Ռուսաստանում սպանվել են Ռոստովի շրջանային պատգամավորն ու կինը

Ռոստովում սպանվել է շրջանային օրենսդրական ժողովի պատգամավոր Անդրեյ Ալաբուշեւը եւ նրա կինը՝ Օլգան: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Նշվում է, որ դեպքի առիթվ ՌԴ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ սպանության հոդվածով:

Քննչական կոմիտեի՝ Ռոստովի շրջանային վարչությունից հայտնել են, որ ամուսինների մարմինները հայտնաբերել են Զերնոգրադ քաղաքի մասնավոր տներից մեկում: Նրանց մարմինների վրա բռնության հետքեր են հայտնաբերվել, եղել են սեղմվածի, ծեծվածի տեղեր:

Նշվել է, որ մահացածներին հայտնաբերել է Ալաբուշեւի վարորդը:

Վերջինս քննիչներին պատմել է, որ Անդրեյ Ալաբուշեւը աշխատանքից տուն է եկել՝ ընդմիջման, վարորդին հայտնել է, որ որոշ ժամանակ անց գա իր հետեւից: Ինչից հետո վարորդը երկար սպասել է պատգամավորին, սակայն տեսնելով, որ վերջինս այդպես էլ դուրս չի գալիս, մտել է տուն, որտեղ միջանցքում հայտնաբերել է պատգամավորի, իսկ քիչ հեռու՝ նրա կնոջ դիերը:

Պատգամավորը 65 տարեկան էր, գյուղատնտեսական գիտությունների դոկտորի, պրոֆեսորի եւ Ռուսական ակադեմիայի գիտությունների պրոֆեսորի աստիճան ուներ, 228 գիտական աշխատության, 7 մենագրության հեղինակ է եղել: Ռոսոտովի շրջանի օրենսդրական մարմնում նա զբաղվում էր գյուղատնտեսության ոլորտով, նաեւ կրթության, գիտության, մշակույթի հարցերով:

Տպել
817 դիտում

Հայաստանն ու Շվեյցարիան կհամագործակցեն Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում

«Նորք - Մարաշ» բժշկական կենտրոնում 2-րդ անգամ իրականացվել է սրտի աորտալ փականի փակ ներանոթային վիրահատություն

Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր ժողովրդի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է.Նիկոլ Փաշինյան

«Չարչարանքներ ըստ Հովհաննու». 20 տարվա ընդմիջումից հետո Հայաստանում հնչել է Բախի ստեղծագործությունը

Աղբահանության հիմնարկն ու «Վեոլիա Ջուրը» մայրաքաղաքի անձրեւատարները մաքրելու հույսը դնում են մեկը մյուսի վրա

Անցած 7 օրում հակառակորդը 190 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել 1800 կրակոց

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ներկայացուցիչները Գյումրիում հանդիպել են ՇՄ ավագ դպրոցների աշակերտների հետ

«Էյ Բի Սի ֆարմացիա»-ն Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել

ԱԻՆ-ը փակ դռների վերաբերյալ ահազանգեր է ստացել Երևանից, Գյումրիից, Վանաձորից եւ Սևանից

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն. ԱԻՆ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին

Հրշեջ-փրկարարները մարել են ՀՀ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները. դրանք ընդգրկել են մոտ 2.5 հա տարածք

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը հորդորում է հայաստանցիներին կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ

Հրդեհ՝ Ինտերպոլի ազգային բյուրոյի մոտակայքում. հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ

Ստեփանակերտում մեկնարկել է ՀՀ եւ ԱՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը

Լարսի ռուսական կողմում կա կուտակված 656 բեռնատար. ԱԻՆ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա, օգնություն է ցուցաբերվել 2 քաղաքացու. ԱԻՆ

Ով ինչ ուղերձներ հղեց մյունխենյան «հայացքների մենամարտում»

Արման Թաթոյանն այցելել է զորամասեր, հանդիպել զինվորների հետ

Սպիտակում «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին և շրջվել. կա տուժած