Երթուղայիններն ամեն օր զննություն չեն անցնում, իսկ վարորդների սթափությունը չի ստուգվում. N99-ի վարորդ

Երեւանի թիվ 99 երթուղու դիսպետչերական կետը այսօր ժամը 17:00-ի դրությամբ փակ էր:

Նույն երթուղու միկրոավտոբուսներից մեկը, հիշեցնենք, առավոտյան վթարի էր ենթարկվել, եւ վարորդը եւս հինգ ուղեւորների հետ տեղափոխվել էր հիվանդանոց:

Դիսպետչերական կետի հարակից տարածքում ապրող մի քանի բնակիչ մեզ հետ զրույցում ասացին, որ այն փակ է տեղի ունեցած վթարի հետեւանքով, քանի որ աշխատակիցները «գնացել են պատահարի հետ կապված հարցերը պարզելու»:

Նշենք, որ վթարից ժամեր անց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացրել էր, որ վթարի ենթարկված երթուղայինի վարորդը հարբած վիճակում է եղել եւ առավոտյան դիսպետչերական կետում պարտադիր գրանցում չի անցել:

Նա նաեւ հավելել էր, որ, ըստ գործող կարգի, վարորդն ամեն օր առավոտյան պետք է ներկայանա երթուղին սպասարկող դիսպետչերական կետ, ստանա կնքված ուղեգիր, անցնի համապատասխան զննությունն ու դուրս գա երթուղի: Այդ չանելու դեպքում՝ քաղաքապետարանը դիսպետչերական կետին տույժի է ենթարկում, որը սիմվոլիկ գումար է կազմում՝ 1.000 դրամ:

Արդյո՞ք զննումն ու պարտադիր գրանցումն այդ կետում պարտադիր կերպով կատարվում է, փորձեցինք ճշտել հ. 99 միկրոավտոբուսների վարորդներից, որոնք հրաժարվեցին որեւէ հարցի պատասխանել:

Միայն նրանից մեկը նշեց, որ ամեն օր վարորդները գրանցվում են, մատյանում նշում երթուղի դուրս գալու ժամը եւ ապա երթուղու վերջում նշվում է, թե երբ ավարտեցին, որպեսզի երթն իրականանա հստակ ժամանակացույցով:

Ըստ նրա՝ մեքենաները երթուղի դուրս գալուց առաջ ամեն օր զննում չեն անցնում: Այդ գործընթացը կատարվում է կիրակի օրերին: Այդ ժամանակ ստուգում են՝ արդյոք մեքենայի հետ ամեն ինչ կարգին է, փորձում շտկել անսարքությունը:

Ինչ վերաբերում է վարորդների սթափությունը ստուգելուն, մեր զրուցակիցն անկեղծացավ, որ հազար տարվա աշխատողներ են, իրար շատ լավ ճանաչում են ու վստահում: Ամեն անգամ դիսպետչերին մոտենում ու ասում են՝ խմած են, թե ոչ, ապա դուրս գալիս ճանապարհ: Եթե վարորդը ոչ սթափ է լինում կամ առողջական որեւէ խնդիրներ է ունենում, այդ դեպքում նրան փոխարինում է մեկ ուրիշը: Անհրաժեշտության դեպքում նրանք տեղում նաեւ վարորդների ճնշումն են չափում:

Հավելյալ տեղեկատվություն ձեռք բերել թե´այսօր տեղի ունեցած վթարի, թե´ իրականացվող գրանցումների վերաբերյալ մեզ չհաջողվեց:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հրաժարվեցին պատասխանել՝ արդյոք վարորդը ոչ սթափ վիճակում է եղել՝ նշելով, որ այժմ կատարվում է քննություն եւ ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել էր վթարի հետեւանքով վնասվածք ստացած վարորդը, նույնպես մեկնաբանություն չստացանք, որովհետեւ մեր բոլոր հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Նշենք, որ օրվա ընթացքում տեղեկություն էր տարածվել, թե վարորդն ալհոկոլային խմիչք օգտագործել էր նախորդ օրը եւ դրա առկայությունն արյան մեջ չնչին է եղել:  

Վարորդից բացի «Արմենիա» հիվանդանոց էր տեղափոխվել եւս երկու ուղեւոր: Մյուս 3 ուղեւորը հոսպիտալացվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոնում: «Շտապ օգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ տուժողները լուրջ վնասվածքներ չեն ստացել, եղել են սալջարդեր, սրունքի վնասվածքներ:

Տպել
2045 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում