Քրեական ենթամշակույթ կրողների նկատմամբ պայքարն անզիջում կլինի. ՇՄ դատախազ

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն ամփոփել է 2019 թվականը: Որպես նախաբան՝ նշեց, որ 2018-ի համեմատությամբ մարզում հանցագործությունների թիվն ավելացել է 113-ով: Շիրակի մարզում արձանագրվել է հանցագործությունների 1422 դեպք՝ 2018 թ.-ի 1309-ի համեմատ: Հիմնականում աճել են միջին ծանրության հանցագործությունների թվերը: Անցած տարին աչքի է ընկել ավտոմեքենաներից կատարված գույքի գողություն մեծ թվով: 

Դատախազը սա պայմանավորեց 2019-ին ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը Գյումրի տեղափոխելու հետ: Մարզի դատախազը նշեց, որ նաեւ քաղաքային տրանսպորտում են գողության դեպքեր արձանագրվել: Իրավապահների տեսադաշտում արդեն որոշ մարդիկ են հայտնվել: «Ձեռագիրը նույնն է, դեպքերն էլ հիմնականում նույն տարածքում են արձանագրվում՝ կենտրոնական շուկայի հատվածում: Սա վկայում է, որ հանցագործությունը կատարվում է նույն անձի կամ անձանց կողմից: Ինձ ոստիկանության աշխատակիցները հավաստիացրել են, որ ոստիկանության տեսադաշտում կան անձինք, որոնց հայտնաբերելու ուղղությամբ գործողությունները շարունակվում են»:

2019-ին Շիրակի մարզում արձանագրվել են սպանության 2 և սպանության փորձի 3 դեպք, որոնք բացահայտվել են։ Սպանության դեպքերից մեկը մոր կողմից մանկահասակ երեխային, երկրորդը որդու կողմից մորը սպանելու դեպքերն են եղել:  

Անցյալ տարի կոռուպցիոն բնույթի 189 նյութ է պատրաստվել, որոնցից 138-ով հարուցվել է քրեական գործ: Կաշառք ստանալու, կաշառք տալու դեպքերով 107 քրեական գործ է հարուցված: Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են արձանագրվել սոցիալական ծառայություններում, բժշկական հիմնարկներում, «Արփի լիճ» ազգային պարկում, կրթության ոլորտում, տարբեր համայնքներում:

«Սեյսմիկ ծառայություններում կատարված հանցագործություններ եւս կան: Անձինք փաստացի չեն աշխատել, բայց նրանց տրվել են գումարներ: Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ հիմնականում արձանագրվել են սոցիալական ոլորտում, երբ որ նպաստառուներին նպաստ կամ դրամական օգնություն տալու համար պահանջել, վերցրել են որոշակի գումար»,- ասաց Կարեն Գաբրիելյանը: 2019-ին կաշառք տալու-վերցնելու մեխանիզմները փոխվել են, դրանք մեծ մասամբ աշխատասենյակներից, հաստատությունների տարածքներից դուրս են իրականացվել:

2019 թվականին Շիրակի մարզում նվազել են անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերը: 12 անչափահասի կողմից կատարված 14 հանցագործության դեպք է արձանագրվել, հիմնականում՝ ծեծ, միջանձնային հարաբերությունների պարզաբանումներ, գողություն: Արձանագրվել է նաեւ անչափահասի կողմից ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեկ դեպք:

Ընտանեկան բռնության 9 դեպք է արձանագրվել: Կարեն Գաբրիելյանն ասաց՝ չնայած բռնության ենթարկված կանայք բողոք չեն ներկայացրել, սակայն ինքն օգտվել է օրենքով ունեցած բացառիկ իրավունքից եւ հարուցել է քրեական գործեր: 7 գործ արդեն ուղարկվել է դատարան:

Ինչո՞ւ է ձգձգվում ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի հետ առնչություն ունեցող քրեական գործի քննությունը, արդյոք կա՞ դատախազի կողմից հովանավորչություն: Կարեն Գաբրիելյանն ասաց՝ հովանավորչություն չկա, գործի ձգձգումն էլ հարցաքննություններով է պայմանավորված: Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվել է 30-ից ավելի անձ՝ դասախոսներ եւ ուսանողներ: «Հովանավորչություն չկա, որեւէ մեկը չի կարող ինձ խնդրել ինչ-որ մեկի օգտին գործողություններ կատարել: Քննել ենք ամբիոնի վարիչին, որն ասում է՝ ինքը պարապել է, նաեւ ասում է՝ անձամբ ռեկտորից ստացել է այդ դասաժամերի գումարը: Բայց մյուս կողմից քննաթերթիկներում եւ աշխատանքային պլանում ստորագրությունները ռեկտորի պաշտոնակատարինն են: Քրեական գործին կցված են նաեւ առկա ձայնագրությունները: Այստեղ մենք պետք է քննարկենք նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելը»,- ասաց դատախազը: 

Քրեական ենթամշակույթին հարող անձինք եւս դատախազության ուշադրության կենտրոնում են: Նրանց դեմ պայքարը, ըստ Գաբրիելյանի, անզիջում է լինելու: «Կա՛մ նման անձինք հրաժարվելու են այդ մշակույթը կրելուց, կա՛մ հայտնվելու են քրեակատարողական հիմնարկներում: Ես դա խոստանում եմ»,- հավելեց Գաբրիելյանը:

Դիտարկմանը՝ Գյումրիում քրեական ենթամշակույթին հարողները ոչ թե անհատներ են, այլ գերդաստաններ, արդյոք նրանց դեմ հնարավոր կլինի՞ պայքարել, դատախազն ասաց՝ այո՛: «Կգնան, գերդաստաններով էլ կնստեն»:

Տպել
2977 դիտում

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