Այսօրվա մեր հայրենիքն այն տարածքն է, որ գտնվում է սահմանին կանգնած զինվորի թիկունքում. վարչապետ

ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում այսօր մասնակցել է Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը։

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում, մասնավորապես, նշել է.

«Վեհափառ Տեր, Կաթողիկոս Ամենայն Հայոց
Պաշտպանության մեծարգո նախարար
Կառավարության հարգելի անդամներ
Պետական այրեր
Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա հարգելի դիվանագետներ
Պարոնայք սպաներ
Զինծառայողներ
Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ

Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի 28-րդ տարեդարձի առիթով։

Մեր տոնացույցում այս օրն ունի առանձնահատուկ նշանակություն, որովհետեւ այն խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու իրավունքը։ Մենք՝ որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից մազապուրծ ժողովուրդ, պետք է հստակ արձանագրենք, որ մեր հայրենիքում ապրելու մեր իրավունքը մենք վաստակել ենք Հայոց բանակի շնորհիվ, Հայոց ազատամարտի շնորհիվ։

Ի՞նչ է մեր ունեցած հայրենիքն այսօր։ Մեր ունեցած հայրենիքն այն տարածքն է, որ գտնվում է սահմանին գտնված մեր զինվորի թիկունքում։ Այսօր ունեցած մեր հայրենիքի ամեն քառակուսի մետրը շաղախված է մեր ազատամարտիկ զինվոր նահատակների արյունով։ Վերջին հարյուր տարում սա է հոգեբանական այն փոփոխությունը, որ տեղի է ունեցել մեր ժողովրդի գիտակցության մեջ։ Մեր հայրենիքի ամբողջ տարածքը 20-րդ դարի մեկնարկին շաղախվեց Ցեղասպանության անմեղ, անզեն զոհերի արյունով։ 20-րդ դարի վերջին արդեն հայ ժողովուրդը որոշեց, որ ինքն այլեւս Ցեղասպանության զոհ չի լինելու, եւ եթե մենք զոհվելու ենք, ապա միայն ու միայն մեր զենքը մեր ձեռքերում, միայն ու միայն ապրելու, լինելու մեր սերունդների իրավունքը պաշտպանելիս։

Այսօրվա մեր հայրենիքն այսօր սահմանին կանգնած զինվորի թիկունքն է, եւ մենք բոլորս պետք է ամեն օր մեզ հարց տանք՝ իսկ ինչո՞վ ենք մենք զբաղված զինվորի թիկունք հանդիսացող այդ հայրենիքում։ Ինչո՞վ ենք զբաղված՝ կանգնած այն հողի վրա, որում ամփոփվում են մեր հազարավոր նահատակների մարմինները։ Եվ այսօր այն հարցն է, որ ես՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ մեր կառավարության անդամները, պետական բոլոր այրերը պետք է իրենց տան ամեն օր աշխատանքի գնալիս։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք բազմաթիվ քայլեր ենք արել՝ Զինված ուժերի մարտունակությունն էլ ավելի բարձրացնելու եւ զինծառայողների ծառայության պայմանները, սոցիալական խնդիրները լուծելու համար։

Ես չեմ ուզում կրկնել այն, ինչ ասել եմ այս տարվա ամանորյա ուղերձում՝ կապված նոր սպառազինությունների ձեռքբերման հետ, բայց ուզում եմ ընդգծել, որ, այո՜, Հայաստանի Հանրապետությունը եւ Հայոց բանակը փակել են 80-ականների զենքերի էջը։ Եվ Հայաստանի կառավարությունը եւ ժողովուրդն այսօր ի վիճակի է եւ ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ է լինելու այս հարցում, որ անհրաժեշտ միջոցները տրամադրի՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար։ Եվ ես էլի ուզում եմ ընդգծել, որ յուրաքանչյուր տնտեսվարող, յուրաքանչյուր քաղաքացի պետք է իրեն հաշվի տա, որ որեւէ չարձանագրված, չգրանցված ապրանք առաքելիս, առանց հսկիչ դրամարկղային կտրոնի որեւէ գործարք անելիս ուղիղ, թե անուղղակի, ուզենալով, թե չուզենալով, գողանում է մեր բանակից եւ գողանում է մեր զինվորից։

