Հացադուլի 14-րդ օրն է. Արցախի իշխանությունները Քանանյանին կոչ են անում դադարեցնել այն և համագործակցել

Արդեն 14-րդ օրն է, որ քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը հացադուլի մեջ է. պարբերաբար նրան այցելող բժիշկը նրա առողջական վիճակը գնահատում է բավարար:

Քանանյանը պահանջում է դադարեցնել Քարվաճառում փոքր հէկերի շինարարությունը, շինարարական տեխնիկան անհապաղ հեռացնել շինհրապարակներից եւ ստեղծել հատուկ հանձնաժողով պաշտոնյաների, քաղհասարակության եւ անկախ փորձագետների մասնակցությամբ՝ ստուգելու համար հէկերի արտոնագրերի թե՛ փաստաթղթային եւ թե՛ իրական համապատասխանությունը բնապահպանական չափանիշներին ու Քարվաճառի վերաբնակեցման ռազմավարական ծրագրերին, ինչպես նաեւ հետազոտել-գտնել դրանց ֆինանսավորման իրական աղբյուրները:

Հացադուլով հունվարի 27-ից նրա պահանջին է միացել ստեփանակերտցի Մհեր Պողոսյանը: Դասադուլով հունվարի 29-ից նրան են սատարում Քարվաճառի դպրոցի աշակերտները: Իրենց աջակցության մասին են հայտնել բազմաթիվ հասարակական, քաղաքական եւ մշակույթի գործիչներ Հայաստանից, Արցախից ու Սփյուռքից: Նախորդող հանգստյան օրերին Հայաստանից Քարվաճառ էին մեկնել բնապահպաններ, ակտիվիստներ, լրագրողներ եւ հասարակական գործիչներ՝ Քարվաճառի էկոլոգիական փոփոխությունները դիտարկելու եւ Ալեքսանդր Քանանյանին այցելելու: Նրանցից շատերն արձանագրում են, որ հարկ է՝ Արցախի իշխանությունները շտապեն արձագանքել Քանանյանի պահանջներին, որ այլեւս նրա ինքնազոհողության անհրաժեշտությունը չլինի:

«Արցախում արդեն մոտ 160 կմ գետ մտցված է խողովակների մեջ՝ իր հետ բերելով սոցիալական եւ բնապահպանական խնդիրներ եւ սպասարկելով միայն շատ նեղ «էլիտայի» բիզնես շահերը: Մի օր Արցախում այս խնդիրը պետք է «պայթեր», ինչպես Հայաստանի շատ բնակավայրերում էր ժամանակ առ ժամանակ պայթում հանրային դժգոհությունների տեսքով: Ժամանակն է, որ ՀՀ կառավարությունն այս ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկի, ինչը, ցավոք սրտի, ուշանում է»,- նշել է «Հայկական բնապահպանական ճակատ» ՀԿ-ի անդամ Լեւոն Գալստյանը:

Քանանյանի այցելուներից Հրաչյա Մուրադյանն էլ գրել է. «Գետերը պետք է ազատ հոսեն այս լեռներում, եւ ոչ մի գետ չպիտի թաղվի խողովակներում։ Պայքարը թեւակոխում է առավել կարեւոր ու ակտիվ փուլ»։

«Հէկ կարելի է եւ պետք է կառուցել, բայց ամեն բան իր տեխնոլոգիան ունի: Իսկ այս անտաղանդները մեր գետերը խողովակներով հասցնում են մինչեւ Ադրբեջան: Եվ եթե դուք դեռ այս մասին չեք խոսում, ուրեմն համակարծիք եք այս երկարաժամկետ ծրագրին, որով Քարվաճառը կհանձնվի Ադրբեջանին»,- նշել է Հայկ Հովակիմյանը:

Հայկ Բալանյանը տնտեսագիտական վերլուծություն է ներկայացրել՝ ամփոփելով. «Էլեկտրաէնեգիայի պակաս մենք համակարգում չունենք, բաց բնակչի պակաս, ահռելի ու չօգտագործվող հողագործական ու տուրիստական ռեսուրսի տնտեսական յուրացման կարիք ունենք։ Ուստի, եթե այլընտրանքը՝ Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյան ու մի քանի չինովնիկի շահերն են կամ հազարավոր բնակիչների, տարածքը կայացնելու, գյուղատնտեսության ու հանգստի վայր դարձնելու, նոր Դիլիջան ու Ծաղկաձոր ստեղծելու մեջ է, ապա յուրաքանչյուր նորմալ հայի համար լուծումը պիտի՝ պարզ լինի։ Իսկ եթե այլընտրանքը մի քանի չինովնիկի ու բիզնեսմենի քաղաքական աջակցություն ստանալն է, բայց փոխարենը կարգապահ ձեւով մեր գետերն Ադրբեջանին մեր սահմանների ամբողջ երկայնքով մատակարարելն է, ապա լուծումը նորմալ հայի համար էլի պիտի՝ պարզ լինի»։

Արցախի կառավարությունն այսօր ևս մեկ անգամ կոչ է արել Ալեքսանդր Քանանյանին և նրան միացած Մհեր Պողոսյանին դադարեցնել հացադուլը, չվտանգել առողջությունը և գործուն մասնակցություն ունենալ ձևավորվող հանձնաժողովի աշխատանքներին։ Այս մասին ասված է ԱՀ կառավարության տարածած հայտարարությունում։

Մասնագիտական, անկախ հանձնաժողովի կազմում, ըստ հաղորդագրության, կընդգրկվի մեկական մասնագետ ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների, ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություններից, ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովից (համաձայնությամբ): Հրավիրվել են մասնագետներ նաև ՀՀ-ից, և, ըստ նախնական պայմանավորվածության, այսօր կժամանեն Արցախ երկուական մասնագետ ՀՀ շրջակա միջավայրի ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններից, ևս երկու՝ անկախ փորձագետ: «Կառավարությունն օրեր առաջ դիմել էր հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանյանին՝ հանձնաժողովի կազմում 3 անդամ առաջադրելու հարցով եւ սպասում է առաջարկների ներկայացմանը»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Քանանյանի հետ երկու անգամ բանակցել է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, սակայն ընդհանուր հայտարարի գալ չի հաջողվել, քանի որ, Քանանյանի խոսքով, չեն տրվել բավարար երաշխիքներ, որ իր պահանջները կբավարարվեն, եւ կա մտավախություն, որ երկակի խաղ տանելով՝ իշխանավորներն «իրեն կքցեն»:  

Արցախի քաղաքական ուժերից այս պահին Ալեքսանդր Քանանյանին իր աջակցության մասին հրապարակավ հայտարարել է ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը: 

Լուսանկարները՝ «Քարվաճառը առանց ՀԷԿ-ի»-ի ֆեյսբուքյան էջից

Տպել
1860 դիտում

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգիստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը