Հետևողական ենք լինելու կանխիկ շրջանառությունը կրճատելու առումով. խորհրդակցություն՝ վարչապետի մոտ (տեսանյութ)

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին վերաբերող հարցեր:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը: Խորհրդակցության սկզբում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեր կառավարությունը ձևավորման առաջին օրից բարձրաձայնել է, և մենք ասել ենք, որ հետևողական ենք լինելու կանխիկ շրջանառությունը կրճատելու առումով, որովհետև ինչպես մի շարք նախկին դեպքերում, այս հարցը մեզ համար կարևոր է ոչ միայն տնտեսական, հակակոռուպցիոն քաղաքականության իմաստով, այլ նաև քաղաքակրթական առումով: Եվ ես ուզում եմ նորից ընդգծել, որ մեր տնտեսական, սոցիալական և ընդհանրապես բոլոր քաղաքականությունների մեջ մշտապես առանձնահատուկ տեղ ունեն այն հարցերը, որոնք իրենց մեջ քաղաքակրթական կոմպոնենտ են պարունակում: Այսինքն՝ այնպիսի հարցեր են, որոնց լուծումը պետք է մեր երկրի մակարդակը, նշաձողը բարձրացնի»:

 

Այս առումով, վարչապետը անկանխիկ գործառնությունների ծավալի մեծացման ու ընդհանրապես էլեկտրոնային գործառնությունների և գործառույթների թվայնացման պրոցեսն այն կարևոր ուղղություններից մեկն է համարել, որը պետք է լրջագույն փոփոխություն մտցնի երկրի քաղաքակրթական մակարդակում, որն իր հերթին կարեւոր փոփոխություններ է մտցնելու ՀՀ քաղաքացիների կյանքի որակի մեջ:

 

«Ցանկանում եմ ընդգծել, որ վերջին շրջանում մենք այդպիսի մի քանի հարցեր ենք քննարկում. այս առումով կարևոր են սպանդանոցների, կանխիկի կրճատման հետ կապված թեմաները: Մի քանի օր առաջ մենք քննարկում էինք գույքահարկի համակարգի փոփոխությունը, որը նույնպես շատ կարևոր է, կարևոր է՝ քաղաքացու ինքնազգացողության և պետության, ազգային հարստության կառավարմանն իր մասնակցության առումով: Այնպես որ, քաղաքակրթական ուղղությունը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի: Եվ պետք է արձանագրենք, որ այս փոփոխությունների իրականացումը մեզնից ջանք է պահանջելու, բայց կառավարությունը նրանով է կառավարություն, որ ունենա քաղաքական կամք և հմտություն՝ այդ ջանքը ոչ միայն կիրառելու, այլև դա հաջողությամբ պսակելու»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

 Այնուհետև նախագծի հետ կապված ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: Նշվել է, որ վերջին երկու տարիների ընթացքում հանրապետությունում անկանխիկ գործառնությունների քանակը մի քանի անգամ ավելացել է, այդ թվում՝ արտասահմանյան բանկային քարտերի միջոցով: Դա պայմանավորված է նաև զբոսաշրջության ոլորտում տեղի ունեցող դրական զարգացումներով: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև անկանխիկ գործառնությունների խթանմանն ուղղված միջոցառումներին, համապատասխան ենթակառուցվածքների ապահովմանն ու այդ ուղղությամբ առաջիկա անելիքներին: Նշվել է նաև, որ վերը նշված օրենքի նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը:

 Վարչապետը կարևորել է անկանխիկ գործառնությունների խթանումը ինչպես քաղաքակրթական կոմպոնենտի, այնպես էլ ստվերի կրճատման առումով: Կառավարության ղեկավարը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է շարունակել նախագծի շուրջ աշխատանքները՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները:

Տպել
1299 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)