Ես ուրախ եմ, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը եւ քաղաքացիներն ի վիճակի են եղել պետական եկամուտներն ավելացնել ավելի քան 1 միլիարդ դոլարին համարժեք դրամով։ Եվ այդ գումարների մի հսկայական մասը ծախսվել է եւ ծախսվում է զինվորների ծառայության պայմանները բարելավելու համար՝ սկսած դիրքերում ծառայության պայմաններից ավարտած զորամասերում սննդի մատակարարման նոր համակարգով։ Մենք նոր պայմաններ ենք ստեղծել զինծառայողների համար, որպեսզի նրանք էժան հիպոթեկային վարկերով կարողանան բնակարաններ ձեռք բերել։

Ավելի քան 8 միլիարդ դրամ ենք հատկացրել զինթոշակառուների բնակարանային կարիքները բավարարելու համար։ Խոսքն այն զինծառայողների մասին է, ում նկատմամբ պետության ունեցած պարտավորությունն արձանագրված է դե յուրե։ Այսօր ժամկետային զինծառայողների ծնողներն օգտվում են պետպատվերով առողջապահական ծառայություններ ստանալու հնարավորությունից։ Եվ այս քաղաքականությունը՝ Զինված ուժերի մարտունակությունը, սպառազինությունը, ծառայության պայմանները բարելավելը, լինելու է մեր քաղաքականության անբաժանելի մասը։

Ուրախությամբ եմ ընդգծում, որ 2019 թվականի հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների աշխատավարձերը բարձրացել են շոշափելիորեն։ Ուրախությամբ եմ ընդգծում, որ Հայոց բանակը 21-րդ դարում, այսօր, 2020 թվականին ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ է իր ուժերի վրա, եւ հայ ժողովուրդն ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ է Հայոց բանակի ուժերի վրա։ Եվ ես ուզում եմ շատ կարեւոր մի ընդգծում անել՝ որեւէ կասկած չկա, որ հայրենիքը հպարտ է իր զինվորով, իր բանակով, բայց ես ուզում եմ սրան ավելացնել, որ ամեն զինվոր, ամեն սպա ամեն օր ավելի ու ավելի պիտի հպարտ լինի իր հայրենիքով, պիտի հպարտ լինի այն զարգացումներով, որ տեղի են ունենում իր հայրենիքում, որովհետեւ Հայոց բանակը մեզ համար այս հայրենիքը նվաճել է ոչ թե նրա համար, որ մենք այն կորստյան մատնենք, այլ նրա համար, որ մենք ապահով, զարգացած, ուժեղ, ինքնավստահ հայրենիք ժառանգենք մեր սերունդներին։

Հարգելի ներկաներ,

ձեր թույլտվությամբ ուզում եմ իմ ելույթն ավարտել մի բանաստեղծությամբ, որ գրել եմ 2016 թվականի մայիսի 19-ին՝ Հայոց բանակի կամավորականի կարգավիճակում գտնվելիս։ Բանաստեղծությունը կոչվում է «Հայոց զորքը հարթավայրում»։


***
Հայոց զորքը հարթավայրում

Տիգրանի քաղաքի լանջերից
Հորիզոնն է ծփում անսահման,
Դարեր անց մենք այստեղ ենք նորից,
Մենք կանգնած ենք հեռվին հանդիման։

Մեր սարերը, մեր բախտը, մեր լացը,
Մենք ճեղքել ենք, հաղթել ենք նրանց,
Հորիզոնն այստեղ, մեր դիմաց է,
Թիկունքում՝ մեր արտերը կանաչ։

Մեր հայացքը այլեւս ազատ է,
Ոչ մի պատ չի բանտում միտքը մեր,
Հեռուները մոտիկ, հարազատ են,
Մենք զինվոր ենք, հաղթող ենք ու տեր։

Այս հողի մեջ հոգուս զարկերակն է,
Այս հողով իմ արյունն է հոսում,
Ես պատռել եմ զոհի հին կտակը,
Հաղթողի նոր խոսքեր եմ խոսում.

Մեր հայացքը այլեւս ազատ է,
Ոչ մի պատ չի բանտում միտքը մեր,
Հեռուները մոտիկ, հարազատ են,
Մենք զինվոր ենք, հաղթող ենք ու տեր։

Եվ ուրեմն՝

կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը,
կեցցե՜ Արցախի Հանրապետությունը,
կեցցե՜ հաղթանակած եւ փառապանծ Հայոց բանակը։

Շնորհակալ եմ»։

Վարդենիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել Երկրորդ համաշխարհային եւ Արցախյան պատերազմների ժամանակ զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Տպել
1494 դիտում

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին