Պաշտպանել քաղաքացուն իր վրա ոտքերը սրբել պատրաստվող կենդանիների ոհմակից. Արման Բաբաջանյանն առաջարկում է շուրջը նայել

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կարծիքով՝ գործող Ազգային ժողովի կարեւոր անելիքն այսօր Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հաղթահարումն ու դրանով իսկ արյունալի իրադարձությունների անթույլատրելի ու անհնար դարձնելն է:

Այսօր այդ մասին խոսելով ԱԺ ամբիոնից՝ Բաբաջանյանը հիշեց 2004-ի իրադարձությունները. «Հայ ժողովուրդը մեկ անգամ իր վստահությունը հայտնել է Սահմանադրական դատարանին. դա 2003 թվականի խայտառակ ընտրությունների արդյունքների վիճարկման ժամանակ էր, երբ Սահմանադրական դատարանը որոշեց վստահության հանրաքվե անցկացնել: Եվ այն, ինչ տեղի ունեցավ Բաղրամյան պողոտայում ուղիղ մեկ տարի անց, կհիշեն լրագրողներ Նաիրա Զոհրաբյանը, Վահագն Հովակիմյանը եւ դաժան ծեծի ենթարկված, այդ իրադարձությունները լուսաբանող Հայկ Գեւորգյանը: Թե ինչ տեղի ունեցավ այստեղ դարանակալած հատուկջոկատայինների դուրս բերմամբ մեր հազարավոր քաղաքացիների հետ, տասնյակ կուսակցությունների առաջնորդներ ինչպես ընդհատակում մնացին այդ իրադարձություններից հետո, Սահմանադրական դատարանի եւ ոչ մի անդամ, ոչ մի նախագահ չփորձեց պաշտպանել իր իսկ որոշման հետեւանքով մեկ տարի հետո Բաղրամյան պողոտայում հայտնված քաղաքացուն»,- հայտարարեց պատգամավորը՝ հավելելով, որ «այդ դատարանի նկատմամբ տոտալ անվստահությունն էր պատճառը, որ մարդիկ չսպասեցին դատարանի որոշմանը, եւ 2008 թվականին օրեր շարունակ մնալով փողոցում, պայքարելով՝ սպանվեցին»:

Բաբաջանյանի բնորոշմամբ՝ պետության գլխին հայտնված բանդիտական խմբավորումը թույլ չէր տվել գոնե մեկ վստահելի ինստիտուտի գոյություն, որը կարող էր մարդկանց համար փողոց դուրս գալու եւ չսպանվելու այլընտրանք լինել:

Ըստ նրա՝ սահմանադրական ճգնաժամը հնարավոր է լուծել միայն արմատական քայլերի միջոցով: «Ով, եթե ոչ Ազգային ժողովը, պետք է գնահատի պետության բռնազավթման հասցրած ռազմական, տնտեսական վնասները եւ ազգային անվտանգությանը հասցրած անդառնալի վնասը: Դուք դեռ մտածում եք՝ այդպիսի գնահատական տա՞լ, թե՞ ոչ, իսկ այդպիսի գնահատականը առնվազն կբացառեր Հայաստանում նմանօրինակ բռնազավթման կրկնությունը, բայց որ ավելի կարեւորն է, նման գնահատականը կարգելեր, որ նախկին հանցագործները այսօր հագնեին ընդդիմության դիմակը եւ եվրոպաներում քաղհալածյալ ներկայանային»,- ասաց Արման Բաբաջանյանը:

Այնուհետեւ դիմելով ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանին՝ Բաբաջանյանը հիշեցրեց նրա մի հայտարարություն այն մասին, թե արդարացված են 2015 թ. ընդունված Սահմանադրության ոգու պահպանման նպատակով Ազգային ժողովի մինչ օրս գործադրված ջանքերը:

«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ 2015 թվականին, այսպես կոչված, ընդունված Սահմանադրության ոգին, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, քրեական հանցագործների, օլիգարխների, թալանչիների, պետության եւ պետական մեքենան կեղեքողների, ավազակապետության եւ գողապետության կամ ավելի կարճ ձեւակերպեմ սերժիզմի հավերժացումն էր: Այդ Սահմանադրությունը չի ընդունվել, այն բոլորիս աչքի առաջ հարյուրհազարավոր կեղծիքներով փաթաթվել է մեր ժողովրդի ու պետության վզին: Այդքան միամիտ մի եղեք եւ մի փորձեք պաշտպանել այդ Սահմանադրության ոգին»,- նկատեց անկախ պատգամավորը:

Շարունակելով իր ելույթը ԱԺ արտահերթ նիստում՝ Բաբաջանյանն ասաց, որ Սահմանադրության 2-րդ հոդվածը բոլոր պատգամավորներին պարտավորեցնում է պաշտպանել այդ նույն քաղաքացուն իր վրա ոտքերը սրբել պատրաստվող կենդանիների ոհմակից: Նա խորհուրդ տվեց նայել շուրջը, «զգալ Ազգային ժողովը շրջափակած կենդանակերպերի առերեւույթ փսլնքոտ շնչառությունը, որոնք զրկվել են Հայաստանի քաղաքացուն պերմանենտ հոշոտելու, կեղեքելու հաճույքից»:

«Կուզենք մենք, թե ոչ, մեզ բոլորիս այստեղ բերել է 2018-ի հեղափոխությունը: Կուզեք ընդունեք, կամ ոչ, բայց մեր գերակշիռ մասը այստեղ չէր լինի, եթե չլինեին այդ իրադարձությունները եւ տեղի չունենային անցնցում եւ անարյուն: Այդ արյան բացակայությունը մեր ինքնիշխանության ցուցիչն է»,- ընդգծեց Բաբաջանյանը՝ հավելելով, որ առաջարկվող հանրաքվեով իրենք սոսկ Սահմանադրական դատարանի հարց չեն լուծում, այլ լուծում են բռնազավթված Սահմանադրությունը ժողովրդին վերադարձնելու հարցը:

Տպել
2768 դիտում

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)