Թող Արցախի նախագահի թեկնածուները ասեն՝ իրենց համար ընդունելի՞ է Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը. Նիկոլ Փաշինյան

Արմեն Գրիգորյանը հենց կոնկրետ այդպիսի հայտարարություն չի արել։ Այս մասին այսօր Կապանում տեղի ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ո՞վ եւ ովքե՞ր են հեղաշրջման փորձ արել, քանի որ վերջերս ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նմանատիպ հայտարարություն էր արել։

«Արմեն Գրիգորյանը արել է ձեւակերպումներ, որոնք լրագրողին բերել են այդպիսի եզրակացության։ Ես շատ կարեւոր եմ համարում այս հարցի պարզաբանումը։ Հեղաշրջում, պետական հեղաշրջում, պատերազմ, այսպիսի հասկացությունները ժամանակի ընթացքում փոփոխություն են կրում։ Հիմա, եթե Արմեն Գրիգորյանի հայտարարությունը փորձենք մեկնաբանել՝ կարող ենք դա ձեւակերպել հեղաշրջման հիբրիդային նախապատրաստություններ ու հիմա մենք կարող ենք դրա մասին խոսել, որովհետեւ այդ պրոցեսը լիարժեք պարտված է եւ ջախջախված»,- ասաց վարչապետը։

Նա նշեց, թե ինչ նկատի ունի հիբրդիային պրոցես ասելով․ «Օրինակ՝ այդ պրոցեսի անբաժանելի մաս է այն, որ տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվում լրատվամիջոցներով՝ ՀՀ ղեկավարի, նրա ընտանիքի անդամների, բարձրաստիճան պաշտոնյաների մասին սուտ տեղեկություններ տարածելու համար։ Ընդ որում դա արվում է ներգրավելով՝ քրեական աշխարհը, տարբեր ուժեր, կոռումպացված դեմքերի։ Եվ ինչո՞ւ է հեղաշրջում բառը այս պրոցեսի մեջ տեղավորվում, որովհետեւ հընթացս դրա մեջ ներգրավվում են նաեւ գործող պաշտոնյաներ։ Դրա մեջ ներգրավված են լինում նախկին պաշտոնյաներ, դատական համակարգի պաշտոնյաներ։ Ժամանակին ես մտածում էի, որ ողջ դատական համակարգն է այդպիսին, բայց փառք Աստծո ժամանակը ցույց տվեց, որ ամենեւին այդպես չէ, ընդամենը առանձին փոքր խմբեր են դատական համակարգի։ Սահմանադրական դատարանը՝ կոնկրետ պաշտոն օկուպացրած, որոշ պաշտոնյաներ, որոնք փորձել են ՍԴ մյուս անդամներին նույնպես ներգրավվել այդ պրոցեսի մեջ։ Բայց ես ուրախ եմ արձանագրել, որ ՍԴ անդամների 80 տոկոսը այդ պրոցեսի մեջ չի ներգրավվել։ Միայն թե ինձ չասեք տվեք անուններ, որովհետեւ ես տվեցի անուններ՝ ուղղակի թույլ տվեք ինձ կոնկրետ անուն-ազգանուններ տալու տհաճությունից ազատել։ Սա է այս պրոցեսի մասը։ Օրը մեջ տարբեր օտարերկրյա մայրաքաղաքներ այցելություններ եւ հանդիպումներ, միջազգային կազմակերպությունների հետ հանդիպումներ։ Այն միջազգային հեղինակավոր կազմակերպությունների եւ կոնկրետ ղեկավարների, որոնք երկար տարիներ եվրոպայից սպասարկել են Հայաստանի կոռումպացված իշխանությանը եւ իշխանության բռնազավթման կոնկրետ կետերի համահեղինակ են։ Որովհետեւ լռել են եւ նրանց լռությունը անվճա՞ր է եղել։ Հնարավոր է գա ժամանակը, մենք այս թեմաներին էլ անդրադառնանք։

Հիմա հարց, արդյո՞ք ՀՀ Ազգային անվտագության մարմինները զբաղվում են այս ամենով, այո՛ զբաղվում են։ Եվ, երբ ապացույցները լինեն բավարար, որ մարդիկ ենթարկվեն քրեական պատասխանատվության՝ ուրեմն մարդիկ կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Նպատակն այն է եղել, որ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները չեզոքացվեն եւ դրանք չեզոքացված են՝ վաղուց են չեզոքացված, արդեն մի քանի ամիս։ ՀՀ քաղաքացիների 90 տոկոսը այդ վտանգը ո՛չ տեսել է, ո՛չ նկատել, եւ դա է ամենակարեւորը։ Եվ, որպեսզի տարընթերցումներ չլինեն, ասեմ, որ այո, այդ հարցում Հայաստանի իրավապահ համակարգը իքս պահից սկսած գործել է շատ արդյունավետ։ Եվ ես ուզում եմ այդ էֆեկտիվության համար առանձնահատուկ գնահատանքի խոսքեր ասել՝ ՀՀ ԱԱԾ-ին, ՀՀ ոստիկանությանը, իրավապահ մյուս համակարգի ներկայացուցիչներին»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ մամուլում էլ այդ մասին հրապարակումներ եղան, շատ պարզ պլան է գործել։

«Դուք այսօր տեսնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում համացանցային դաշտում։ Երեւակայության մասշտաբը հասել է այնտեղ, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի հետ կապված ցավալի դեպքի արդյունքում հայկական համացանցում նյութ է հայտնվում, որ ասում են գեներալի պորտֆելի մեջ թուղթ են գտել, որտեղ մանրամասներ կան՝ ՀՀ վարչապետի եւ նրա ընտանիքի անդամների հարաբերությունների մասին։ Երեւակայության թռիչքը նայեք էլի։ Եվ ի՞նչ է պլանը՝ լրատվական գրոհով, տասնյակ միլիոն դոլարներով այսպես ասած ցածրացնել վարչապետին եւ նրա ընտանիքին, իշխանության մյուս ներկայացուցիչներին, որից հետո գործի մեջ մտնի դատական համակարգը, հետո գործի մեջ մտնի Սահմանադրական դատարանը, հետո ավելի վատ լուրեր տարածվեն։ Ասեն ՀՀ ղեկավարությունը ի վիճակի չի առողջական վիճակից ելնելով կառավարել երկիրը։ Ինչպես կա՝ պատերազմ, հիբրիդային պատերազմ, այնպես էլ կա հեղաշրջում եւ հիբրիդային հեղաշրջում ու մենք այդ հեղաշրջման ողնաշարը ջարդել ենք»,- ասաց վարչապետը։

Նա նշեց, որ հիմա էլ հուսահատությունից հույս ունեն, որ իրենց վերջին շանսը՝ Արցախի նախագահական ընտրություններում բոլորի կողմից մերժված ինչ-որ մեկին մանիպուլյացիայի արդյունքում դարձնել Արցախի նախագահ։ «Բայց դա էլ չի ստացվելու, որովհետեւ ՀՀ եւ Արցախի ղեկավարության համար այս սցենարը պարզ է, այս սցենարը պարզ է նաեւ Արցախի ժողովրդի համար։ Ու հիմա ի՞նչ են ուզում ասել, ասում են կառավարությունը ոչ հայանպաստ քաղաքականություն է վարում Արցախի հարցում ու եթե Արցախում ընտրվի այնպիսի նախագահ, որ դեմ չէ ՀՀ իշխանություններին, ապա դա սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի եւ Արցախի համար»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ սկսել են թեզ շրջանառել, թե Սերժ Սարգսյանի ժառանգությունը Արցախի հարցում ՀՀ իշխանությունը կորցրել է։

«Եկեք նայենք, թե ինչ ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հարցում։ Վերջերս լրատվականներից մեկում մի հոդված տպվեց, որտեղ փաստաթղթից մեջբերում էր, թե Սերժ Սարգսյանը, որ կետում է թողել բանակցությունները։ Ու նախորդ իշխանությունների կողմից դրա վերաբերյալ հերքում չեղավ։ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի վերաբերյալ ի՞նչ է թողել.

