Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուլեբային

ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուլեբային՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Նախարար Մնացականյանը շնորհավորել է Իվան Կուլեբային՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի պատմականորեն ամուր հիմքեր ունեցող հայ-ուկրաինական հարաբերությունների ավելի խորացմանը և զարգացմանը:    

ԱԳ նախարարը և դեսպանը բարձր են գնահատել Ուկրաինայի  հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ ներգրավվածություն ունեցող տեղի հայ համայնքի դերը՝ որպես կամրջող օղակ երկու երկրների միջև  բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:

Երկուստեք ուղենշվել է հայ-ուկրաինական քաղաքական երկխոսության ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, այդ թվում արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման, տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացման միջոցով։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են տնտեսական հարցերով հայ-ուկրաինական համատեղ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը: 

Կողմերը կարևորել են նաև համագործակցության խորհրդարանական հարթակը և  համոզմունք հայտնեցին, որ երկու երկրների խորհրդարաններում ձևավորված բարեկամական խմբերը կնպաստեն հայ-ուկրաինական միջխորհրդարանական կապերի աշխուժացմանը:

Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել նաեւ միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ:

Տպել
221 դիտում

Հրդեհ Տաշիր քաղաքում. այրվել է կուտակված անասնակեր

Հյուպատոսական բաժնի աշխատանքը դադարեցվել է ՀՀ քաղաքացիներին շուրջօրյա արդյունավետ ծառայություն մատուցելու համար

«Խաչասար» կոչվող հատվածում քաղաքացին ընկել և ստացել է վնասվածք. օգնել է ԱԻՆ-ը

Փետրվարի 25-ին Հայաստանի մեծ մասում սպասվում են տեղումներ. կցրտի 6-8 աստիճանով

Գավառ քաղաքում փրկարարները դուրս են բերել ձյան մեջ արգելափակված մեքենան

Թուրքիան «Patriot» համակարգերի գնման առաջարկ է ներկայացրել ԱՄՆ-ին

Այսօր Բուն Բարեկենդանն է. Երևանում սպասվում է մեծ շքերթ-տոնախմբություն

Ատելության քարոզի հեռահար նպատակները

Լոռու մարզի Սարալանջ գյուղի տնակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

Ի՞նչ է կորոնավիրուսը, ինչպե՞ս տարբերակել եւ ինչ է պետք իմանալ վիրուսի մասին. պարզաբանում է նախարարը (տեսանյութ)

Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

«Այո»-ի մասին Հայկ Ստվերի երգի պրեմիերան տեղի կունենա այսօր

Հրդեհ Խաշթառակ գյուղում. այրվել է մոտ 5000 քմ բուսածածկույթ

Իրանում ՀՀ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցնում է հյուպատոսական բաժնի աշխատանքը

Հայաստանի եւ Արցախի ՄԻՊ-երն այցելել են Արցախի Ռազմական ոստիկանություն, ՔԿՀ եւ զինհոսպիտալ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարաների համար, 656 բեռնատար կա կուտակված

Որեւէ ուժ Հայաստանում բռնապետություն հաստատելու ռեսուրս չունի

Կեղծ ահազանգ. «Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել