Մահճակալներ ավելացրինք, միջանցքներում ու ընդունարանում էինք տեղավորում. զանգվածային թունավորումները՝ «Զեյթունի» էկլերից

Լոռու մարզի Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց ու Ստեփանավանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխված բոլոր հիվանդները թունավորվել են «Զեյթուն» ապրանքանիշի էկլեր տեսակի խմորեղենից: Այս մասին Վանաձորի հիվանդանոցում ՀԺ-ին հայտնեցին դեռեւս բուժման մեջ գտնվող հիվանդները: Ըստ նրանց՝ խմորեղենը եղել է ժամկետի մեջ: Արտադրված է եղել հունվարի 28-ին, այդ օրն էլ հենց գնել ու կերել են, որից մի քանի ժամ անց արդեն տեղափոխվել հիվանդանոց:

«Բոլոր հիվանդները, որոնք ընդունվում էին հիվանդանոց, ասում էին, որ էկլեր են կերել: Հիմնական հոսքը եղել է շաբաթ-կիրակի: Մինչ օրս ինֆեկցիոն հիվանդանոց ընդունվել է 40 հիվանդ»,- ՀԺ-ին հայտնեց Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Նունե Էվինյանը՝ նշելով, որ հիվանդանոցն ապահովված է եղել անհրաժեշտ դեղորայքով եւ այն ամեն ինչով, ինչ անհրաժեշտ է եղել արագ արձագանքման ու բուժման կազմակերպման համար:

Նունե Էվինյան

Ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների խոսքով՝ ընդունման ժամանակ հիվանդանոցում մահճակալներն են ավելացրել: Անգամ միջանցքներում են մահճակալներ տեղադրել. «Թախտեր դրեցինք, մահճակալներ ավելացրինք, անգամ միջանցքներում ու ընդունարաններում էինք տեղավորում»:

Ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար թունավորման միակ պատճառը համարվում է էկլերը, որը թեպետ ժամկետի մեջ է եղել, սակայն տուժածների մի մասի խոսքով՝ տարօրինակ համ է ունեցել, որը վերագրել են հավելումներին:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Լոռու մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը ՀԺ-ին տեղեկացրեց, որ մարզում արձանագրվել է սալմոնեոզի դեպք. «Համաճարակաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ էկլեր տեսակի քաղցրավենիք օգտագործել են հիվանդներից 41-ը: Համաճարակաբանական հետազոտություններով պարզվել է նաեւ, որ այդ քաղցրավենիքն արտադրվել է Երեւանի «Զեյթուն» ֆիրմայի կողմից: Կիլոգրամով վաճառվող էկլեր է, որը բաշխվել է Լոռու մարզի տարբեր խանութներում: Հիվանդներից պարզել ենք խանութների շրջանակը, տեղյակ ենք պահել սննդի անվտանգության տեսչությանը, համատեղ արգելել ենք խանութներում վաճառքը»,- ասաց Անժելա Հովհաննիսյանը:

Անժելա Հովհաննիսյան

«Հայկական ժամանակը» մեկնաբանություն ստանալու համար դիմեց նաեւ «Զեյթուն» խմորեղենի արտադրություն: Իննա անունով ներկայացած աղջիկը խնդրեց զանգահարել 20 րոպեից, որից հետո այդպես էլ մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը քիչ առաջ հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ՍԱՏՄ-ն ստուգում է իրականացրել «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ-ի արտադրությունում: Հաղորդագրությունում ասվում է. «Հայաստանի երկու մարզերի՝ Լոռիի և Սյունիքի տարբեր բնակավայրերում (Ստեփանավան, Վանաձոր, Կապան, Սիսիան հարակից համայնքներ) վերջին օրերին գրանցվել են բնակիչների թունավորման դեպքեր: Հունվարի 27-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում մարզկենտրոնների բժշկական հաստատություններ է դիմել 60 քաղաքացի՝ սննդային թունավորում ախտորոշմամբ: Տուժածների մեծ մասն արդեն դուրս է գրվել:

ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ահազանգն ստանալուց անմիջապես հետո ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կառույցների մասնագետները ձեռնարկել են վերահսկողական գործողություններ: Մասնավորապես, հիվանդանոց դիմած քաղաքացիների հետ զրույցներից պարզելով, որ բոլորի մոտ թունավորման ախտանշաններն ի հայտ են եկել էկլեր տեսակի թխվածք օգտագործելու արդյունքում՝ հետագծելիությամբ պարզել են, որ բոլորն էլ կերել են «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ արտադրության «էկլեր ջնարակապատ»: Միջոցներ են ձեռնարկվել իրացման ցանցում այն հայտնաբերելու ուղղությամբ:

Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել նաև «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ արտադրությունում: Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ չեն արձանագրվել, սակայն պարզվել է, որ «Էկլեր ջնարակապատ» արտադրատեսակը չի անցել համապատասխանության գնահատում և չունի անվտանգության հայտարարագիր։ «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ-ին տրվել է կարգադրագիր «Արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին» և սահմանվել ժամկետ՝ թերությունը շտկելու համար։

Կատարվել է նաև նմուշառում առկա հումքից՝ ձու, կարագ, սփրեդ, ինչպես նաև պատրաստի արտադրանքից՝ ջնարակապատ էկլերից:

Լաբորատոր փորձաքննության արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես:

Տպել
2896 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի