Շուրջ 40 գրողներ կայցելեն դպրոցներ. մոտենում է գիրք նվիրելու օրը

Այս տարի փետրվարի 19-ին Հայաստանում կնշվի ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 151-րդ տարեդարձը եւ արդեն ավանդական դարձած Գիրք նվիրելու օրը:

Թումանյանի ծննդյան օրը գրքի տոն դարձնելու նախաձեռնությունը Հայաստանի Գրողների միության նախկին նախագահ Լեւոն Անանյանինն է: Այն նշվում է դեռեւս 2008 թվականից:

Ինչպես ամեն տարի, այս անգամ եւս մայրաքաղաքում եւ մարզերում նախատեսվում են մի շարք միջոցառումներ: Փետրվարի 19-ին Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքի մի շարք դպրոցների աշակերտներ կհանդիպեն ժամանակակից գրողների հետ:

Մեզ հետ զրույցում Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ իրենք արդեն 10 տարուց ավելի է, որ նման միջոցառումներ են կազմակերպում: Գրողների ցանկն արդեն տրամադրել են Երեւանի քաղաքապետարանին, որը կօգնի միջոցառումը կազմակերպել: Մասնակցելու են շուրջ 40 մտավորականներ: Էդվարդ Միլիտոնյանն օրինակ՝ Դանիել Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոցի աշակերտների հետ է հանդիպելու: Կան դպրոցներ, որոնք առաջարկել են, որ աշակերտների հետ հենց իրենց նախկին շրջանավարտ գրողները հանդիպեն:

Գրողների միության նախագահը հավելեց, որ միջոցառումը չի սահմանափակվելու միայն Երեւանում, եւ հանդիպումներ կլինեն նաեւ մի շարք մարզերում: Միջոցառումներ են նախատեսվում նաեւ Արցախում ու Թբիլիսում:

Այդ օրը ՀԳՄ Պոեզիայի պուրակում տեղի կունենա նաեւ ֆլեշմոբ, գրքի նվիրատվություն: Ցանկացողները կարող են իրենց գրքերով ներկա գտնվել եւ դրանք նվիրել ընթերցողներին։

Ինչպես պարզվեց, երեխաների հանդիպելու համար՝ գրողները հոնորար չեն ստանալու: Նշենք, որ դեռեւս մի քանի օր առաջ արձակագիր Արփի Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում դժգոհել էր, որ Երեւանի քաղաքապետարանը գրողներին հոնորար չի տրամադրելու:

Քաղաքապետարանի լրատվական բաժնից հաստատեցին այս տեղեկատվությունը՝ նշելով, որ այս հանդիպումներն ամեն տարի անց են կացվել առանց հոնորարի: Այդպես է որոշված եղել ի սկզբանե: Ըստ նրանց հիմնավորման՝ այս ամենն իրականացվում է երեխաների համար եւ երբեմն կարելի է  մասնակցել միջոցառումների առանց հոնորարի:

Նշենք, որ իրք նվիրելու օրվա կապակացությամբ արդեն մի քանի տարի է՝ Հայաստանում, Արցախում եւ Հայաստանից դուրս՝ Մոսկվայում, Թբիլիսիում, Բեյրութում կազմակերպվում են միջոցառումներ, հանդիպումներ, գրքի նվիրատվություններ:

Տպել
2163 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին