Շիրակի պետական համալսարանը չի լուծարվի, իսկ ռեկտորի ժպ-ն չի օգտվում նախարարի հովանավորչությունից. ԿԳՄՍ նախարար

Շիրակի պետական համալսարանը չի գնալու լուծարման ճանապարհով: Այս մասին Գյումրիում այսօր հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Բուհն ունենալու է լավագույն ճակատագիրը: Բուհի 2 անգամ ռեկտոր չընտրելու գործընթացը նորմալ է, ինչը բնորոշ է հետհեղափոխական շատ պետությունների: Ամեն ինչ կհանդարտվի և՛կընտրվեն ռեկտորներ, և՛ օրենքը կաշխատի»,-նշեց նախարարը՝անդրադառնալով բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար՝  Երվանդ Սերոբյանի դեմ հարուցված քրեական գործերին: Նշենք, որ Երվանդ Սերոբյանի դեմ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝( Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

 Լրագրողները նախարարին նաեւ տեղյակ պահեցին, որ Գյումրիում կան սեւեռուն խոսակցություններ այն մասին, որ Սերոբյանն օգտվում է Արայիկ Հարությունյանի հովանավորչությունից: Նախարարն ասաց՝ չկա նման բան: Իր պաշտոնավարման պահից մինչ օրս չկա մի դեպք, որ իր բարեկամն իր նշանակմամբ աշխատանքի տեղավորված լինի: Սերոբյանի պարագայում նույն սկզբունքն է՝ միայն աշխատանքային հարաբերություններ: «Զուտ աշխատանքային հարաբերություններ են, և  որևէ տեղ չեք տեսնի, որ նախարարի ու նախարարության գործունեության վրա այլ հարաբերություններ կան, քան գործընկերայինները: Ես ուրախ եմ, որ ինձ վերագրում են այնպիսի մեծ բաներ, որոնք կարող են փոփոխություններ իրականացնել մարզի մակարդակով, բայց իմ լիազորությունները սահմանապակվում են բացառապես կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտով»,-նշեց նախարար Արայիկ Հարությունյանը:

Պատասխանելով լրագրողների՝ Շիրակի մարզի տարածքում գործող ոչ պետական բուհերի գործունեությանը, նախարարն ասաց, որ դրանք կշարունակեն գործել առանձին, որևէ բուհի միավորման անհրաժեշտություն չկա: «Մասնավոր բուհերն իրենք պետք է որոշեն՝  ինչ կրթական ծառայություններ ու ինչ որակի են դա մատուցում: Մենք օրենք չենք ընդունելու բուհ փակելու, մենք կրթական համակարգի համար բարձր կրթական չափանիշներ ենք սահմանելու: Բուհերն իրենք են իրենց ճակատագիրը որոշելու՝ այդ չափանիշներին համապատասխան»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Արմենուհի Մինասյան

 

Տպել
1032 դիտում

Նոր Նորքում գտնվող 4000 տարեկան ժայռապատկերները վտանգված են. քաղաքագետը ահազանգում է, քաղաքապետի խոսնակը՝ արձագանքում

Շուտով կբեմադրվի փաստավավերագրական ներկայացում՝ նվիրված Մոնթե Մելքոնյանին. նախագիծն իրականացվում է Մոնթեի կնոջ հետ

«Հայի բախտ ասվածն այլևս չար բախտը չէ»

Ակունք համայնքում անցկացվել է «Գեղարքունյաց Ձմեռ -2020» մարզամշակութային միջոցառումը

Արմավիրի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Արմավիրի մարզպետը շնորհավորել է եզդիական համայնքին Սուրբ Խըդըր Նաբիի տոնի առթիվ

Իրանի խորհրդարանական ընտրությունները նշմարում են Ռոհանիի իշխանության ավարտը. իշխող ուժի շանսերը փոքր են

Վթար Կապանում. «Հունդայի Սանտաֆե»-ի 46-ամյա ուղևորը մահացել է

Արարատի ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում հունվար ամսին ծնվել է 53 տղա եւ 71 աղջիկ

Քաղաքապետարանում տեղյակ չեն, թե Երեւանին նվիրաբերված սեքվոյա հսկա ծառի սերմերը որտեղ են պահվում

Նախագահական նստավայրում կայացել է ռուսական ռոմանսի երեկո՝ նվիրված Մեծ հաղթանակի 75-ամյակին

Նախ ասել են՝ երեխաս աղիքային խնդիր ունի, հետո՝ իբր մահացել է. տարիներ առաջ ծննդաբերած կինը փնտրում է իր աղջկան

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին. 37-ամյա վարորդը մահացել է

Դիլիջանի «Շլորկուտ» հանդամասում 5000 քմ խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Նոր Նորք վարչական շրջանում ոստիկանության ուժեղացված ծառայություն է իրականացվել

Ոստիկանությունը իդեալականին մոտ ցուցակներ է խոստանում. այս անգամ կհամագործակցեն նաեւ թաղման բյուրոների հետ

Ամփոփվել են Երեւանի 2019թ. բյուջեի եւ զարգացման ծրագրի հաշվետվությունների վերաբերյալ առաջարկներն ու դիտողությունները

Իրանում կորոնավիրուսը հասել է արդեն մայրաքաղաք Թեհրան. երկրում 18 հաստատված դեպք կա

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը Շիրակի մարզ դեռ չի հասել. Արամ Անտոնյան

Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին