ԿԸՀ-ն հաստատեց ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է անցկացնում: Օրակարգում, ի թիվս այլնի, ներառված է նաեւ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին հարցը:

Հիշեցնենք՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օրեր առաջ ստորագրեց Սահմանադրական դատարանի 6 անդամների եւ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանի հետագա պաշտոնավարման վերաբերյալ խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագիծը հանրաքվեի դնելու որոշումն ու հանրաքվեի օր նշանակեց այս տարվա ապրիլի 5-ը։

Նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ Հանրաքվեի մասին օրենքի համաձայն՝ հանրաքվեն մեկնարկում է դրա մասին ՀՀ նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրից հետո 7-րդ օրը եւ ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ, ինչը նշանակում է, որ փետրվարի 17-ից կմեկնարկի հանրաքվեի նախընտրական քարոզչության փուլը:

Ինչ վերաբերում է կողմերի գրանցմանը, ԿԸՀ նախագահն ասաց, որ Հանրաքվեի մասին օրենքի համաձայն՝ լինելու են «Այո» եւ «Ոչ» նախաձեռնություններ, «Այո» նախաձեռնության գրանցումն իրականացվում է օրենքի ուժով, «Ոչ» նախաձեռնության գրանցման համար սահմանվում է հետեւյալ մոտեցումը․ գրանցման իրավունքից կարող է օգտվել նախաձեռնությանը դեմ քվեարկած պատգամավորը, եւ այդ գործառույթն իրականացնելու համար սահմանված է յոթօրյա ժամկետ։ Եթե յոթօրյա ժամկետում նման դիմում չի ստացվում, դրանից հետո ՀՀ 50 քաղաքացիներ կարող են ձեւավորել համապատասխան խումբ, դիմել ԿԸՀ՝ որպես «Ոչ» նախաձեռնություն գրանցվելու համար։ Պատգամավորները դիմում ներկայացնելու համար մինչեւ փետրվարի 17-ն ունեն ժամանակ։

Տեղական ինքնակառավարման հանձնաժողովների նշանակման հետ կապված որոշակի առանձնահատկություն կա․ անդամներ նշանակելու իրավունք ունեն երկուական «Այո» եւ «Ոչ» նախաձեռնություններից, երեք անդամ էլ նշանակվում են ՏԻՀ-երի կողմից։

Հանձնաժողովը միաձայն՝ 7 ձայնով հաստատեց 2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

Հանրաքվեի ժամանակացույցում առկա է 104 միջոցառում՝ սկսած նախապատրաստական առաջին քայլերից մինչեւ արդյունքների ամփոփում, բողոքարկման ժամկետներ եւ այլն: Ժամանակացույցը կհրապարակվի ԿԸՀ պաշտոնական կայքում։

Տպել
3108 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին