Կարծում եմ, որ ՀՀ կառավարության եւ Դաշնակցության միջեւ չկա հակադրություն․ վարչապետ

Ցավոք սրտի, երբեմն տպավորություն է ստեղծվում, թե հակադրություն կա ՀՀ կառավարության եւ Դաշնակցության միջեւ, բայց ես կարծում եմ, որ չկա այդպիսի հակադրություն։ Այս մասին այսօր Կապանում՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե նախկինում, երբ հայտարարել է, որ ՀՅԴ-ն վերափոխման կարիք ունի, խոսքը հայաստանյա՞ն կառույցի մասին էր, թե ամբողջ սփյուռքի:

«Եթե կա հակադրություն, ապա կա Դաշնակցության այն հատվածի եւ ԿԳՄՍ նախարարության միջեւ, որոնք նախկին իշխանությունների հետ ու նախկին կոռումպացված համակարգի հետ ունեցել են որոշակի առնչություններ։ Ես կարծում եմ՝ ընդհանուր առմամբ ամբողջ դաշնակցությանը այս պրոցեսի մեջ նույն չափով չափել չի կարելի։ Որովհետեւ ՀՀ կառավարությունն ու ՀՅԴ-ն համազգային հարցերի շուրջ համագործակցելու պատրաստակամություն ունենք՝ մենք համենայնդեպս ունենք այդպիսի պատրաստակամություն։ Ես համոզված եմ, որ ՀՅԴ-ի հետ, որպես համահայկական կառույցի կկարողանանք կառուցողական երկխոսություն սկսել։ Բայց զուտ հայաստանյան մասով իմ կարծիքը մնում է նույնը, որ եթե ՀՀ-ի ներսում այդ փոփոխությունը տեղի չունենա՝ ՀՅԴ-ի հայաստանյան կառույցը կարող է շատ մշուշոտ ապագա ունենալ ՀՀ-ում»,- ասաց վարչապետը։

Նա նշեց, որ սփյուռքի կառույցների հետ, ավանդական կուսակցությունների հետ խնդիր ունեն շատ լավ, շատ ջերմ հարաբերություններ հաստատելու։ «Համենայնդեպս ունենք այդպիսի վերաբերմունք։ Ես շատ լավ եմ վերաբերվում մեր 3 ավանդական կուսակցությունների ղեկավար մարմիններին, նրանց ներկայացուցիչներին ու շատ ջերմ եղբայրական վերաբերմունք ունեմ նրանց նկատմամբ»,- նշեց կառավարության ղեկավարը։

Տպել
1196 դիտում

Նոր Նորքում գտնվող 4000 տարեկան ժայռապատկերները վտանգված են. քաղաքագետը ահազանգում է, քաղաքապետի խոսնակը՝ արձագանքում

Շուտով կբեմադրվի փաստավավերագրական ներկայացում՝ նվիրված Մոնթե Մելքոնյանին. նախագիծն իրականացվում է Մոնթեի կնոջ հետ

«Հայի բախտ ասվածն այլևս չար բախտը չէ»

Ակունք համայնքում անցկացվել է «Գեղարքունյաց Ձմեռ -2020» մարզամշակութային միջոցառումը

Արմավիրի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Արմավիրի մարզպետը շնորհավորել է եզդիական համայնքին Սուրբ Խըդըր Նաբիի տոնի առթիվ

Իրանի խորհրդարանական ընտրությունները նշմարում են Ռոհանիի իշխանության ավարտը. իշխող ուժի շանսերը փոքր են

Վթար Կապանում. «Հունդայի Սանտաֆե»-ի 46-ամյա ուղևորը մահացել է

Արարատի ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում հունվար ամսին ծնվել է 53 տղա եւ 71 աղջիկ

Քաղաքապետարանում տեղյակ չեն, թե Երեւանին նվիրաբերված սեքվոյա հսկա ծառի սերմերը որտեղ են պահվում

Նախագահական նստավայրում կայացել է ռուսական ռոմանսի երեկո՝ նվիրված Մեծ հաղթանակի 75-ամյակին

Նախ ասել են՝ երեխաս աղիքային խնդիր ունի, հետո՝ իբր մահացել է. տարիներ առաջ ծննդաբերած կինը փնտրում է իր աղջկան

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին. 37-ամյա վարորդը մահացել է

Դիլիջանի «Շլորկուտ» հանդամասում 5000 քմ խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Նոր Նորք վարչական շրջանում ոստիկանության ուժեղացված ծառայություն է իրականացվել

Ոստիկանությունը իդեալականին մոտ ցուցակներ է խոստանում. այս անգամ կհամագործակցեն նաեւ թաղման բյուրոների հետ

Ամփոփվել են Երեւանի 2019թ. բյուջեի եւ զարգացման ծրագրի հաշվետվությունների վերաբերյալ առաջարկներն ու դիտողությունները

Իրանում կորոնավիրուսը հասել է արդեն մայրաքաղաք Թեհրան. երկրում 18 հաստատված դեպք կա

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը Շիրակի մարզ դեռ չի հասել. Արամ Անտոնյան

Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին