Հայկական շարժական կրթարան. Հայաստանի եւ Ուկրաինայի մարզերի պատանիները մեդիագիտելիքներ են ստացել

Եթե ինչ-որ մեկը չի կարող հասնել կրթությանը, ապա կրթությունն ինքը կմոտենա: Այս կարծիքին է Գեւորգ Հարությունյանը, որը հիմնադրել է Հայաստանում առաջին շարժական կրթարանը՝ «Edu VanHub»-ը:

Ծրագրի նպատակը գյուղական համայնքների երիտասարդներին ու պատանիներին որոշակի մեդիագիտելիքներ տալն է`նրանց համար կառուցելով անհրաժեշտ ներառական եւ ինովատիվ միջավայր։

«Edu VanHub»-ի թիմի անդամները՝ մեդիաժուռնալիստներ, լուսանկարիչներ, բլոգերներ ավտոբուսով հասել են հայկական մի շարք գյուղեր եւ մեդիադասընթացներ կազմակերպել այնտեղ ապրող պատանիների համար:

20 թրեյնինգ 10 գյուղում

Նախագծի առաջին՝ պիլոտային փուլը, իրականացվել է 2019-ի գարնանը՝ Հայաստանի Լոռու մարզի Շիրակամուտ, Գեղասար, Դեբետ, Շահումյան, Բազում գյուղերում եւ Շիրակի մարզի Ախուրյան, Աշոցք, Անի, Մայիսյան, Ամասիա գյուղերում:

Ինչպես պատմեց հիմնադիրը, անցկացվել է 20 թրեյնինգ, որոնք 2 մասից էին բաղկացած: Տեսական մասի ժամանակ ներկայացվում էր մեդիաժուռնալիզմի, լուսանկարչության պատմության, պաշտպանված ու մեդիագրագետ լինելու մասին: 2-րդ, իր խոսքով՝ երեխաների համար ավելի հետաքրքիր փուլում, պրակտիկ գիտելիքներ էին ձեռք բերում, օրինակ՝ հենց բլոգերն իր ձեռքով ցույց էր տալիս, թե ինչպես կարելի է բլոգ նկարել գյուղի, ընտանիքի, տնտեսության մասին:

Համայնքի բնակիչներն էլ, սովոր չլինելով այս ամենին, սկզբում զգուշանում էին՝ հետաքրքրվելով, թե ինչու են եկել։ «Հարցնում էին՝ ո՞ր կուսակցությունից եք»,- պատմեց Գեւորգը՝ հավելելով, որ պարապմունքների ավարտին շատ լավ կարծիքներ են լսել: «ֆանտաստիկ ֆիքբեք վերցրինք թե՛ երեխաներից, թե´ ծնողներից»:

Մասնակիցները նաեւ տեղում առաջադրանքներ էին ստանում, ու նախագծի առցանց հարթակում շարունակվում էր աշխատանքը:

Դժվարություններ հաղթահարող ավտոբուսը

Կատարված աշխատանքի մասին պատմելիս՝ Գեւորգ Հարությունյանը ցույց է տալիս իրենց տարբերանշանը՝ գունավոր ավտոբուս՝ ընթացքի մեջ: Հենց դա էլ շարժունակ լինելու, ցանկացած տեղ հասնելու գաղափարն է: Ավտոբուսը հաղթահարում է բարձունքներ՝ տարածելու մեդիա կրթություն:

Գեւորգը ծրագրի ստեղծման մասին պատմելիս՝ 2015 թվականն է հիշում, այդ ժամանակ Հայաստանի գյուղերում շրջագայում եւ ընկերների հետ երեխաների համար թատերական ներկայացումներ էր կազմակերպում: Տեսնելով, որ հատկապես հեռավոր գյուղերում պատանիները կտրված էին կրթական, մշակութային կյանքից՝ որոշեց, որ նրանց պետք է կրթել ու մոտիվացնել:

«Մտածեցի, որպես երիտասարդ ես իմ ներդրումը պետք է ունենամ՝ այդ պատը ջարդելու մեջ»,- նշեց նա՝ հավելելով, որ սկզբում ոլորտի մասնագետների հետ է խոսել, սակայն ոչ ոք նախագծի ապագան չի տեսել:

2017-ի վերջին Միլանում տեղի է ունեցել «էրազմուս տաղանդ» մրցույթը, որին Գեւորգը զբաղեցրել է երրորդ տեղը եւ դարձել իրենց հայաստանյան ներկայացուցիչը: 2018-ին հիմնադրել են «garagErasmus4Yerevan»-ը դիմել դրամաշնորհի եւ հաղթել:

Գեւորգի խոսքով՝ կարեւորը մոտիվացիան է, եթե անգամ 1-2 օրվա մեջ պատանիները մեծ գիտելիք չկարողանան ձեռք բերել, այն կարող է կողմնորոշման միջոց լինել, ֆորմալ կրթությունը թեեւ անհրաժեշտ է, սակայն մեզ մոտ ոչ ֆորմալը շատ է պակասում:

Ուկրաինայի պատանիները նման են մերոնց

«Edu VanHub»-ի ավտոբուսը, դժվարություններ հաղթահարելով, ոչ միայն Հայաստանի, այլեւ Ուկրաինայի գյուղեր է հասել: Մեր երկրում դասընթացներ անցկացնելուց հետո՝ որոշվել է նախագիծը դարձնել միջազգային. գաղափարը համաշխարհային է, եւ մեդիակրթություն բոլորին է անհրաժեշտ: Այս անգամ եւս դիմել են ֆինանսավորման համար, ստացել այն եւ 8000 կմ ճանապարհ հաղթահարել:

Գեւորգի խոսքով՝ այնտեղ էլ նմանատիպ խնդիրներ կան, ինչ մեզ մոտ: Պատանիներն էլ մերոնց շատ նման են: «Երկար ճանապարհ գնալը սիմվոլիկ է, ուրեմն ինչ-որ ասելիք ունես, որ այդքան ճանապարհ ես հաղթահարում»:

Ուկրաինական 5 գյուղերում անցկացվել է 10 դասընթաց, թիմը նույնն էր, լեզուն էր փոխվել՝ անգլերեն:

Մի հետաքրքիր ձեռբերում էլ է եղել: Նախագծի հիմնադրի խոսքով՝ այդ տարածաշրջանում ձեւավորված է, որ հայաստանցին գնում է՝ գործ խնդրելու, իսկ իրենց դեպքում ուրիշ էր․ «Ասում էին՝ գո՞րծ եք ման գալիս, ասում էինք՝ եկել ենք կրթելու, իրենց համար wow էֆեկտ էր, մեզ համար էլ հպարտանալու առիթ»: Այս անգամ էլ ծրագիրը հավանություններ էր ստացել:

Թիմը մտադիր է առավել ընդլայնել աշխարհագրությունը եւ այլ ազգի պատանիներին եւս կրթել մեդիագիտելիքներով, հնարավորության դեպքում ցանկությունը մեծ է նաեւ Հայաստանի մարզերում նախագիծը շարունակել:

Տպել
2403 դիտում

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից