Բոլոր քաղաքացներին, որոնք կազինոյում պարտվել են, տո՞ւն ենք տալիս․ Փաշինյանը բացատրեց՝ Գյումրիում ով տուն կստանա, ով՝ ոչ

Այս տարի 3 միլիարդ դրամի ծրագրով Գյումրիում լուծվելու է բոլոր այն քաղաքացիների հարցը, որոնց նկատմամբ պետությունը պարտավորություն ունի․ Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ իրեն ուղղված հարցին ի պատասխան ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դեռ պետք է պարզվի՝ արդյոք բոլոր տնակների նկատմա՞մբ է այդ պարտավորությունը, թե՝ ոչ։

«Իմ հանձնարարությունը եղել է՝ վերցնում ենք բոլոր տնակները, քարտեզագրում ենք եւ ստեղծում այդ տնակի պատմությունը․ ի՞նչ տնակ է, այդտեղ ապրո՞ւմ է ինչ-որ մեկը, եթե չի ապրում՝ որտե՞ղ է, ի՞նչ կարգավիճակ ունի, եթե ապրում է, ինչո՞ւ է ապրում․․․Դեռ պետք է պարզենք, իսկ մենք պե՞տք է բնակարանի գնման վկայագիր տանք։ Եթե պարզվի, որ այդ տնակում ապրում է մի մարդ, որը Գյումրիի հարեւան գյուղերից մեկում տուն ունի, ինքը այնտեղ թողել, եկել այդտեղ է ապրում, որովհետեւ տեսել է հնարավորություն (տնակի նախկին տիրոջը, որը բնակարան  ստացել, ինչ-որ սիմվոլիկ գումար է տվել, մտել է այդ տանը ապրի): Իսկ մենք ինչո՞ւ իրեն պետք է բնակարանի գնման վկայագիր տանք․․․Կարող է մեկը բնակարան է ստացել, հետո գնացել կազինոյում պարտվել-տունը կորցրել է, եկել այդտեղ է ապրում, իսկ մենք ինչո՞ւ պետք է իրեն բնակարան տանք։ ՀՀ բոլոր քաղաքացներին, որոնք կազինոյում պարտվել եւ տունը կորցրել են, տո՞ւն ենք տալիս։ Բայց կարող են լինել դեպքեր, որ պետք է ստանային, չեն ստացել, նրանց պետք է հաշվառել։ Էական չի ոնց, ինչ եղանակով՝ պետությունը կտա տունը։ Մենք չենք ասում բոլոր տնակներում ապրող մարդկանց տուն ենք տալու, մենք ասում ենք՝ էդ տնակները հանում ենք էդտեղից»,- հայտարարեց վարչապետը։

Անդրադառնալով հարցին, թե իր հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովը, որ զբաղվում է տնակների հաշվառմամբ եւ անօթեւանների ծրագրերով, ինչո՞ւ ավելի քան 3 ամիս է՝ նիստ չի հրավիրել եւ տեղեկատվություն չի տվել, թե 2850 տնակներում ապրողներից քանիսն են համապատասխանում անօթեւանի չափորոշիչներն՝ Փաշինյանը նկատեց, որ հանձնաժողովը նիստը անում է այն պարբերականությամբ, ինչ անհրաժեշտ է, բայց ամենօրյա ռեժիմով այդ ուղղությամբ աշխատանք է արվում։

Խոսելով Գյումրիի զարգացման մասին՝ Փաշինյանն ընդգծեց, որ 2020-ին զբոսաշրջիկների մեծ հոսք է լինելու դեպի Գյումրի, որովհետեւ Ryanair ավիաընկերությունն է սկսելու թռիչքները 2 ուղղությամբ, հիմա մաքսատունն է տեղափոխվել այնտեղ, հանրապետության հյուսիսային ուղղությամբ ամբողջ արտահանումն է իրականացվելու Գյումրիից։

«Մենք ասում ենք՝ սիրելի գյումերցիներ, ստեղծել ենք 1,  2, 3, 6 հնարավորություն, որ աշխատեք եւ տուն առնեք։ Ես, օրինակ, աշխատել եմ, ինձ համար բնակարան եմ գնել։ Իհարկե պետությունը աջակցում է այն մարդկանց, որոնց նկատմամբ պարտավորություն ունի՝ մանկատների 300 սաներ, երկրաշարժից տուժած շուրջ 600 ընտանիքներ։ Պարտավորությունը պարտավորություն է, սրբորեն պահպանում ենք»։

Տպել
7781 դիտում

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի