Հայկ Սարգսյանի գործով դատարանում հետազոտվեց իրեղեն ապացույց ատրճանակը

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստին դատարանը հետազոտեց գործով իրեղեն ապացույց ճանաչված ապացույցները:

Գլխավոր իրեղեն ապացույցն այն ատրճանակն է, որով, ըստ մեղադրանքի, Հայկ Սարգսյանը կրակել է գործով տուժող Դավիթ Սիմոնյանի վրա:

Դատական կարգադրիչը փակ փաթեթը մոտեցրեց կողմերին, որպեսզի նրանք համոզվեն, որ այն անվնաս է:

Պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ չի կարող համոզված լինել, թե սա հենց այն ատրճանակն է, որ եղել է դեպքի վայրում. «Ինչ-որ անձից առգրավել են ինչ-որ ատրճանակ եւ փաթեթավորված ուղարկել դատարան»,- ասաց նա: Պաշտպանի այս հայտարարությանն էլ առարկեց մեղադրող կողմը՝ նշելով, որ ատրճանակն ունի անհատականացնող համար, ուստի այն փոփոխության ենթարկվել չէր կարող:

Այնուհետեւ դատարանը պետք է անցներ վկաների հարցաքննությանը, սակայն նրանց բացակայության պատճառով նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 20-ին:

Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում պաշտպան Երեմ Սարգսյանը պարզաբանեց, թե ինչով է պայմանավորված իր այդ կասկածը: Նրա խոսքով՝ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, թե որ առարկաները կարող են իրեղեն ապացույցի ուժ ստանալ: Դրա համար պետք է, որ առարկայի առգրավվելուց անմիջապես հետո կատարվեն գործողություններ, որոնք կբացառեն դրա փոփոխման հնարավորությունը. «Հիմա դատարանում ինչ-որ ատրճանակ է, որը գուցե եւ փոխվել է: Այսինքն՝ պիտի այն առգրավվեր, փաթեթավորվեր, այնպիսի միջոցներ ձեռնարկեին, որ բացել հնարավոր չլիներ, ստորագրվեր, կնիքվեր, եւ հետո, երբ փորձաքննություն կատարվեր, փորձագետն էլ իր հերթին կնիքեր այն: Դեպքից հետո այս ատրճանակը գտնվել է Փորձագիտականում, իսկ տարիներ անց այն նվիրել են կոնկրետ անձի, հիմա ո՞նց ենք հիմնավորում, որ բացառվել են այն փոխելու բոլոր հնարավորությունները»:

ՀԺ-ի այն հարցին, թե ինչպես են ատրճանակը նվիրել այլ անձի, եթե այն քրեական գործով ապացույց է եղել, պաշտպանը պատասխանեց. «Քանի որ քրեական գործը կարճված է եղել, եւ սահմանված ժամկետն էլ լրացել է, չի էլ եղել պահանջ՝ այն պահպանելու, իրավունք ունեին այն որեւէ ձեւ օգտագործել պետության կարիքների համար կամ նվիրել որեւէ մեկին: Ղեկավարվել են այդ նորմով»: Սարգսյանի խոսքով՝ թե երբ եւ ում են նվիրել, գործի համար էական նշանակություն չունի, էականն այն է, որ այս առարկան փորձագիտական հիմնարկում չի գտնվել կնիքված, փաթեթավորված եւ այդ վիճակով չի տեղափոխվել դատարան. «Ես հիմա ուղիղ չեմ կարող պնդել, բայց, որպես պաշտպան, պարտավոր եմ գնահատել նաեւ այդ հանգամանքը, համենայն դեպս, որեւէ ձեւով չի հիմնավորվում, որ սա հենց այն ատրճանակն է, որով դեպքի օրը կրակվել է»: Պաշտպանի խոսքով՝ իր կասկածը փարատելու հնարավորություն այլեւս չկա. «Որեւէ ընթացակարգ չկա, բայց եթե նման կասկածի տեղիք կա, ապա չես կարող դրա հիման վրա անձին դատապարտել, եւ եթե փաթեթավորումը խախտվել է, ապա իրեղեն ապացույցի արժեքն այլեւս չկա»:

Պաշտպանն ընդգծեց՝ մեղադրանքի կողմը հղում է անում Ոստիկանության փորձաքրեագիտական հիմնարկի եզրակացությանը՝ ասելով, որ նրանք նշել են՝ սա նույն ժամանակ օգտագործված զենքն է, սակայն նույն հիմնարկի երկու այլ եզրակացություններ ուշադրության չեն արժանացնում. «Եթե այդ հիմնարկի եզրակացությունն իրենց համար արժանահավատ է, նույն հիմնարկի նույն ժամանակահատվածում տրված մյուս երկու եզրակացությունների վրա ինչո՞ւ են աչք փակում»:

Բանն այն է, որ այդ երկու եզրակացություններում նշված է՝ կրակոցի մուտքի անցքը եղել է տուժողի կրծքավանդակի հետին ձախ հատվածում, իսկ ելքը՝ որովայնից: Նշվում է նաեւ, որ կրակոցը եղել է 10-15 սմ հեռավորությունից եւ մեջքի կողմից. «Մինչդեռ մեղադրանքում ասվում է՝ կրակել է առջեւից եւ 1.5 մետրից: Այս երկու եզրակացությունների վրա աչքերը փակում են, չեն ընդունում, իսկ զենքի եզրակացությունն ընդունում են, որովհետեւ շատ ակնհայտ է, որ կրակոցի հանգամանքները շատ ուրիշ են: Այս նոր փորձագետները նշել են, որ կրակոցն ամենայն հավանականությամբ կարող է առջեւից լինել, բայց եզրակացությունը պիտի հստակ լինի, դա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ կարող է նաեւ առջեւից չլինել»: Առաջնորդվելով անմեղության կանխավարկածով՝ իրենք հենց այս վարկածին էլ հակված են. «Սա ցույց է տալիս, որ այս գործով ակնհայտ մեղադրական, կանխակալ վերաբերմունք է առկա. իրենց ձեռնտու ապացույցներն ընդունում են, ոչ ձեռնտուները չեն ընդունում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երեմ Սարգսյանը:

Հիշեցնենք՝ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով։

Տպել
1352 դիտում

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև