Եթե պարոն Մարուքյանը շարունակելու է տեղը չբերել՝ հայտնվելու է Աշոտյանի դերում․ Նիկոլ Փաշինյան

«Այնպես են ասում կամազները, կարո՞ղ է Հայկ Մարությանը իր պապի համար է կազմաները առել։ Մեր քաղաքին են ծառայում, չէ՞»․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա կապանյան ասուլիսում այսպես արձագանքեց Երեւանի քաղաքապետարանի կողմից Կամազների ձեռքբերման գործընթացին եւ դրա շուրջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության բարձրացրած աղմուկին։ Փաշինյանն ասաց, որ ինքը դեսպանատներից տեղեկանքներ է ուզել, թե նմանատիպ իրավիճակներում Փարիզում, Պրահայում եւ Բեռլինում ինչպես են վարվում։ Պարզվել է, որ ամենաժողովրդավարական երկրներում կա նման պրակտիկա։ Չնայած սրան, ըստ Փաշինյանի, ինքն էլ կարծում է, որ այդ երեւույթը պետք է իրավական առումով կանոնակարգվի։

Անդրադառնալով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե իշխանությունը փոշմանելու է այս հարցով իրենց չաջակցելու եւ քննիչ հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու համար, Փաշինյանն ասաց․

«Լենա Նազարյանը որ ասում է՝ անցյալում է մնացել՝ ի՞նչ նկատի ունի։ Նկատի ունի, որ պարոն Մարուքյանը տեղի չի բերում, որ Հայկ Մարությանը Տարոն Մարգարյանը չի։ Ես Սերժ Սարգսյանը չեմ։ Բայց չի կարելի ժողովրդի վստահության քվեն ունեցող իշխանության հետ նման լեզվով խոսել»։

Լրագրողը ցիտեց Մարուքյանի խոսքը, թե այս ամենի արդյունքում իշխանությունը կորցնում է այն քաղաքական կրեդիտը, որ 2018-ին ստացել է ժողովրդի կողմից․

«Ով քաղաքական կրեդիտից խոսի, թող մեր որոշ գործընկերներ էդ պահերին տանձից, խնձորից, ուրիշ բաներից խոսեն։ Ո՞վ է գնահատում՝ մենք մեր քաղաքական կրեդիտը կորցնո՞ւմ ենք, թե՞ չէ։ Ես ասում եմ, որ եթե պարոն Մարուքյանը շարունակելու է տեղը չբերել՝ հայտնվելու է Աշոտյանի դերում, ինքը թող ընտրի։ Մենք որեւէ պրոբլեմ չունենք։ Ինքը չի կարող գնահատել՝ մենք մեր քաղաքական կրեդիտը կորցնո՞ւմ ենք, թե չէ․ դա ժողովուրդը կգնահատի։ Եվ հերիք է մեր համեստությունը չարաշահեն․․․Ինքնաոչնչացմամբ են զբաղված այդ մարդիկ»։

Աշոտյանի դերում ո՞ր իմաստով՝ հետաքրքրում էր լրագրողին․ «Ստեղծագործական»,- եզրափակեց վարչապետը։ 

Կապանում ավելի քան 4 ժամ շարունակվող ասուլիսն այսքանով ավարտվեց։ Փաշինյանն ասաց, որ հաջորդ ասուլիսը եւս տեղի կունենա Երեւանից հեռու որեւէ մարզում։ Օր ու վայր չհստակեցրեց։ 

Տպել
6158 դիտում

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»