Ունեմ կասկած, որ այդ 600 հատորում կան բավարար նյութեր Մարտի 1-ի 10 սպանությունները բացահայտելու համար. Ռոբերտ Քոչարյան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաեւ ինքը Ռոբերտ Քոչարյանը: Նա նշեց, որ իր փաստաբանները խոսեցին ամեն ինչից, ներկայացրին իրենց դիրքորոշումը, սակայն կա մեկ հարց, որի վերաբերյալ ինքն ասելիք ունի:

Խոսքը պաշտպաններից Հովհաննես Խուդոյանի այն հայտարարության մասին է, որ այս գործով ցուցաբերվում է խտրական վերաբերմունք, որ գործի նյութերը ամբողջությամբ չեն տրամադրվում իրենց եւ որ առկա է ընտրովի մոտեցում: «Եթե քրեական գործը շենքի հետ համեմատենք, ակնհայտ է, որ այս գործը սկսվել է տանիքից. սկզբից մեղավոր է նշանակվել, ապա առաջադրվել է հոդվածը, հետո փորձել են ներառել միայն այն նյութերը, որոնք իրենց կարծիքով ինչ-որ ապացուցողական բազա են ձեւավորել»:

Քոչարյանը բացատրեց, թե ինչու է նման տպավորություն ստեղծվել. «Ծանոթ եմ քրեական գործին, ամբողջ գործում կա ընդամենը երկու նյութ, երկու նամակ՝ ԱԱԾ-ից, դուք պատկերացնո՞ւմ եք այդ իրադարձությունները, ի՞նչ էր կատարվում ՀՀ-ում, եւ հանկարծ այդ ժամանակ մեր ամենից կայացած կառույցներից մեկը որեւէ վերաբերմունք, որեւէ նյութ չունի այդ իրադարձությունների վերաբերյալ, հնարավո՞ր է դրան հավատալ, հնարավո՞ր է հավատալ, որ ԱԱԾ-ն որեւէ տեղեկատվության չէր տիրապետում այդ ամբողջ ընթացքում: Հնարավոր չէ, կամ էդ մարդը ուղղակի, սենց ասեմ, պիտի շատ տկար ուղեղի տեր լինի, որ հավատա»: Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ իրենք բազմաթիվ անգամ դիմել են, որպեսզի իրենց տրամադրվի Մարտի 1-ի գործի նյութերի ամբողջ ծավալը, սակայն դրանք դիտավորյալ չեն տրամադրվել. «Ես այն ժամանակ նախագահ եմ եղել, եւ շաբաթն առնվազն մեկ անգամ ԱԱԾ պետը զեկուցում էր ինձ, այդ զեկույցներից որեւէ նյութ ես չեմ տեսել, չկան, չեմ կասկածում, որ միգուցե կան այն վեց հարյուր հատորում կամ ԱԱԾ-ում, բայց դրանք չեն տրամադրվել այս քրեական գործի համար»:

Քոչարյանը շեշտեց նաեւ, որ իրենց չի տրամադրվել հետագայում ավելացված երեք հատորը: Ըստ Քոչարյանի՝ ամենից զավեշտալին այն է, որ Վիկիլիկսի նյութերը կարդալիս տպավորություն է ստեղծվել, թե ԱՄՆ դեսպանատունը շատ ավելի ինֆորմացիա ուներ ՀՀ-ի ներքաղաքական իրադարձությունների մասին, քան մեր ԱԱԾ-ն. «Ինչի՞ համար եմ սա ասում, ես ունեմ հիմնավոր կասկած, որ այդ վեց հարյուր հատորում կան բավարար նյութեր՝ տասը սպանությունները բացահայտելու համար: Ես ենթադրում եմ, ես ունեմ ողջամիտ կասկած՝ մտածելու, որ դրանք կան, բայց չեն ուզում անել, պատճառներից մեկը գուցե լինի այն, որ դա կարող է ուրիշ տեղ տանել, ինչը կհակասի այս քրեական գործի ուղղվածությանը, եւ երկրորդը, ներկայացնելու դեպքում հարց կառաջանա՝ արդյոք տուժողները այս նիստին պետք է մասնակցե՞ն, թե՞ ոչ»: Քոչարյանի այս հայտարարությունից հետո նիստերի դահլիճում աղմուկ բարձրացավ, եւ կողմերի միջեւ թեթեւ ընդհարում եղավ: Շարունակելով իր ելույթը՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ սպանությունների առնվազն երեքի շրջանակը պարզ է. «Մարդիկ զոհվել են հատուկ միջոցների կիրառման պատճառով, հայտնի է, թե քանի ոստիկան է կիրառել դրանք, խնդիրը նրանում է, որ հնարավոր չէ պարզել, թե մահվան դեպքերը կոնկրետ որ զենքի կրակոցից են պատճառվել»:

Քոչարյանը հայտարարեց, որ այստեղ նստածներից որեւէ մեկը կապ չունի սահմանադրական կարգի տապալման հետ. «Հիմա հարց է առաջանում. ինչո՞ւ ամբողջ գործի նյութերը՝ կապված այս գործի հետ, չեն տրամադրվում, որովհետեւ հակառակ դեպքում ակնհայտ կլինի, որ գործի այս մասով տուժող չի կարող ճանաչվել»: Քոչարյանը նշեց, որ այս մասին բարձրաձայնում է՝ ցույց տալով, որ ամբողջական նյութերի չտրամադրումը ողջամիտ կասկածներ է առաջացնում, որոնք խորքային են եւ կարող են գործի ամբողջական բացահայտման համար էական նշանակություն ունենալ, եւ դիմելով դատարանին՝ ցանկություն հայտնեց, որ որոշումը կայացնելիս դատավորը հաշվի առնի նաեւ այս հանգամանքը. «Փաստաբանների ներկայացրած ամեն մի փաստարկ բավարար է քրեական հետապնդումը դադարեցնելու համար, մենք ունենք փաստարկների մի մեծ փունջ, ես հասկանում եմ նաեւ, որ դուք անձամբ բավարար դժվար կացության մեջ եք՝ հաշվի առնելով նաեւ դատավոր Դավիթ Գրիգորյանի ճակատագիրը»:

Քոչարյանի այս խոսքից հետո նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն առաջարկեց ելույթ ունենալ միջնորդության շրջանակում, ինչին արձագանքելով՝ նա ասաց. «Շատ ցավոտ եք տանում նման զուգահեռները, դուք ձեզ չեք հետեւում, մենք հետեւում ենք, եւ սա այն ցավոտ կետն է, որը դուք պետք է ձեր մեջ հաղթահարեք»: Դատավորը դարձյալ կոչ արեց խոսել, ըստ էության, ինչից հետո Քոչարյանը հարցրեց՝ արդյո՞ք մինչ այս իր ելույթը ըստ էության էր, եւ կարո՞ղ է նա շարունակել նույն կերպ: Դատավոր Դանիբեկյանն ասաց, որ կարող է շարունակել իր ելույթը, սակայն Քոչարյանը, այնուամենայնիվ, որոշեց չշարունակել. «Շնորհակալություն, լավ եղեք»,- ամփոփեց նա:

Տպել
3239 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)