Վանաձորում սպանվածներից մեկը քրեական հեղինակություն է. հայտնի է մահացածների ու վիրավորների ինքնությունը (լուսանկարներ)

Վանաձորի Բազում թաղամասում այսօր հնչած կրակոցների հետեւանքով մահացածների եւ վիրավորների ինքնությունը հայտնի է: ՀԺ-ի տեղեկություններով՝ մահացածներն են Վանաձոր քաղաքի բնակիչներ, 29-ամյա Աղասի Հովհաննիսյանը եւ 29-ամյա Գեւորգ Սուքիասյանը: Կրակոցներից վիրավորվել են Վանաձոր քաղաքի բնակիչներ, 33-ամյա Արշակ Առաքելյանը եւ 32-ամյա Գարիկ Սիրադեղյանը:

ՀԺ-ի տեղեկություններով՝ սպանված 29-ամյա Աղասի Հովհաննիսյանը քրեական հեղինակություն «Բազումի» Աղասն է: Դեպքն էլ տեղի է ունեցել նրանց շենքի հարեւանությամբ:

Վանաձորի բժշկական կենտրոնից ՀԺ-ին հայտնեցին, որ վիրավորներից հրազենային վիրավորում ստացած Արշակ Առաքելյանին տեղափոխում են Երեւան: Մեր տեղեկություններով՝ նրա մոտ հրազենային վնասվածքներ կան նաեւ պարանոցի շրջանում:

Հիշեցնենք՝ այսօր փետրվարի 9-ին, կրակոցներ են հնչել Վանաձորի Բազում թաղամասում: Հրազենային վիրավորումով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել 4 երիտասարդ, որոնցից 2-ը՝ մահացած: Դեպքի վայրում մինչ այս պահն աշխատում են իրավապահները: Դեպքի վայրում գտնվող շինության պատին հայտնաբերվել է հրազենից արձակված կրակոցի 4 հետք: Տարածքը մի քանի տասնյակ մետր շառավղով ամբողջությամբ արյուն է: Միեւնույն ժամանակ, Վանաձորի «հուշարձան» կոչվող թաղամասում՝ Բարեկամություն փողոցում էլ հայտնաբերվել էր այրվող «Նիվա» մակնիշի ավտոմեքենա: Վանաձորի հրշեջները, մարելով մեքենայում բռնկված հրդեհը, ներսում հայտնաբերել էին հրազեն: Թե ինչ կապ ունեն այս 2 դեպքերն իրար հետ, հայտնի չէ: Նախնական տեղեկություններով՝ «Նիվան», որը հրդեհվել է նշված փողոցում, տվյալ թաղամասի բնակիչներից եւ ոչ ոքի չի պատկանել: Բարեբախտաբար, հրշեջները կարողացել են ժամանակին մարել հրդեհը, հակառակ դեպքում մեքենայի գազաբալոնը կպայթեր:

Տպել
57955 դիտում

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

Ասֆալտի ֆիդայականությունը շատերին նողկալի է. Սաֆարյանը՝ Ծիծեռնակաբեդում Աննա Հակոբյանի և դստեր հետ տեղի ունեցածի մասին

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