2020-ի բյուջեով ՊՆ-ին հատկացվել է 307 միլիարդ դրամ՝ 28 տոկոսով ավելի. ՀՀ վարչապետը՝ Բանակի օրվան ընդառաջ

Նշելով, որ այսօր Հայոց բանակի տոնն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է թվեր՝ ՀՀ ՊՆ-ին այս տարվա համար արված հատկացումներից:

«Փաստ համար 6/3 - 2020 թվականի բյուջեում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28%-ով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ ավելի է մոտ 4.5%-ով:

2018-ի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք՝ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐ-Մ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ: Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով:

Իրականացվել են տարբեր տեսակի սպառազինության նմուշների փորձարկումներ: ՀՀ կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետեւ ձեռքբերված սպառազինությունը կամ 2019 թվականի արտադրության է, կամ չօգտագործված»,-նշել է ՀՀ վարչապետը՝ վերջում շնորհավորելով Հայոց փառապանծ, հաղթանակած բանակի տարեդարձը:

Տպել
806 դիտում

ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական փորձը

Արարատի մարզում անչափահասների կատարած հանցագործություններն ավելացել են. մարզի դատախազությունը քայլերի է դիմել

Նախագահ Արմեն Սարգսյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել են

Ձեր ամեն քայլին հասարակությունն ուշադիր հետեւում է. Ֆելիքս Ցոլակյանը փրկարար ծառայողներին կոչումներ է շնորհել(տեսանյութ)

Կառավարությունում գումարվել է քաղաքաշինական ամբողջական լուծումներ պահանջող ծրագրերի միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Մշակութային երկրում երիտասարդները հիմնականում ծանոթ չեն ժամանակակից գրականությանը, պատճառները տարբեր են

Ադրբեջանական կողմն Արցախի ժողովրդի իրավունքները մերժող դիրքորոշումներ ունի. Զոհրաբ Մնացականյանը՝ Տոյվո Կլաարին

Թուրքմենստանում ուսուցիչներին պարտադրել են գրել միայն կանաչ գրիչով

Ավարտվել է Գնդեվազի նախկին ղեկավարի առերևույթ կատարած չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրել է քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերին առնչվող օրենքների փաթեթը

ԱԻ նախարարն ընդունել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանին

Հերթական խռովությունը Օպերային թատրոնում. արտիստներին խոստացված 12 միլիոն դրամն ուշանում է

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը

Մամիկոնյանց փողոցի մի քանի շենքերում ցնցումներ են զգացվել. վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել

Երեւանում «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է բաժանարար բետոնե արգելապատնեշին

Գյումրիում ոստիկանները սրճեփ սարքերից գողության ու գողության փորձի դեպքեր են բացահայտել (տեսանյութ)

Անկախ թոքաբորբ ունենալուց՝ Էլթոն Ջոնը կշարունակի համերգային շրջագայությունը

Արայիկ Հարությունյանն ընդունել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցանակակիրներին

Դատախազությունը մերժել է ՀՔԾ-ի առարկությունը՝ Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխելու ցուցումի դեմ

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ փակ են, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի