Արցախում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ մանրամասն զրույց եմ ունեցել Դավիթ Տոնոյանի ու ԳՇ պետի հետ․ Փաշինյան

Այսօրվա դեպքի վերաբերյալ մանրամասն զրույց եմ ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ։ ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց Փաշինյանը՝ ի պատասխան պատգամավոր Արման Բաբաջանյանի մտահոգությանը, որ 43 օրում ունեցել ենք 10 զոհ, վերջին 13 օրում՝ 7 զոհ։ Պատգամավորի խոսքով՝ սա արդեն առանձնապես Փաշինյանի ուշադրության կենտրոնում պետք է լինի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Արցախում երկու զինծառայող է մահացել՝ Տիգրան Մանվելի Մանվելյանը, զինծառայող Տիգրան Հուսիկի Մխոյանը: 

Վարչապետի համոզմամբ՝ այսօր այդ խնդրի խորքը հասկանալու համար պետք է գնալ, տեսնել, թե մեր բակերում, դպրոցներում երեխաներն ինչպես են իրար հետ շփվում․

«Ես զարմացա, երբ իմացա՝ ԱԺ պատգամավորներն ինչ-որ միջավայրերի մասին խոսելիս ասում են՝ էդ գողական ենթամշակույթը մեր ազգային ավանդույթների եւ ինքնության պահպանման համար շատ կարեւոր է, ես զարմացած եմ, ճշտելու առիթ չեմ ունեցել, բայց խնդիրը նաեւ այստեղից էլ է գալիս»,- ասաց Փաշինյանը։

Նա հարց հնչեցրեց՝ բանակում ի՞նչ խնդիր ունենք․

«Վարտիքները փոխելու խնդիր ենք, չէ՞, դրել, փոխվեց, լվացքի մեքենաներով ապահովվեցին, հետո պարզվեց, որ մեր զինվորների արժանապատվության համար պրոբլեմ է, երբ իրենց վարտիքը լվացքի մեքենայի մեջ հայտնվի ուրիշի վարտիքի հետ, հասկանո՞ւմ եք՝ սա ինչ խնդիր է, եւ եթե հանկարծ զինվորը կրի մի վարտիք, որը ուրիշինի հետ է եղել լվացքի մեքենայի մեջ, դա կարող է զինվորի հետ մեծ պարզաբանում առաջացնելու խնդիր ստեղծի։ Բայց այսօրվա քննարկման հիմնական խնդիրն այն է, որ մինչեւ գենետիկ մակարդակում այդ խնդիրն ախտորոշենք։ Իմ համոզմունքն այն է, որ սա քրեական ենթամշակույթի արտահայտման ձեւերից է, ես կասկած չունեմ»։

Վարչապետը հիշեցրեց, որ հայտնի հանգամանքների բերումով ՔԿՀ-ում է եղել, տեսել է՝ ինչպես են մարդկանց ոտքի վրա ինչ-որ հասկացություններով ոչնչացնում, ջարդում, հողին հավասարեցնում։

Տպել
6080 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին