Երբ Չինաստանի նախագահին ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրենին երեք սեղան է բաժանում՝ մեկի փոխարեն

01/02/2020 schedule19:46

Մինչ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր տեսակի կորոնավիրուսի բռնկումը կհայտարարեր համաշխարհային սպառնալիք, նույն ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեեսուսն այցելել է Պեկին, հանդիպել հանրապետության նախագահ Սի Ցզինպինին եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների:

Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԱՀԿ-ն միջազգային փորձագետներ կուղարկի Չինաստան՝ տեղի գործընկերների հետ ուսումնասիրելու վարակի բռնկման ու տարածման հանգամանքները: «ԱՀԿ-ի գերխնդիրն է դադարեցնել վիրուսի տարածումը ինչպես Չինաստանում, այնպես էլ ողջ աշխարհում»,- ասել է Ղեբրեեսուսը:

Քննարկվել են վարակի ծանրության եւ փոխանցելիության վերաբերյալ համատեղ ուսումնասիրություններ անցկացնելու ծրագրեր: Նշվել է նաեւ, որ այդ միջոցառումները կնպաստեն նոր կորոնավիրուսի գիտական հետազոտմանը եւ հակազդման միջոցների՝ պատվաստանյութերի ու  բուժումների մշակմանը:

Շատերի ուշադրությունից, ի դեպ,  չի վրիպել Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրենի ու Չինաստանի նախագահի հանդիպման սրահի կահավարումը: Նրանց բազկաթոռները միմյանցից բաժանվում էին երեք սեղանով: Չինաստանի նախագահի նախորդ ընդունելությունների ժամանակ արված լուսանկարներից պարզ է դառնում, որ ընդունելությունների այդ սենյակում սեղանը սովորաբար մեկն է լինում:

Ակնհայտ է, որ տվյալ դեպքոմ այդպիսի քանակը հանդիպման մասնակից երկու անձերի միջեւ հեռավորություն ապահովելու նպատակով է եղել: Հայտնի է, որ նոր կորոնավիրուսը փոխանցվում է նաեւ օդակաթիլային ճանապարհով: Իսկ դրանից պաշտպանվելու վերաբերյալ մասնագետների խորհուրդներից մեկն էլ այն է, որ ցանկալի է առնվազն մեկ մետր հեռավորություն պահպանել միմյանցից:

Վերադառնալով ԱՀԿ-ի հայտարարությանը, նշենք, որ կազմակերպությունը մտահոգություն էր հայտնել, թե նոր տեսակի կորոնավիրուսը կարող է հատկապես տարածվել ավելի ցածր առողջապահական համակարգ ունեցող երկրներում: ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից ՀԺ-ին պատասխանել են, որ դասակարգման այդ ստանդարտները սահմանել է ԱՀԿ-ն, եւ Հայաստանի առողջապահական համակարգը չի համարվում ցածր, քանի որ մենք ունենք ռեֆերենս լաբորատոր կենտրոն:

Տպել
4530 դիտում

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը