Կորոնավիրուսից պաշտպանվելու համար դիմակ դեռ անհրաժեշտ չէ, իսկ ախտորոշիչ թեստերը շուտով կհասնեն Հայաստան. Արսեն Թորոսյան

Նոր տիպի կորոնավիրուսի հայտնաբերման լաբորատոր թեստերը հնարավոր է՝ այսօր լինեն Հայաստանում: ՀՀ առողջապահության նախարարությունն իրականացրած քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերել չինական ընկերության հետ, եւ դրանք մի քանի ժամ անց արդեն պետք է լինեն Չինաստանում Հայաստանի դեսպանատանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ թեստերի արժեքը, իհարկե, թանկ է, սակայն իրավիճակն այնպիսին է, որ անհրաժեշտ է դրանք ձեռք բերել: Նախարարը նաեւ հավելել է, որ թեստերը կկիրառվեն միայն կլինիկական դեպքերում: Հիշեցնենք, որ, ինչպես քիչ առաջ հայտնել էինք, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր տիպի կորոնավիրուսը հայտարարել է համաշխարհային սպառնալիք, քանի որ Չինաստանից դուրս արձանագրվել է մարդուց մարդ վարակման դեպք:

Թորոսյանի խոսքով՝ այս որոշումը ենթադրում է, որ երկրներն ավելի խիստ մոտենան հարցին, սակայն Հայաստանն այս առումով գտնվում է ցածր ռիսկայնություն ունեցող երկրների շարքում: Այս օրերին տարածված բողոքներին ի պատասխան, թե ստուգումները սահմանային կետերում լիարժեք չեն կատարվում՝ նախարարն ընդգծեց, որ վերջին օրերին իրականացրած գործողությունները, եթե ոչ գերազանց, ապա շատ լավ են կատարվել:

Առայժմ, ըստ նրա, այս միջոցառումները բավարար են, սակայն նախարարությունը քննարկում է Չինաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան սահմանափակելու մասին հարցը: Իհարկե, դա չի վերաբերում այդ երկրից մեր հայրենակիցների ժամանմանը, քանի որ նախարարությունը հստակ տվյալներ ունի, թե նրանք երբ են գալիս: Թորոսյանի խոսքով՝ մեր հայրենակիցներն այդ երկրից թեեւ ժամանում են, սակայն հոսքը մեծ չէ, եւ նույնիսկ շատերը դեռեւս մտադրություն չունեն վերադառնալու:

Այն հարցին, թե արդյոք անհրաժեշտություն կա այսօր մեր երկրում դիմակներ կրելու, քանի որ վերջին օրերին մի շարք քաղաքացիներ ահազանգում են, որ դեղատներում դրանք չկան, նախարարը պատասխանեց, որ այս պահին դրա անհրաժեշտությունը չկա: Դեռեւս չի նախատեսվում նաեւ սահմանափակել քաղաքացիների տեղաշարժը, փակել դպրոցները: Լրագրողները նաեւ նախարարին հայտնեցին Հայաստանում տեղի ունեցած մի դեպքի մասին, երբ հայ բժիշկները հրաժարվել են ընդունել չինացի պացիենտին եւ նրա հետ հաղորդակցվել են պատուհանից: Թորոսյանը խնդրեց փոխանցել, թե որ հաստատության մասին է խոսքը՝ նշելով, որ իրեն զարմացրեց լուրը: Նախարարը հավելեց, որ այժմ վերջինս հանդիպումներ է ունենում պոլիկլինիկաների տնօրենների հետ: Կարող է ասել, որ այս պահի դրությամբ մենք պատրաստ ենք դիմակայել վիրուսին:

Տպել
1899 դիտում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի