Ինչու է աշխատանքից ազատվել մարզպետարանի ծրագրերի եւ զարգացման բաժնի պետը. որոշումը կվիճարկվի դատարանում

Լոռու մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանն ազատվել է աշխատանքից: Մինչ այդ, սակայն, իրականացվել է ծառայողական քննություն, որն էլ հանգեցրել է նման որոշման:

Իրեն բաժնի պետի պաշտոնից ազատելը Հասմիկ Մկրտչյանը համարում է ապօրինի որոշում ու պատրաստվում է այն վիճարկել դատական ատյաններում: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց նա՝ չցանկանալով խոսել իր ազատման պատճառների մասին. «Միայն կասեմ, որ որոշումն անօրինական է, եւ ես այն վիճարկելու եմ դատարանում»:

Լոռու մարզպետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Մխիթարյանը, խոսելով Հասմիկ Մկրտչյանի ազատման մասին, նշեց, որ դրա համար հիմք են հանդիսացել քանիցս տրված բանավոր եւ գրավոր նկատողությունները. «Հասմիկ Մկրտչյանի նկատմամբ կիրառվել է խիստ կարգապահական տույժ, այն է՝ ծառայության դադարեցում, եւ դրա հիման վրա կայացվել է որոշում, եւ իր հետ կնքված պայմանագիրը լուծարվել է հունվարի 30-ին»,- ասաց Արթուր Մխիթարյանը՝ հավելելով, որ մինչ կարգապահական տույժ կիրառելը օրենքի պահանջին համապատասխան ծառայողական քննություն է նշանակվել, որի եզրակացությունն էլ՝ խիստ կարգապահական տույժ.

«Հասմիկ Մկրտչյանի նկատմամբ 2018 թ.-ի մարտին էլ էր կիրառվել կարգապահական տույժ՝ նկատողություն՝ իր աշխատանքի մեջ թերանալու եւ բացթողումների մասով, կրկին ծառայողական քննություն էր անցկացվել, ու թեթեւ կարգապահական տույժ էր կիրառվել: 2019-ի սեպտեմբերին եւս 1 ծառայողական քննություն էր անցկացվել, որի հետեւանքով նա կարգապահական տույժի չէր ենթարկվել, ներողամտորեն էինք վերաբերվել իր թերացումներին, արդեն այս տարվա հունվարին կիրառվեց խիստ նկատողություն՝ հիմք ընդունելով նրա՝ պարտականությունների մեջ պարբերաբար թերանալը»:

Արթուր Մխիթարյանը, որպես թերացումներ մի քանի օրինակ, նշեց. «Թերացում էր այն, որ մեր պաշտոնական կայքէջում չէր տեղադրվել մարզի պետական հաստատությունների թափուր աշխատատեղերի մասին հայտարարված մրցույթները: Մարտ ամսին տրված նկատողությունը կապված էր սուբվենցիոն ծրագրերի հետ, երբ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարարի մոտ եղել էր քննարկում, որի ժամանակ մարզպետին սխալ թվային տվյալ էր ներկայացրել, որն էլ ներկայացրել էր նախարարին: Սեպտեմբերին արձանագրված թերությունն էլ կապված էր Լոռու մարզի եւ Չինաստանի Շանսի նահանգի համագործակցության հետ, պետք է հանդիպում կազմակերպվեր գործարարների միջեւ, որը չէր արվել… Եթե մենք գնում ենք զարգացման ուղով ու փորձում ենք ցանկացած ծրագիր բերել մարզ ու առաջինն իրականացնել, ապա թերանալն այս դեպքում այդքան էլ ճիշտ չէր»,- ասաց Արթուր Մխիթարյանը՝ հավելելով, որ բաժնի պետի պարտականությունները դրվել են նույն բաժնի մեկ այլ աշխատակցի վրա:

Տպել
1636 դիտում

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից