ԵԱՍՄ ամբողջ տեխնիկան՝ 29 մեքենա, գիշերն աշխատել է քաղաքի ողջ տարածքում

Հունվարի 23-ի լույս 24-ի գիշերը՝ ձյան տեղումներն սկսվելուց անմիջապես հետո, Երևանի քաղաքապետարանի ձնամաքրող տեխնիկան սկսել է աղով ու ավազով մշակել մայրաքաղաքի փողոցները։ 

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ամբողջ աշխատանքը համակարգվում է քաղաքապետի կողմից, բոլոր ստորաբաժանումները գիտեն իրենց անելիքները, վարչական շրջաններում աշխատանքներն անմիջականորեն հսկում են վարչական շրջանների ղեկավարները, ամեն ինչ կառավարվում է համայնքային կառույցի կողմից: Կա աշխատանքի հստակ բաժանում: Այսօր հիմնականում ձյան տեղումների առատություն նկատվեց հյուսիսային գոտում»,- նշել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային կառույցի ամբողջ տեխնիկան՝ 29 մեքենա, աշխատել է քաղաքի ողջ տարածքում։

«Ունենք հստակ գծագիր՝ ուղղությունների հետ կապված: Ամենակարևորն առաջնային ճանապարհներն են, որից հետո երկրորդական և միջբակային փողոցներն են մաքրվում: Համացանցային խմբի միջոցով մշտապես հետևում ենք աշխատանքների ընթացքին. այն վարչական շրջանում, որտեղ մեքենան ավարտ է տվել, ամրակցում ենք մյուս վարչական շրջանին, որպեսզի ավելի արագ աշխատանքները կազմակերպենք: Գլխավոր փողոցներն արդեն ամբողջությամբ մաքրված են և անցանելի բոլոր ավտոմեքենաների համար»,- նշել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Գրիգորյանը:

Ձնամաքրումն արդյունավետ կազմակերպելու նպատակով կա պայմանավորվածություն «Երքաղլույս» ընկերության հետ, և արտաքին լուսավորության համակարգը միացված է մնում մինչ լույս: Արդեն առավոտյան աշխատանքներ են տարվում նաև կամրջային հատվածներում առաջացած սառցալեզվակները հեռացնելու համար:

Համայնքային տեխնիկայից բացի՝ ձնամաքրման գործընթացին մասնակցել են նաև ենթակապալառու ընկերությունները։ Համայնքային կառույցում անհրաժեշտ տեխնիկայի համալրումը շարունակվում է: Այս գործին են միացել նաև Հայաստանում և արտերկրում գործունեություն ծավալող ընկերություններն ու անհատները: Երևանի քաղաքային իշխանությունը որդեգրել է բիզնեսի սոցիալական պատասխանատվությունը խթանելու սկզբունքը, ինչը միջազգայնորեն ընդունված գործելաոճ է:

Տպել
813 դիտում

Դատարկ մետրո, սուպերմարկետներ, ժամանցի վայրեր. ի՞նչ է պատմում հայազգի Մերին Միլանի մասին՝ կորոնավիրուսը տարածվելուց հետո

«Թաքնվելու տեղ չկա». անկում են ապրում ընկերությունների և նավթի գները, կորոնավիրուսի ազդեցությունը երկարաժամկետ է լինելու

Երգեցին քիչ, պարեցին կարճատեւ. Գյումրու Վարդանանց հրապարակի շատրվանները կրկին կհիմնանորոգվեն, բայց եռապատիկ թանկ

Փարիզում այրվում է Լիոնի կայարանը. Կոնգոյի ակտիվիստները կասկածվում են կայարանում կրակ բացելու մեջ. BBC

ՊՎԾ-ն Մանկավարժական համալսարանում գնումների գործընթացում 315 մլն. դրամի խախտումներ է արձանագրել

Վարչական տույժ է կիրառվել «Վոլտեն Արմ» ՍՊԸ-ի նկատմամբ

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի թեժ գծին 2019 թվականին 119 ահազանգ է ստացվել

Կոտայքի մարզպետարանում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում-իրազեկում

Կոթի գյուղի ուղղությամբ հակառակորդը կրակոցներ է արձակել

Մեզ տալիս են շորեր ու կոշիկներ, որոնցից հոտ է գալիս, հիմա էլ տեսախցիկներ են տեղադրել. հերթական բողոքը Օպերային թատրոնում

Ներսես Աշտարակեցու 250-ամյակի առթիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդավայրում տեղի է ունեցել գիտաժողով

Աշտարակի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. բերման է ենթարկվել Արթիկի երկու բնակիչ

Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ Իդլիբի իրավիճակով պայմանավորված

Հանրաքվեի պատշաճ նախապատրաստման եւ անցկացման համար ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ

Գուցե «առանձին կենտրոն մնալու» մոտիվի տակ ոչ թե մասնագիտական խիստ դիրքորոշումն է, այլ հենց նեղ անձնային շահը. Թորոսյան

Պուտինն ու Էրդողանը Իդլիբի հարցով կհանդիպեն մարտի 5-ին կամ 6-ին

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը վնասազերծվել է. բերման ենթարկելու ընթացքում նա կրակոցներ է արձակել (տեսանյութ)

Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը՝ մեր 82 քաղաքացիներով. Արսեն Թորոսյան

Արդարադատության փոխնախարարն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի բարձրաստիճան պատվիրակությանը

200 միլիոն դոլարի ներդրումների պատմություն. ինչո՞ւ չի կարողանում 4-րդ օպերատորը դաշտ մտնել