտես, խաչքարերի բոլոր զարդանախշերը սիրուն են, ուղղակի պիտի կարողանաս ճիշտ համադրել, թե չէ կդառնա «ռաբիս» բան:

Այստեղ մի մայթին հին Երեւանն է՝ փոքրիկ, կիսափուլ տներով, մյուսին՝ նոր, բարձրահարկ շենքեր: Ի՞նչ եք մտածում այս փողոցով անցնելիս:

Տխրում եմ, կարոտում եմ հին Երեւանը: Քաղցր էին այդ տարիները՝ հին շենքերը, հին մարդիկ: Էլ չկան: Այն շենքերն էին հին Երեւանը, ո՞նց հետ բերենք: Երբ դալանով մտնում էիր փոքրիկ բակ, ու մարդիկ էդտեղ սիրում էին իրար, ապրում էին, քեֆեր էին անում: Երեւանցու արժեքներն են փոխվել: Երեւանցին բարեւելով ման էր գալիս, հիմա ո՞նց էդ պակասը լրացնենք:

Ի՞նչ է Ձեզ համար երջանկությունը:

Երբ մարդը կարողանում է քաղաքակրթության հորինվածքի մեջ իր բնականը չկորցնել, բայց լինել սիրված:

Բայց ինչո՞ւ «բայց»...

Որովհետեւ բնական լինելը քարկոծվում է:

Շատ եմ սիրում այս գործս՝ մի մարդու համար է, որ բարեգործ էր, բայց թույլ չի տվել, որ իր անունը որևէ տեղ նշվի. հիմա՝ իր մահից հետո միայն, կտեղադրվի այն... Այսպես կանգնում եմ, գրկում է ինձ:

 

Տպել
2417 դիտում

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան