Երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի. Դավիթ Տոնոյան

Երեկ՝ հունվարի 24-ին, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկը՝ 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի:  Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Նա ինքն իր վրա է կրակել, ունի կյանքի հետ որոշակի անհամատեղելի վիրավորում, բայց մեր բժիշկներն  անում են ամեն ինչ, որպեսզի փրկեն նրա կյանքը»,-տեղեկացրեց նախարարը:  Վիրավոր զինծառայողը շուտով կտեղափոխվի Երեւան: Երկրորդ զինծառայողը՝ Արմեն Ջոնիկի Մեսրոպյանն ունի թեթեւ վիրավորում:

Տեղի ունեցածն արդյո՞ք  միջանձային վեճի հետեւանք է: Նախարարն ասել է, որ պարզ կլինի նախաքննության ընթացքում:  « Ես հիմա ավելորդ բաներ չասեմ, լինում են այսպիսի դեպքեր, ուղղակի որոշակի վերահսկողությունից դուրս է եկել ինչ որ պահի»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:

Հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Տպել
1415 դիտում

Հանրաքվեի պատշաճ նախապատրաստման եւ անցկացման համար ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ

Գուցե «առանձին կենտրոն մնալու» մոտիվի տակ ոչ թե մասնագիտական խիստ դիրքորոշումն է, այլ հենց նեղ անձնային շահը. Թորոսյան

Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ Իդլիբի իրավիճակով պայմանավորված

Պուտինն ու Էրդողանը Իդլիբի հարցով կհանդիպեն մարտի 5-ին կամ 6-ին

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը վնասազերծվել է. բերման ենթարկելու ընթացքում նա կրակոցներ է արձակել (տեսանյութ)

Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը՝ մեր 82 քաղաքացիներով. Արսեն Թորոսյան

Արդարադատության փոխնախարարն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի բարձրաստիճան պատվիրակությանը

200 միլիոն դոլարի ներդրումների պատմություն. ինչո՞ւ չի կարողանում 4-րդ օպերատորը դաշտ մտնել

Քննարկվել են Հայաստանում էլեկտրոմոբիլների գործածության հեռանկարներն ու օրենսդրական կարգավորումները

Կայացել է Փրկարար ծառայության տնօրենի ուսումնական խմբի պարապմունք-քննարկումը

Կենտրոնականի քրեական հետախույզները բացահայտել են ավազակային հարձակումը (տեսանյութ)

Գնում եմ 100 փաստի ետեւից. Նիկոլ Փաշինյան (ուղիղ)

Ստորագրվել է Հայաստանի եւ Հունաստանի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագիրը

ՀՀ վարչապետի որոշմամբ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը կայունանում է

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին

Դրանով հայկական կինոն սպանում ենք. Տիգրան Նալչաջյանն ասել է՝ ինչու նոր ֆիլմը անմիջապես հեռուստատեսությունում չի հայտնվի

Մարտին ՀՀ մարզերում օդի ջերմաստիճանը նորմայից բարձ կլինի, տեղումների քանակը՝ նորմային մոտ. ԱԻՆ

Իրանցի կին ֆուտբոլիստը մահացել է կորոնավիրուսից

Երեկ մի քանի ավտոմեքենաներ ջարդուփշուր արած երիտասարդն այսօր կրակոցներ է արձակել հյուրանոցում, ապա՝ վնասազերծվել