Աղմուկ հայկական ուշուում. ֆեդերացիայի անդամները կարծում են՝ նախկին նախագահի օրոք ֆինանսական չարաշահումներ են եղել

26/01/2020 schedule17:44

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անցան ոչ առանց տարաձայնությունների։ Դրանք տեղի ունեցան այսօր՝ հունվարի 26-ին։ Միակ թեկնածուն ֆեդերացիայի երկար տարիների համանախագահ Ռուստամ Ալավերդյանն էր, որն էլ ի վերջո ընտրվեց։ Մինչեւ մեկնարկը ներակայացել է նաեւ արդեն նախկին նախագահ Տիգրան Չոբանյանը, որը հայտարարել է, որ արտահերթ ժողովն անօրինական է, չի գրանցվել եւ չի մասնակցել՝ առանց մեկնաբանության թողնելով իր հասցեին հնչեցված կասկածներն ու մեղադրանքները։

Կասկածները վերաբերում էին ֆեդերացիայի ֆինանսական հարցերին։ Մինչեւ քվեարկությունը Ալավերդյանը նշեց, որ ըստ փաստաթղթերի՝ 2017թ. ուսումնամարզական հավաք է տեղի ունեցել Ջերմուկում, որի վրա ծախվել է 1 մլն 764 հազար դրամ։ Ֆեդերացիայի ներկա անդամներն ասացին, որ տեղյակ չեն նման հավաքի մասին ու չեն մասնակցել։ Ալավերդյանը նաեւ նշեց, որ ըստ 2017թ․ միջոցառումների օրացուցային պլանի՝  Գյումրիում ՀՀ մանկապատանեկան առաջնություն է անցկացվել ապրիլի 20-22-ը, եւ դրա վրա ծախսվել է 1 մլն 698 հազար դրամ: Ներկաներից մեկը նշեց, որ Գյումրիում 4-5 տարի է՝ մրցումներ չեն եղել: Բացի այդ՝ հայտարարություն եղավ, որ ֆեդերացիայում վերջին ըտնտրությունները եղել են 2014թ․, 2018թ․ գործող նախագահի լիազորությունների ժամկետն ավարտվել է, նոր ընտրությունններ չեն եղել, սակայն Չաբանյանն ասել է, որ 2016թ․ եղել են:

Ռուստամ Ալավերդյան
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Ալավերդյանը նշեց, որ ֆինանսական հարցերի վերաբերյալ ցանկանում է ստանալ նաեւ հակառակ կողմի բացատրությունները, որից հետո որոշում կկայացվի՝ արդյոք իրավապահ մարմիններին դիմելու անհրաժեշտություն կա, թե՝ ոչ: Նաեւ ասաց, որ Չոբանյանի գործունեության արդյունքում խնդիրներ են առաջացել Հայաստանի ու Եվրոպայի միջազգային ֆեդերացիաների միջեւ, ՀՀ ֆեդերրացիայի անդամությունը կասեցվել է, եւ հիմա ինքը պետք է հետամուտ լինի հարաբերությունների վերականգնմանը: Ընտրությունների հետ կապված նա նշեց, որ չի հիշել, որ դրանք պետք է տեղի ունենային 2018թ․, որ Չոբանյանը ֆեդերացիայի անդամներին աղավաղված ու լղոզված տեղեկություններ է տվել, ասել է, որ 2020թ․ ապրիլին պետք է լինեն, եւ իրենք միայն 2019-ի դեկտեմբերին են իմացել այդ մասին ու արտահերթ ընտրություններ են կազմակերպել:

Ալավերդյանը նախագահ ընտրվեց միաձայն: Ընտրություններին ներկա էին եւ քվեարկեցին 46 անդամներից 29: Նրանցից 2-ի ընտրության իրավունքը վերանակգնվեց արտահերթ ժողովի ժամանակ՝ մինչեւ քվեարկությունը: Չոբանյանը ֆեդերացիան ղեկավարել է դրա հիմնադրումից սկսած՝ 1992 թվականից:    

Տպել
2131 դիտում

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով