Ոստիկանության բարեփոխումների կարևորագույն նպատակը ոստիկանություն-քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումն է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ ոստիկանության բարեփոխումների օրակարգը և տեսլականը: Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը թեմայի առնչությամբ նշել է. «Ընդհանրապես ոստիկանության բարեփոխումները մեր կառավարության ձևավորման առաջին օրից եղել են մեր օրակարգում և սա, կարծում եմ, մեր ընթացիկ կարևորագույն հարցերից է: Պետք է արձանագրել, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո ոստիկանությունն ընդհանուր առմամբ կատարել է իր առջև դրված խնդիրները և շարունակում է կատարել իր առջև դրված խնդիրները, բայց մենք բոլորս արձանագրում ենք, որ քաղաքական և հանրային նոր իրողությունների պայմաններում մեզ անհրաժեշտ է նոր ոստիկանություն՝ բառի բովանդակային իմաստով: Ընդհանուր առմամբ մեր այս գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն-քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»:

Այս ընթացքում  տարբեր քննարկումներ են ունեցել, տարբեր մոդելներ  դիտարկել, բայց ընդհանուր առմամբ, ըստ վարչապետի, եզրակացությունը հետևյալն է, որ ինչպես ոստիկանության, այնպես էլ մնացած դեպքերում պետք է ձեռնպահ մնալ հատվածական քայլերից, բոլոր քայլերը պետք է լինեն ռազմավարական բնույթի: «Ի՞նչ նկատի ունեմ ռազմավարական փոփոխություններ ասելով. ցանկացած ոլորտում, երբ մենք որևէ փոփոխություն անում ենք, պետք է հաշվի առնենք, որ այդ փոփոխությունը, նույնիսկ ամենափոքր, ունի փոխազդեցությունների որոշակի դաշտ: Եվ փոփոխությունները քննարկելիս պետք է դիտարկել ոչ թե իրեն հենց իր կետում, այլ հնարավոր փոխազդեցությունների դաշտը, գնահատել այդ փոխազդեցությունների դաշտում տեղի ունեցող փոփոխությունները և դրանից հետո միայն կայացնել համապատասխան որոշումներ: Եվ այս առումով կարծում եմ և հույս ունեմ, որ ոստիկանության բարեփոխումները կլինեն մեր ամենահաջողված օրինակներից մեկը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոստիկանությունում բարեփոխումների հիմնական ուղղություններին, ռազմավարության մշակման աշխատանքների ընթացքին և իրականացմանը վերաբերող հարցեր: Քննարկումը ծավալվել է, մասնավորապես, ոստիկանության կառուցվածքային փոփոխությունների, կադրային քաղաքականության նոր բովանդակության, տեխնիկական վերազինման, կրթական նոր ծրագրերի ներդրման, մասնագիտական պատրաստվածության, գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ պաշարի ձևավորման, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններով անելիքների շուրջ: Անդրադարձ է եղել նաև այդ շրջանակում միջազգային համագործակցությանը: Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ սեղմ ժամկետում ավարտին հասցնել բարեփոխումների ռազմավարության մշակումը և ներկայացնել քննարկման:

 

Տպել
1626 դիտում

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր