Դերասան Իշխան Ղարիբյանը Երեւանից տեղափոխվում է Կապան. նշանակվել է տեղի թատրոնի գեղարվեստական ղեկավար

Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Իշխան Ղարիբյանն օրեր առաջ նշանակվել է Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար: Ղարիբյանը գեղարվեստական ղեկավարի պաշտոնում աշխատելու առաջարկն ստացել է ընկերոջից՝ նշված թատրոնի տնօրենի պաշտոնակատար Տիգրան Աթայանից: Մոտակա մի քանի օրվա ընթացքում նորանշանակ գեղղեկավարը կտեղափոխվի Կապան:

Իշխան Ղարիբյանի հետ մեր զրույցը ստորեւ.

Պարո՛ն Ղարիբյան, սպասո՞ւմ էիք այս առաջարկին, թե՞ անակնկալ էր Ձեզ համար: Միանգամի՞ց եք համաձայնվել:

- Արդեն 20 տարուց ավելի է՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում եմ աշխատում: Մինչեւ, այսպես կոչված, համաձայնությունս տալը՝ ես երկու ներկայացում արեցի Կապանի թատրոնում, որպեսզի պարզ լինի՝ կարողանալո՞ւ եմ, թե՞ չեմ կարողանալու: Երկու ներկայացումները բարեհաջող անցան, թատրոնն ինձ ճանաչեց, ես նրանց ճանաչեցի, համաձայնեցինք: Հուսամ՝ ամեն ինչ բարեհաջող կլինի: Թատրոնի տնօրենի հետ միասին ենք աշխատել, ինքը՝ որպես պրոդյուսեր, ես՝ բեմադրիչ, մենք իրար կես բառից հասկանում ենք: Երկուսս էլ միեւնույն ձեւով ենք պատկերացնում, թե ինչպիսի թատրոն ենք ուզում ունենալ:

Ընտանիքո՞վ եք տեղափոխվելու Կապան:

- Առայժմ՝ չէ, որովհետեւ կինս՝ դերասանուհի Թեհմինե Խաչատրյանը, Ռուսական թատրոնում զբաղվածություն ունի, նաեւ Հանրային հեռուստաընկերության ձայնագրման բաժնում է աշխատում, եւ այս էտապում հարմար չի լինի տեղափոխվել: Ու հետո, երեխաների դպրոցի հարցը եւ այլն: Դա միանգամից չի լինի, բայց առաջիկայում կա այդ ծրագիրը: Ամառը կգան ինձ մոտ, հետո՝ տեսնենք: Զուտ տեխնիկական հարցերն են, որ դեռ մի փոքր ժամանակ են պահանջում: Կապանն իմ ամենասիրած քաղաքներից է, եւ հետո, մեր Հայաստանի մաս է, ի՜նչ կապ ունի, թե որտեղ է: 

Պարո՛ն Ղարիբյան, նշեցիք, որ արդեն փորձառություն ունեք Կապանի դերասանների հետ աշխատելու: Հետաքրքիր է՝ Երեւանի եւ Կապանի թատրոնների միջեւ առաջին հայացքից ակնհայտ տարբերությունները որո՞նք են, եւ դերասանական կազմի հետ աշխատելիս ինչ առանձնահատկություններ կբնորոշեք:

- Հասկանում եմ ձեր հարցի իմաստը, խանգարող ակնհայտ տարբերություն չկա: Էնպես չէ, որ այնտեղ թույլ են կամ անտեղյակ, քան՝ Երեւանում: Ուղղակի աշխատանքի ծավալն է տարբեր: Եթե Երեւանի թատրոնների դերասաններն ավելի շատ զբաղվածություն ունեն եւ դրա հետեւանքով «ֆորմայի մեջ» են, մարզի թատրոններում այդ առումով մի փոքր աշխատանքի ակտիվության պակաս կա: Սա մենք ապագայում անպայման պիտի լրացնենք: Որքան հասցրի ճանաչել, այնտեղի դերասանները շատ լավն են, հետաքրքիր, կոլորիտային կերպարներ են: Ինձ շատ հաճելի էր իրենց հետ աշխատել:

- Մշակույթն ապակենտրոնացնելու միտում կա՞ ձեր այս քայլում:

- Եթե նույնիսկ նման միտում չի եղել, այս ամենին շատ դրական եմ վերաբերվում, որովհետեւ միայն Երեւանի մշակութային կյանքը զարգացնելով՝ պետությունը չի զարգանա: Խոսքը միայն թատրոնի մասին չէ, որ մայրաքաղաքից գնան, փորձի փոխանակում անեն: Սա պետք է համընդհանուր տարածվի: Պատմության մեջ շատ են եղել, երբ ամեն ինչ կենտրոնացրել են միայն մայրաքաղաքում, եւ դա ոչ մի լավ բանի չի հանգեցրել: Ես մեծագույն սիրով ու պատասխանատվությամբ եմ ընդունել այս առաջարկը եւ բացարձակապես չեմ մտածում, որ մարզի թատրոն է, կարելի է ինչ-որ մի տեղ գլխառադ անել: Ո՛չ:

Տպել
4883 դիտում

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների դրանք կուղղվեն

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)

Գոշ գյուղի լճի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին և արգելափակվել ցեխակույտի մեջ

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո նույնականացվել է 84 զոհի մարմին․ նրանց թվում 9-16 տարեկան 5 երեխա կա

Նիկոլ Փաշինյանի՝ հունական Kathimerini օրաթերթի հարցազրույցը հրապարակվել է ամերիկյան The New York Times-ում (լուսանկար)

Սկզբում վիճաբանել են աշխատավայրում, հետո՝ այլ հասցեում են հանդիպել․ դանակահարվել է սուպերմարկետի 20-ամյա գանձապահը