ՀՀ ԱԳՆ-ն լուրջ խնդիրներից չէր խոսելու մի մարդու հետ, ում հետ երկար ճանապարհ չի անցնելու. Թևան Պողոսյան

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումն այս անգամ մի փոքր երկար է տևել, բայց նախկինում ևս եղել են երկար հանդիպումներ: Ժամանակի վրա արվող շեշտադրումն ուռճացված է: Այս մասին այսօրվա ասուլիսում նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը: «Խնդիրը տևողությունը չէ, այլ այն ի շահ մեզ օգտագործելու կարողությունը: Համանախագահներն ու ԱԳ նախարարները 6 հոգի են, սեղանին էլ՝ բազմաթիվ հարցեր: Ամենքը մի-մի խոսք էլ ասեն՝ ահագին ժամանակ է անցնում»,- նկատեց նա:

Քննարկվող սկզբունքների մասին հարցին անդրադառնալով՝ ընդգծեց, որ սկզբունքները միշտ ընդամենը մարտավարական գործիքներ են: «Տասը-տասնհինգ տարին մեկ ինչ-որ բան եկել-մշակվել, մեռել-գնացել է: Այդպես էլ պիտի լինի: Ցանկացած փաստաթուղթ, որ գաղտնազերծվում է, այլևս մեռյալ փաստաթուղթ է: Մադրիդյան սկզբունքներն էլ մեռյալ էին այն օրվանից, որ դրանք գաղտնազերծվեցին»,- նշեց նա:

Պողոսյանն ընդգծեց՝ Արցախի Հանրապետությունը կայացած քաղաքական միավոր է, «ոչ թե բլիթ կամ կոնֆետ մեկի գրպանում, որ նա էլ հանի-տա» ուրիշին. «Ադրբեջանում կա քաղաքական որոշում, որ արցախյան հակամարտությունը կարգավորելու է ռազմական ճանապարհով: Այսօր բոլոր բանակցությունները պարզապես շղարշ են՝ իրենց շահերն առաջ տանելու համար: Մենք էլ պիտի գիտակցենք, որ միակ զսպող ուժը՝ տարածաշրջանում խաղաղություն պարտադրող, Արցախի պաշտպանության բանակն է՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ: Ինչը նշանակում է, որ մենք մեր տնային աշխատանքը, անկախ ցանկացած հանդիպումից, հայտարարությունից, պիտի կարողանանք անել և փոխենք իրականությունը հողի վրա»:

Նրա խոսքով՝ բանակցային գործընթացը մեզ համար էլ մարտավարական խնդիր է, միայն թե, ի տարբերություն Ադրբեջանի, մենք մտածում ենք այդ ժամանակահատվածը օգտագործել պատրաստվելու համար այն պահին, երբ կկարողանանք բանակցությունների միջոցով իրականություն փոխել ի շահ մեզ:

Անցյալ տարվա հանդիպումներին հաջորդող ադրբեջանական վարքագիծը, ըստ քաղաքագետի, համանախագահներին ստիպել է գաղտնիության հստակ պայմաններ սահմանել: «2019-ին տեղի է ունեցել 5 հանդիպում Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև: Ամեն հանդիպումից հետո Մամեդյարովն իր պատմությունը պատմել է, մենք էլ մեկ-երկու շաբաթ դա տարել-բերել ենք, ինչ ասես, իրար ասել ենք: Նրա խոսքը ներազդել է մեզ վրա: Հետո անցել է մի ժամանակ, տեսել ենք, որ ոչ մի բան տեղից չի շարժվել: Իսկ ամեն ինչ ավարտվել է Բրատիսլավայում Մնացականյանի ելույթով»,- հիշեցրեց նա:

Ադրբեջանի նման վարքագիծը և դրա ազդեցությունը հանրությունների վրա քննարկվել է Մինսկի խմբի համանախագահների կողմից, և, ըստ Պողոսյանի, նրանք հասկացել են, որ պետք է կարողանան զսպել, որ ամեն հանդիպումից հետո Ադրբեջանական կողմն այլևս ոչ մի մեկնաբանություն, հարցազրույց չանի:

Սակայն նույնիսկ դրանից հետո Ադրբեջանը փորձում է խառնակություն անել: «Տեսաք, այդ նույն համաձայնեցված տեքստի մեջ մի բան էլ գրեցին, թե՝ նայեք՝ երկար քննարկվել է հելսինկյան եզրափակիչ ակտը: Դրան ի պատասխան՝ հայկական կողմը նշեց, թե ինչի մասին է այդպես երկար քննարկվել, թե ինչպես են Արցախի իշխանությունները վերադառնալու բանակցային սեղան»,- ասաց նա:

Քաղաքագետը վստահ է, որ արցախյան խնդրի կարգավորման հարցով որևէ ելույթ ունենալու՝ Մամեդյարովի մեծ ցանկությունը փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի ունենալիք ընտրություններով է պայմանավորված. «Այնտեղ իշխանության տրանզիտության խնդիր է առաջանալու: Մամեդյարովը 14-16 տարի արտգործնախարար է: Ինքը, բնական է, շատ է ուզում մնալ, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրա դիրքերն այնքան էլ ուժեղ չեն»:

Ըստ այդմ, մեր արտգործնախարարությունն էլ, Պողոսյանի խոսքով, իր առաջ չի դրել լուրջ խնդիրների քննարկման հարց մի մարդու հետ, ում հետ երկար ճանապարհ չի անցնելու:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին և 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպումներ ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և վերջիններիս միջնորդությամբ ու մասնակցությամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ 

Տպել
1950 դիտում

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ՝ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն