Քոբի Բրայանթի կործանված ուղղաթիռի օդաչուն հայ է եղել

27/01/2020 schedule13:45

Լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթի կործանված ուղղաթիռի օդաչուն ազգությամբ հայ Արա Զոբայանն է եղել: Սա հայտնի է դառնում բրիտանական The Sun պարբերականի հրապարակումներից: Նշվում է, որ նա բազմաթիվ երիտասարդների է սովորեցրել ուղղառիռ վարել, նաեւ շատ սիրված է եղել շրջապատի կողմից:

Բրայանթի ուղղաթիռը կործանվել է երեկ՝ հունվարի 26-ին, Լոս Անջելեսում: 41-ամյա բասկետբոլիստի հետ զոհվել են եւս 8 հոգի՝ այդ թվում նրա 13-ամյա դուստրը՝ Ջիանան, նրա մարզիչը՝ Ալթոբելին եւ նրա կինն ու դուստրը, Բրայանթի մանկապատանեկան դպրոցի մարզիչներից մեկը: Վթարի պատճառները պարզվում են, սակայն արդեն տարբերակ կա, ըստ որի, խնդիրը եղել է խիտ մառախուղը: Նշվում է, որ օդաչուին տեղեկացրել են, որ նա շատ ցածր է թռնում, ռադարների համար բարդ է գնահատել իրավիճակը եւ դժվար է ուղղորդել թռիչքը: Դրանից կարճ ժամանակ անց տեղի է ունեցել վթարը:

Բրայանթն ու Ջիանան

Բրայանթն ընտանիքի հետ

Բրայանթը բոլոր ժամանակների լավագույն բասկետբոլիստներից է: 20 տարի հանդես է եկել «Լոս Անջելես Լեյքերսում» (1996-2016թթ): NBA-ի 5-ակի չեմպիոն է: Կարիերան ավարտել է 2016թ.: Նա ու կինը՝ Վանեսան, 4 երեխա ունեին:

Տպել
2102 դիտում

Հրդեհ Քաջարան քաղաքում. տուժածներ չկան

Քուչակ գյուղում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը

Երևանում և 7 մարզերի որոշ հատվածներում լույս չի լինի մոտ 6 ժամ

Ռուսաստանն այսօր էլ դեմ է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը․ Գախարիա

Տեղի են ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություններ. ՊՆ

Բռնակոթի 53-ամյա բնակչի տնից 2 կիլոգրամ 200 գրամից ավելի քաշով կանեփ եւ մարիխուանա է հայտնաբերվել

Պայմանագրեր, համաձայնություններ, առեւտուր, ղարաբաղյան հակամարտություն. Էրդողանն Ադրբեջանում է

Երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցեց իմ անմեղությունը. Դավիթ Սանասարյան

205 մլն 560 հազար դրամ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքն ավարտվեց

Այսօր Անդրանիկ Զորավարի 155-ամյակն է

Լարսը փակ է. ռուսական կողմում կա կուտակված 483 բեռնատար

Ապօրինություն Վայոց ձորի մարզում․ ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել (տեսանյութ)

Շիրակի մարզետարանը «Մի բան անենք» նախաձեռնության շրջանակներում այս ձմեռ մոտ 450 ընտանիքի ապահովել է վառելափայտով

Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով

Եղվարդի խճուղում բախվել են «Lexus GX460» եւ «Mitsubishi Grand» մակնիշների ավտոմեքենաները

Մասիս քաղաքում տեսախցիկներ են տեղադրվել

«Այո» քարոզչական կողմի տարբերանշանի մրցույթում հաղթեց «Garun Agency» կազմակերպությունը. մրցանակը՝ 3 մլն դրամ է

14 հորթ, 34 գառ, 30 գոճի. անասնապահության համար աջակցություն ստացած տնտեսություններում կենդանիների քանակի աճ կա

Այս քաղաքական թիմը կկտրի սեփական ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի ընտրակեղծիք թույլ չի տա. վարչապետ

5-րդ զորամիավորման զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում անակնկալ ստուգումներ են անցկացվել