Դպրոցներում «բացակաները» ոչ միշտ են նշանակվում. արդյոք ԱՆ-ը վարակի տարածվածության սխալ պատկեր ու եզրակացություն չունի

Հանրապետությունում շարունակում են տարածվել սուր շնչառական վարակներով հիվանդացությունները, դրա հետ մեկտեղ հակասական տեղեկություններ են հրապարակվում դպրոցներում բացակայությունների վերաբերյալ:

Առողջապահական գերատեսչությունը բացակայությունների ցածր ցուցանիշներ է նշում եւ վստահեցնում, որ իրավիճակը վերահսկվում է, անհանգստանալու կարիք չկա: Ծնողները վստահեցնում են, որ սովորողների հաճախելիությունը շատ ավելի փոքր է, քան ներկայացվում է:  

Հայտնի է, որ հաճախ ուսուցիչները ծնողների խնդրանքով կամ սեփական նախաձեռնությամբ աշակերտների բացակաները չեն նշանակում, որպեսզի դրանք չհատեն թույլատրելի 120 դասաժամի շեմը, որովհետեւ հակառակ դեպքում դպրոցականը պետք է քննություններ հանձնի՝ հաջորդ դասարան փոխադրվելու համար: Այս դեպքում, երբ հանրապետությունում տարածված են սուր շնչառական վարակները, երեւույթն առավել ակնառու է դառնում:

Վերջին շրջանում այս անհամապատասխանության մասին քիչ չէին նաեւ սոցիալական ցանցերում արված գրառումները: Աշակերտների ծնողները նշել էին, որ դպրոցներում բացականերն իրականում ավելի շատ են: Օգտատերերից մի քանիսն ընդգծել էին, որ իրենց երեխաների դասարաններում 80%-ը բացակա է: Մեկ այլ օգտատիրոջ գրառման համաձայն՝ հաստատությունում սովորողների շուրջ 50%-ը դպրոց չի հաճախում:

Ու եթե առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանում հաղորդվող թիվն էապես փոքր է իրական պատկերն արտահայտող ցուցանիշից, նշանակում է՝ գերատեսչությունն էլ սխալ տեղեկություններ է ստանում եւ հետեւաբար հանգում սխալ եզրակացության: 

Նախարարությունից, սակայն, վստահեցնում են, որ այդպիսի վտանգ չկա: Հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ տեղեկացրին, որ իրենց հրապարակած տվյալները ճիշտ են, բացի այդ՝ իրենք հրապարակում են ոչ թե կոնկրետ, այլ ընդհանուր թվեր: Ըստ այդմ՝ նախարարությունը չի հիմնվում միայն դպրոցներում գրանցված բացակայությունների վրա, այլ նաեւ ուսումնասիրվում են պոլիկլինիկաներում առկա տվյալները, հաշվարկվում սուր շնչառական հիվանդությունների դեպքերը:

Նշենք՝ երեկ նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ կրթական հաստատություններում սուր շնչառական վարակներով բացակայությունը կազմել է 5,8%: Դրանում նշվում էր նաեւ, որ սուր շնչառական վարակների տարածումը հնարավորինս բացառելու նպատակով ուժեղացվել է «համաճարակային ֆիլտրը»: Արդյունքում չի թույլատրվել 1032 (380-ը՝ Երևանում, 652-ը՝ մարզերում) երեխայի մուտքը կրթական հաստատություններ:

Հիշեցնենք, որ հանրապետությունում դեռևս շրջանառում են գրիպի Ա H1N1 ենթատեսակը եւ Բ տեսակը, ինչպես նաեւ շնչառական այլ վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):

Նշենք, որ ծնողների շրջանում տարածվել է նաեւ այն կարծիքը, որ դպրոցներն ու մանկապարտեզներն այս շրջանում պետք է փակել: ԿԳՄՍՆ լրատվական բաժնից ասացին, որ չեն կարող ոչինչ անել, մինչեւ Առողջապահության նախարարությունը համաճարակային իրավիճակ չհայտարարի: Նշենք, որ օրեր առաջ մեր հարցին ի պատասխան՝ ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնից նշել էին, որ այդպիսի որոշում կայացնելու համար պետք է վիրուսի բռնկում լինի, դպրոցի աշակերտներն սկսեն զանգվածաբար միմյանց վարակել, եւ վարակն արագությամբ տարածվի: Դեռեւս, ըստ նախարարության, նման բան անելու հիմքեր չկան:

Տպել
3664 դիտում

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են