Մարզպետ Դավիթ Գեւորգյանը ծանոթացել է Արագածոտնի սպանդանոցի տեխնիկական հագեցվածությանը

24/01/2020 schedule22:25

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ այսօր այցելել է Ապարան խոշորացված համայնքում գտնվող սպանդանոց:

Ծանոթանալով սպանդանոցի տեխնիկական հագեցվածությանը, պայմաններին՝ քննարկվել են դրա արդիականացման եւ վերագործարկման հարցերը:

Սպանդանոցը հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով, մորթն իրականացնելու համար շենքային եւ գույքային պայմանները գնահատվում են բավարար: Առկա են որոշ կազմակերպչական խնդիրներ, որոնք կարճ ժամանակահատվածում կլուծվեն եւ սպանդանոցը կսկսի շահագործվել:

Այցի ընթացքում մարզպետը եւ ոլորտային պատասխանատուները հանդիպել են մեկ այլ սպանդանոց հիմնել ցանկացող գործարարի հետ:

Սպանդանոցը հիմնելու համար առկա է շինություն, որը չափորոշիչներին ամբողջապես համապատասխանելու համար անհրաժեշտ է վերանորոգել եւ վերազինել:

Գործարարի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն առավել մանրամասն քննարկում իրականացնել մարզպետարանում՝ ոլորտային մասնագետների մասնակցությամբ, որից հետո անցնել շինարարական աշխատանքներին:

Արագածոտնի մարզպետարանի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում ՀՀ #Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը մարզպետարանում կհանդիպի մարզում սպանդանոցներ կառուցելու ցանկություն ունեցող անձանց հետ:

Նշվում է, որ հանդիպման օրվա եւ ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

Տպել
714 դիտում

Ներսես Աշտարակեցու 250-ամյակի առթիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդավայրում տեղի է ունեցել գիտաժողով

Աշտարակի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. բերման է ենթարկվել Արթիկի երկու բնակիչ

Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ Իդլիբի իրավիճակով պայմանավորված

Հանրաքվեի պատշաճ նախապատրաստման եւ անցկացման համար ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ

Գուցե «առանձին կենտրոն մնալու» մոտիվի տակ ոչ թե մասնագիտական խիստ դիրքորոշումն է, այլ հենց նեղ անձնային շահը. Թորոսյան

Պուտինն ու Էրդողանը Իդլիբի հարցով կհանդիպեն մարտի 5-ին կամ 6-ին

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը վնասազերծվել է. բերման ենթարկելու ընթացքում նա կրակոցներ է արձակել (տեսանյութ)

Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը՝ մեր 82 քաղաքացիներով. Արսեն Թորոսյան

Արդարադատության փոխնախարարն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի բարձրաստիճան պատվիրակությանը

200 միլիոն դոլարի ներդրումների պատմություն. ինչո՞ւ չի կարողանում 4-րդ օպերատորը դաշտ մտնել

Քննարկվել են Հայաստանում էլեկտրոմոբիլների գործածության հեռանկարներն ու օրենսդրական կարգավորումները

Կայացել է Փրկարար ծառայության տնօրենի ուսումնական խմբի պարապմունք-քննարկումը

Կենտրոնականի քրեական հետախույզները բացահայտել են ավազակային հարձակումը (տեսանյութ)

Գնում եմ 100 փաստի ետեւից. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Ստորագրվել է Հայաստանի եւ Հունաստանի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագիրը

ՀՀ վարչապետի որոշմամբ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը կայունանում է

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին

Դրանով հայկական կինոն սպանում ենք. Տիգրան Նալչաջյանն ասել է՝ ինչու նոր ֆիլմը անմիջապես հեռուստատեսությունում չի հայտնվի

Մարտին ՀՀ մարզերում օդի ջերմաստիճանը նորմայից բարձ կլինի, տեղումների քանակը՝ նորմային մոտ. ԱԻՆ