Վիճաբանություն՝ Հրայր Թովմասյանի պաշտպանների եւ ՀՔԾ քննիչի միջեւ (տեսանյութ)

Հրայր Թովմասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը տեսանյութ է հրապարակել Թովմասյանի բնակարանից՝ կից գրելով. «ՀՔԾ պարզաբանման մասով, թե իբր ես ապատեղեկատվություն եմ տարածում»:

Հիշեցնենք՝ Հրայր Թովմասյանի բնակարանում վաղ առավոտից խուզարկություն է իրականացվում, ինչը, պաշտպանների խոսքով, ուղեկցվում է խախտումներով: Մասնավորապես, նրանք պնդեցին, թե քննիչը թույլ չի տվել ամբողջ ծավալով ծանոթանալ խուզարկության որոշմանը, ինչին րոպեներ անց արձագանքեց ՀՔԾ-ն՝ ասելով, թե այդ պնդումն ապատեղեկատվություն է:

Հրապարակված տեսանյութում երեւում է, թե ինչպես են պաշտպանները եւ ՀՔԾ քննիչը վիճաբանում:

Թովմասյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանը բանավոր կարգով միջնորդում է քննիչին՝ թույլատրել ծանոթանալ խուզարկության վերաբերյալ դատարանի որոշմանը:

Սրան ի պատասխան՝ քննիչը տեղեկացնում է, որ պաշտպանները տեսանկարահանելու իրավունք չունեն, հորդորում է անջատել տեսախցիկը եւ ասում, որ դրանից հետո միջնորդության վերաբերյալ ինքն իր դիրքորոշումը կհայտնի: Պաշտպանները, սակայն, դարձյալ պնդում են իրենցը՝ տեսանկարահանումը շարունակելով մինչ այն պահը, երբ քննիչը դիմում է իր գործընկերներին՝ խնդրելով ապահովել, որ պաշտպանն անջատի իր հեռախոսը եւ դադարեցնի տեսանկարահանումը:

Նշենք, որ ավելի վաղ պաշտպաններից Միհրան Պողոսյանն էր լրագրողներին հայտնել, որ իրենք բանավոր կարգով միջնորդել են խուզարկությունը տեսանկարահանել, սակայն քննիչը իրենց միջնորդությունը մերժել է:

Մանրամասները՝ տեսանյութում

Տպել
3318 դիտում

Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցն է. ստահոդ քարոզչությունը տարածվում է ռուսական կայքերով

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 11 մեքենա (տեսանյութ)

Օղակաձեւ զբոսայգում այս տարվա կեսերին հանրային սքեյթ-պարկ կունենանք. Հակոբ Կարապետյան

Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ փաստաթղթեր կեղծելու և առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար. ՔԿ

Կորոնավիրուսով է վարակվել Իրանի փոխնախագահը, մահացել՝ նախկին դեսպանը. երկրում 245 դեպք կա

ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն ընդունել է GIZ պատվիրակությանը

Վատիկանում Իրանի նախկին դեսպանը մահացել է կորոնավիրուսից

ՌԴ-ում Հայաստանի դեսպանը դատախազություն է դիմել՝ «Независимая газета»-ին պատասխանատվության ենթարկելու նպատակով

ԱԳՆ-ում կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման հարցով հանդիպում է կայացել

ԻԻՀ-ում հաշվառված դատարկ տրանսպորտային միջոցների ելքը պահեստի տարածքից կթույլատրվի բացառապես ՀՀ ՃՈ խմբերի ուղեկցությամբ

Ե՞րբ եւ ո՞ր հեռախոսահամարին պետք է զանգահարել. ԱԻՆ-ում մասնագետները բացատրել են երեխաներին

Մեկ ներկայացման մեջ՝ դերասաններ 6 թատրոններից. Տիկինկային թատրոնի նախաձեռնությամբ բեմադրվել է «Ժամացույցի զարկերը»

ԱԳՆ հայտարարություն է տարածել Սումգայիթյան հակահայկական ջարդերի տարելիցի վերաբերյալ

Երևանում 4 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Թատրոնների տոմսարկղերում հերթեր են եղել. տոմսերը սպառվել են ընդամենը մի քանի ժամում

Սահմանախախտ հայտնաբերած Բագարանի բնակիչ Հաբեթ Ղազարյանը պարգևատրվել է. ՀՀ ԱԱԾ

10 մլն դրամով գնված եւ որպես նվիրատվություն ոստիկանությանը տրված տունը ոստիկանապետը հատկացրել է նոր աշխատակցուհուն

2008 թվականի Մարտի 1-ի 100 դատական գործերով դատախազությունը դեռեւս ներկայացրել է 15 բողոք. դատախազ Պետրոս Պետրոսյան

Գյումրիում հարգել են Սումգայիթի ջարդերի նահատակների հիշատակը

Մեծավան-Տաշիր ավտոճանապարհին 30 հա խոտածածկույթ է այրվել