Մխիթար Հայրապետյանը զորակցություն է հայտնել Ադրբեջանի կողմից հետախուզվող Էլենի Թեոխարուսին

24/01/2020 schedule21:45

Ադրբեջանի իշխանությունները դիմել են Կիպրոսի կառավարությանը՝ ձերբակալելու և արտահանձնելու հայ ժողովրդի նվիրյալ բարեկամ, Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարուսին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

«Ակնհայտ է, որ գործ ունենք ադրբեջանական հիստերիայի՝ մեզ արդեն քաջածանոթ հերթական դրսևորման հետ. սկսած 2015 թվականից նույն խնդրանքով պաշտոնական Բաքուն քանիցս դիմել էր Ինտերպոլին՝ ձերբակալելու Արցախ այցելած կիպրացի գործչին, սակայն մերժում էր ստացել:

Որպես Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ ստեղծված իրավիճակը մանրամասն քննարկել եմ կիպրացի գործընկերոջս՝ Նիկոս Տորնարիդիսի հետ:

Այնուհետև հեռախոսազրույց եմ ունեցել հենց իր՝ տիկին Թեոխարուսի հետ և իմ զորակցությունը հայտնել վերջինիս։ Նման սկզբունքային, ճշմարտության համար պայքարող և դժվարություններից երբեք չվախեցող քաղաքական գործիչները ոչ միայն սեփական երկրի, այլ նաև մյուս ժողովուրդների համար լավ օրինակ են հանդիսանում։ Դե իսկ Ադրբեջանում պիտի հիշեն՝ երկրի ներքին խնդիրներից հասարակությանը շեղելու խղճուկ փորձերը երկարաժամկետ կտրվածքով ոչ մի արդյունք չեն տալու»,- գրել է Հայրապետյանը:

Տպել
2467 դիտում

ՊՎԾ-ն Մանկավարժական համալսարանում գնումների գործընթացում 315 մլն. դրամի խախտումներ է արձանագրել

Վարչական տույժ է կիրառվել «Վոլտեն Արմ» ՍՊԸ-ի նկատմամբ

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի թեժ գծին 2019 թվականին 119 ահազանգ է ստացվել

Կոտայքի մարզպետարանում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում-իրազեկում

Կոթի գյուղի ուղղությամբ հակառակորդը կրակոցներ է արձակել

Մեզ տալիս են շորեր ու կոշիկներ, որոնցից հոտ է գալիս, հիմա էլ տեսախցիկներ են տեղադրել. հերթական բողոքը Օպերային թատրոնում

Ներսես Աշտարակեցու 250-ամյակի առթիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդավայրում տեղի է ունեցել գիտաժողով

Աշտարակի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. բերման է ենթարկվել Արթիկի երկու բնակիչ

Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ Իդլիբի իրավիճակով պայմանավորված

Հանրաքվեի պատշաճ նախապատրաստման եւ անցկացման համար ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ

Գուցե «առանձին կենտրոն մնալու» մոտիվի տակ ոչ թե մասնագիտական խիստ դիրքորոշումն է, այլ հենց նեղ անձնային շահը. Թորոսյան

Պուտինն ու Էրդողանը Իդլիբի հարցով կհանդիպեն մարտի 5-ին կամ 6-ին

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը վնասազերծվել է. բերման ենթարկելու ընթացքում նա կրակոցներ է արձակել (տեսանյութ)

Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը՝ մեր 82 քաղաքացիներով. Արսեն Թորոսյան

Արդարադատության փոխնախարարն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի բարձրաստիճան պատվիրակությանը

200 միլիոն դոլարի ներդրումների պատմություն. ինչո՞ւ չի կարողանում 4-րդ օպերատորը դաշտ մտնել

Քննարկվել են Հայաստանում էլեկտրոմոբիլների գործածության հեռանկարներն ու օրենսդրական կարգավորումները

Կայացել է Փրկարար ծառայության տնօրենի ուսումնական խմբի պարապմունք-քննարկումը

Կենտրոնականի քրեական հետախույզները բացահայտել են ավազակային հարձակումը (տեսանյութ)

Գնում եմ 100 փաստի ետեւից. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)