Թավջութակահարին զինծառայությունից ազատելու համար Մանսուրյանը եւ այլ հայտնի գործիչներ երաշխավորագրեր են ներկայացրել

ՀՀ կառավարությունը վաղվա նիստում պատրաստվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել թավջութակահար Հայկ Սուքիասյանին: Հարցը կառավարության նիստի օրակարգ է բերել՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:

Հայկ Սուքիասյանը սովորում է Մադրիդի Escuela Superior de Musica Reina Sofia երաժշտանոցում:

Նրա համար երաշխավորագրեր են ներկայացրել Տիգրան Մանսուրյանը, Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Էդուարդ Թոփչյանը, Ստեփան Ռոստոմյանը, Մեդեա Աբրահամյանը, Ալեքսանդր Չաուշյանը, Լեւոն Չիլինկիրյանը, Լեւոն Չաուշյանը, Մարիաննա Շիրինյանը:

ԿԳՄՍ-ի կարծիքով՝ վերոնշյալ որոշմամբ Սուքիասյանը հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում հանրահռչակելու հնարավորություն կստանա:

Հայկ Սուքիասյանի նվաճումներն են`

2013 թվականի հոկտեմբեր ամսին մասնակցել է Գերմանիայում կայանալիք «DR. RICHARD BELLON» պատանի մենակատարների միջազգային մրցույթին գրավելով 3-րդ պատվավոր տեղը: 2017 թվականի հուլիսին Իտալիայում կայացած «Semper Music International Competition 2017» մրցույթ-փառատոնի առային մրցանակակիրն է։

2018 թվականի ապրիլին Իսպանիայում կայացած «XVI CMCET Concurso Música de Cámara Ecoparque Trasmiera» մրցույթում արժանացել է առաջին մրցանակի և միաժամանակ ճանաչվել որպես «Լավագույն ինստրումենտալիստ»:

2019 թվականի հունիս ամսին Իսպանիայում արժանացել է տարվա լավագույն թավջութակահարի կոչմանը եւ երկու անգամ պարգեւատրվել անձամբ Իսպանիայի թագուհի Սոֆիայի կողմից:

2017 թվականից առ այսօր Հայկ Սուքիասյանն ունի 2 կազմավորված կամերային երաժշտության խմբեր` Trío fundación Mahou San Miguel և Cuarteto Mendelssohn BP, որոնց հետ ակտիվ համերգային գործունեություն է ծավալում:

Տպել
2694 դիտում

Ռուսաստանն այսօր էլ դեմ է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը․ Գախարիա

Տեղի են ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություններ. ՊՆ

Բռնակոթի 53-ամյա բնակչի տնից 2 կիլոգրամ 200 գրամից ավելի քաշով կանեփ եւ մարիխուանա է հայտնաբերվել

Պայմանագրեր, համաձայնություններ, առեւտուր, ղարաբաղյան հակամարտություն. Էրդողանն Ադրբեջանում է

Երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցեց իմ անմեղությունը. Դավիթ Սանասարյան

205 մլն 560 հազար դրամ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքն ավարտվեց

Այսօր Անդրանիկ Զորավարի 155-ամյակն է

Լարսը փակ է. ռուսական կողմում կա կուտակված 483 բեռնատար

Ապօրինություն Վայոց ձորի մարզում․ ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել (տեսանյութ)

Շիրակի մարզետարանը «Մի բան անենք» նախաձեռնության շրջանակներում այս ձմեռ մոտ 450 ընտանիքի ապահովել է վառելափայտով

Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով

Եղվարդի խճուղում բախվել են «Lexus GX460» եւ «Mitsubishi Grand» մակնիշների ավտոմեքենաները

Մասիս քաղաքում տեսախցիկներ են տեղադրվել

«Այո» քարոզչական կողմի տարբերանշանի մրցույթում հաղթեց «Garun Agency» կազմակերպությունը. մրցանակը՝ 3 մլն դրամ է

14 հորթ, 34 գառ, 30 գոճի. անասնապահության համար աջակցություն ստացած տնտեսություններում կենդանիների քանակի աճ կա

Այս քաղաքական թիմը կկտրի սեփական ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի ընտրակեղծիք թույլ չի տա. վարչապետ

5-րդ զորամիավորման զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում անակնկալ ստուգումներ են անցկացվել

ԱԻՆ փ/ծ խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է հետևել Տավուշի մարզի ՔՊ հենակետի հրշեջ փրկարարների ուսուցանմանը

Կանադայի նորանշանակ դեսպան Էլիսոն ԼըՔլերն իր հավատարմագրերն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

2020 թվականի ապրիլի 5-ին ՀՀ քաղաքացին կանգնած է կարեւոր որոշում ընդունելու առաջ. Սուրեն Պապիկյան