Պարբերություն առաջին՝ 7 շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Զանգելանի, Կուբաթլուի, Ջաբրայիլի, Քելբաջարի եւ Լաչինի վերադարձը՝ Ադրբեջանին, պայմանով, որ պահպանվում է ԼՂՀ-ն Հայաստանին կապող միջանցք։

Հաջորդ կետը՝ կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետներում՝ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո ԼՂ ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր եւ կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկության դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն ու կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները։ Տարածաշրջանում՝ քաղաքական, առեւտրային, տնտեսական եւ հումանիտար կապերի ամբողջական կարգավորում, դրացիական համագործակցության վերականգնում, Հարավային Կովկասի տարածաշրջանի ամբողջական կայունության ապահովում։

Պարբերություն 2-րդ՝ վերաբնակները միջազգային հանրության օժանդակությամբ լքելու են առաջին պարբերությունում նշված 5 շրջանների տարածքները։ Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները մտնելու են նշված տարածքներն այն բանից հետո, երբ կտեղակայվեն խաղաղապահ միջազգային ուժերը եւ դուրս կհանվեն այդ շրջաններում ներկայումս գտնվող զինված ուժերը։ Խաղաղապահ միջազգային ուժերը կտեղակայվեն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի վարչական սահմանների երկայնքով՝ բացառությամբ Քելբաջարի եւ Լաչինի շրջանների մաս կազմող հատվածների։ Քելբաջարի շրջանը կմնա ԵԱՀԿ անցումային մշտադիտարկման տակ։

Պարբերություն երեք՝ միեւնույն ժամանակ վերոնշյալ միջոցների ձեռնարկմանը զուգահեռ մինչ վերջնական կարգավորման որոշումը ԼՂ-ն պետք է օժտվի ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործության կազմակերպումը։

Սա ըստ այս հրապարկման այն ժառանգությունն է, որը եղել է սեղանին։ Հիմա մեզ մեղադրում են, որ մենք այս ժառանգությունը կորցրել ենք։ Որ պահին ՀՀ-ն այս նույն կետից ուզենա շարունակի բանակցությունները՝ միջազգային հանրությունը ոչ մի պրոբլեմ չի ստեղծի։ Հիմա ես ուրիշ բան եմ ասում, Արցախի նախագահի բոլոր թեկնածուները թող ասեն, այս տեքստը իրենց համար ընդունելի՞ է, թե ընդունելի չէ, թող Արցախի ժողովուրդն ասի այս տեքստն իր համար ընդունելի՞ է, թե ընդունելի չէ, թող Հայաստանի ժողովուրդն ասի, այս տեքստն իր համար ընդունելի՞ է, թե ընդունելի չէ։ Եթե ձեզ կհավատացնեն, որ սա կորսված է՝ ձեզ խաբում են։ Եթե Արցախի ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը կորոշեն, որ սա է բանակցությունների հիմքը, որ սա է ընդունելի տարբերակը, ես երաշխավորում եմ, որ նույն պահին սա կհայտնվի բանակցային սեղանի շուրջ, ոչ մի պրոբլեմ չենք ունենա։ Հիմա ես առաջարկում եմ եւ պնդում եմ, որ Արցախի նախագահի բոլոր թեկնածուներն ասեն, սա իրենց համար ընդունելի՞ է, թե ընդունելի չէ։

Սա չափազանց կարեւոր շեշտադրում է, որպեսզի շահարկումները վերանան, որովհետեւ երբ ես դարձել եմ վարչապետ, ինձ առաջարկ է եղել, որ ես նույն կետից շարունակեմ բանակցային պրոցեսը, ինչ կետում ընդհատվել է Սերժ Սարգսյանի հեռանալով։ Իմ պատասխան տեքստը եղել է 2019 թվականի մարտին՝ Ստեփականերտում ՀՀ եւ ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում։ Եվ ուզում եմ ասել, որ ՀՀ որեւէ կառավարություն Արցախի հարցում այնքան թափանցիկ չի եղել, ինչպիսի է մեր կառավարությունը եւ ես անձամբ։

Բայց Արցախի նախագահի ընտրություններում բոլոր թեկնածուները պիտի ասեն, իրենց համար այս ժառանգությունն ընդունելի՞ է, թե ընդունելի չէ։ Իրենք մտածում են, որ ՀՀ վարչապետը այսօր պիտի որպես ժառանգություն սա վերցնի ու շարունակի՞ բանակցությունները, թե՝ ոչ։ Ընդ որում, երաշխավորում եմ, որ այդ առումով ոչ մի պրոբլեմ չի լինի՝ ընդհակառակը»,- եզրափակեց վարչապետը։

Տպել
3475 դիտում

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը