ՇՊՀ-ում դեռ անցյալի իրավական գնահատականը չի տրվել. Գյումրիում ԿԳՄՍ նախարարի մասնակցությամբ քննարկում է կայացել

Այսօր՝ հունվարի 25-ին, Շիրակի պետական համալսարանում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ կայացավ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Նախագծի հեղինակներն անդրադարձան նախագծում առկա որոշ դրույթների ու փոփոխությունների:  Ըստ բանախոսների, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների՝ ՀՀ Սահմանադրությամբ պահանջվող ինքնակառավարման՝ ինքնավարության և ակադեմիական ազատությունների ընդլայնման, հաշվետվողականության և թափանցիկության հավասարակշռված մեխանիզմների ինստիտուցիոնալ հենք և իրավական հիմքեր ստեղծելու ապահովմանը` բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումների իրականացման համար։ Օրենքի նախագիծն արտացոլում է բարձրագույն կրթության ու գիտության միջազգայնացմանն ուղղված ներկա միտումները, Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում և Եվրոպական հետազոտական տարածքում ինտեգրումը սերտացնելու, բարձրագույն կրթության, գիտության և տնտեսության համակարգված փոխկապակցվածության, գիտահետազոտական ու նորարարական գործունեության և կրթական համակարգի արդյունավետ փոխգործակցության, բարձրագույն կրթության և գիտության ֆինանսավորման արդյունավետության և գիտական ոլորտում ներդրումների խրախուսման անհրաժեշտությունը։ Ըստ  ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, նախագծում առկա փոփոխությունները մեծ թվով մարդկանց են առնչվում, և շատ մեծ թվով մարդիկ չեն ուզում փոխվել, քանի որ արդեն ընտելացել են այդ վիճակին: «Մենք դա  հասկանում ենք, բայց նաև հասկանում ենք, որ այսպես չենք կարող շարունակվել՝ սա մեծ խնդիր է: Մենք պետք է առավելություն տանք աշխատողին»,-նշեց նախարարը:

ՇՊՀ-ում կայացած հանդիպման ժամանակ «Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Գևորգ Ղուկասյանը նախարարին հարցրեց՝ արդյո՞ք նախագծում ներկայացված բավական դրական փոփոխությունները դրական արդյունքների կհանգեն: Ասաց հարցնում է, քանի որ դեռեւս անցյալի իրավական ու քաղաքական գնահատականը չի տրվել:

«Այն բոլոր մարդիկ, ովքեր աշխատել են բուհերում ու մեղմ ասած իրականացրել են հակակրթական գործունեություն՝  քաղաքականացնելով բուհերը, շարունակում են աշխատել: Նման օրինակներ կան նաև Շիրակի պետական համալսարանում: Ի վերջո` մենք առերեսվելու ենք  ճշմարտության հետ»,-ասաց Գևորգ Ղուկասյանը: «Այսօր ձևավորվել է մի իշխանություն, որն իրավական առումով գնահատական է տալիս բոլոր այն մարդկանց, ովքեր օրենք են խախտել: Կրթության ոլորտում մի քանի հարյուր քրեական գործ կա հարուցված: Մենք գոհ չենք այն տեմպերից, որով քննություն է իրականացվում, բայց դրա համար կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Ես կարծում եմ, որ միջնաժամկետ կտրվածքով բոլոր այդ գործերը քննվելու են, ավարտվելու և գնահատականը դրանով տրվելու է, բայց բուհերի ներսում խմբերն իրենք պետք է գնահատական տան այդ մարդկանց և մերժեն նրանց»,-հարցին պատասխանեց նախարարը:

Արմենուհի Մինասյան

Տպել
1675 դիտում

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)

Գոշ գյուղի լճի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին և արգելափակվել ցեխակույտի մեջ

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո նույնականացվել է 84 զոհի մարմին․ նրանց թվում 9-16 տարեկան 5 երեխա կա