Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր

Ալմաթիում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նորանշանակ նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունը:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,
շատ ուրախ եմ Ձեզ հետ անձամբ ծանոթանալու համար և թույլ տվեք կրկին շնորհավորել Ձեզ` Ռուսաստանի կառավարության ղեկավարի բարձր պաշտոնում նշանակվելու առիթով:

Իհարկե, մեր կառավարությունների և երկրների միջև միշտ եղել և լինելու են լավ ու ջերմ հարաբերություններ, բայց ես կարծում եմ, որ մենք միշտ հնարավորություն ունենք՝ նոր մակարդակի բարձրացնելու մեր հարաբերությունները: Ձեզ հետ համագործակցությամբ մենք կարողանալու ենք դա անել: Իհարկե, մեր պետությունների միջև հարաբերությունները զարգանում են ըստ պլանավորածի՝ շատ լավ: Առևտրաշրջանառությունը 2019 թվականին մոտենում է երկու միլիարդի, որը բավական լավ ցուցանիշ է: 2020-ին այդ դինամիկան կպահպանվի:

Հայաստանում մեզ հաջողվել է 2019-ին կառուցել տնտեսական բավական լավ դինամիկա, այսօր արդեն հրապարակվել են թվերը. մենք 2019 թ. ունենալու ենք 8 տոկոսին մոտ տնտեսական աճ՝ նաև Ռուսաստանի Դաշնության հետ մեր համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակում գործակցության շնորհիվ:

Այնպես որ, ես հույս ունեմ, որ Ձեր գլխավորած կառավարությունը կպաշտպանի տնտեսական դինամիկան, որն այսօր կա Հայաստանում: Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում կհանդիպենք նաև Երևանում, քանի որ, ինչպես այսօր նշվեց, այս տարի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերից մեկը կանցկացվի Հայաստանի մայրաքաղաքում»:

Իր հերթին, Միխայիլ Միշուստինն նշել է. «Շնորհակալություն:
Հարգելի Նիկոլ Վովայի, ես ևս սրտանց շնորհակալություն եմ հայտնում՝ ջերմ խոսքերի, իմ նշանակման կապակցությամբ շնորհավորանքների համար:

Ջերմությամբ եմ հիշում իմ վերջին այցը Հայաստան՝ մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումին, որը փայլուն էր կազմակերպված:

Ցանկանում եմ նշել, որ Ռուսաստանն ու Հայաստանը կապում են շատ սերտ և գործընկերային, դաշնակցային հարաբերությունները: Մենք համագործակցում ենք էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, մշակութային-հումանիտար ոլորտներում: ՌԴ նոր կառավարությունը տրամադրված է մեր կառուցողական հարաբերությունների, մեր հայ գործընկերների հետ շփումների շարունակմանը, այդ թվում՝ միջկառավարական հանձնաժողովի շրջանակում, որը համանախագահում է ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը:

Դուք խոսեցիք մեր ապրանքաշրջանառության և առևտրի մասին. Ռուսաստանը Հայաստանի գլխավոր արտաքին տնտեսական գործընկերն է՝ 26 տոկոս չափաբաժնով:

Հանրապետությունում գործում են 2.2 հազար ռուսական ընկերություններ: 2018թ. երկկողմ ապրանքաշրջանառությունն աճել է 11 տոկոսով՝ ինչպես Դուք ասացիք, հասնելով 2 միլիարդ դոլարի: Աճը շարունակվել է նաև նախորդ տարի՝ հունվար-նոյեմբերին ավելանալով 17.6 տոկոսով:

Ցանկանում եմ նշել, որ պետք է ամրապնդել այդ դրական միտումը, գտնել գործընկերության նոր ոլորտներ: Հույս ունեմ այսօր քննարկել երկկողմ հարցերի ողջ շրջանակը»:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինն անդրադարձել են առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, ենթակառուցվածքների, էներգետիկայի, արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, միկրոէլեկտրոնիկայի ոլորտներում համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցերի: Միխայիլ Միշուստինն ընդգծել է, որ ռուսական կողմը շահագրգռված է առաջիկայում քննարկել ՏՏ ոլորտում կոնկրետ ծրագրերի իրականացման հեռանկարները: Վարչապետ Փաշինյանը ողջունել է նախաձեռնությունը և կարևորել այդ ոլորտում ևս երկկողմ համագործակցությունը զարգացումը:

Կողմերը կարևորել են նաև հայ-ռուսական միջակառավարական հանձնաժողովի գործունեությունը` համագործակցությանը նոր թափ հաղորդելու առումով:

Տպել
1399 դիտում

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել