Ազատումներ, նշանակումներ ոստիկանությունում. Երեւանը նոր փոխոստիկանապետ ու ՊՊԾ գնդի հրամանատար ունի

Լուսանկարում՝ ձախից Արման Սարգսյանը, Արթուր Խուդինյանը եւ Էդգար Պետրոսյանը

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը կարդային լուրջ փոփոխություններ է սկսել համակարգում: Հատկապես փոփոխություններ են արվել մայրաքաղաքում, ինչի արդյունքում, բացի Կենտրոնի եւ Արաբկիրի ոստիկանապետներից, մյուսները կա՛մ կադրերի ռեզերվ են ուղարկվել, կա՛մ տեղափոխվել են:

Մասնավորապես, կենտրոնական ապարատում արված փոփոխությունների արդյունքում Երեւանի փոխոստիկանապետ Էդգար Պետրոսյանը ազատվել է պաշտոնից. ոստիկանապետի պաշտոնակատարի հրամանով՝ նա նշանակվել է ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ:

Արման Սարգսյանի հրամանով՝ Երեւանի փոխոստիկանապետ է նշանակվել ՊՊԾ գնդի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը:

Ըստ այդմ՝ ՊՊԾ գնդի հրամանատար է նշանակվել ոստիկանության գնդապետ Անդրանիկ Առաքելյանը:

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատարի հրամանով՝ զբաղեցրած պաշտոնից ազատվել եւ կադրերի ռեզերվ է ուղարկվել Էրեբունու ոստիկանապետ Վարդան Վարդանյանը: Նրա փոխարեն այդ պաշտոնին է նշանակվել ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Խորեն Բարխոյանը:

ՀՀ ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունները, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին:

Հիշեցնենք, որ Արման Սարգսյանի հրամանով՝ զբաղեցրած պաշտոնից ազատվել եւ կադրերի ռեզերվ է ուղարկվել Երեւանի ոստիկանապետ Գարիկ Ղուկասյանը: Նրան այդ պաշտոնում փոխարինում է ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը:

Տպել
12984 դիտում

Հանրաքվեի պատշաճ նախապատրաստման եւ անցկացման համար ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ

Գուցե «առանձին կենտրոն մնալու» մոտիվի տակ ոչ թե մասնագիտական խիստ դիրքորոշումն է, այլ հենց նեղ անձնային շահը. Թորոսյան

Պուտինն ու Էրդողանը Իդլիբի հարցով կհանդիպեն մարտի 5-ին կամ 6-ին

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը վնասազերծվել է. բերման ենթարկելու ընթացքում նա կրակոցներ է արձակել (տեսանյութ)

Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը՝ մեր 82 քաղաքացիներով. Արսեն Թորոսյան

Արդարադատության փոխնախարարն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի բարձրաստիճան պատվիրակությանը

200 միլիոն դոլարի ներդրումների պատմություն. ինչո՞ւ չի կարողանում 4-րդ օպերատորը դաշտ մտնել

Քննարկվել են Հայաստանում էլեկտրոմոբիլների գործածության հեռանկարներն ու օրենսդրական կարգավորումները

Կայացել է Փրկարար ծառայության տնօրենի ուսումնական խմբի պարապմունք-քննարկումը

Կենտրոնականի քրեական հետախույզները բացահայտել են ավազակային հարձակումը (տեսանյութ)

Գնում եմ 100 փաստի ետեւից. Նիկոլ Փաշինյան (ուղիղ)

Ստորագրվել է Հայաստանի եւ Հունաստանի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագիրը

ՀՀ վարչապետի որոշմամբ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը կայունանում է

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին

Դրանով հայկական կինոն սպանում ենք. Տիգրան Նալչաջյանն ասել է՝ ինչու նոր ֆիլմը անմիջապես հեռուստատեսությունում չի հայտնվի

Մարտին ՀՀ մարզերում օդի ջերմաստիճանը նորմայից բարձ կլինի, տեղումների քանակը՝ նորմային մոտ. ԱԻՆ

Իրանցի կին ֆուտբոլիստը մահացել է կորոնավիրուսից

Երեկ մի քանի ավտոմեքենաներ ջարդուփշուր արած երիտասարդն այսօր կրակոցներ է արձակել հյուրանոցում, ապա՝ վնասազերծվել

ՃՏՊ Մխչյան գյուղում. «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է. ԱԻՆ