Երևան
13 °C
Նախորդ տարվա ընթացքում Լոռու մարզի տարածքում գրանցվել է 1425 արտակարգ դեպք, որոնց հետևանքով զոհվել է 42, մարմնական վնասվածքներ ստացել 866 մարդ: Մարզում 2019 թ.-ին 2018-ի համեմատությամբ գրանցված արտակարգ դեպքերը աճել են 167-ով, զոհերի թիվը աճել է 7-ով, վիրավորներինը նվազել է 240-ով:
Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, Լոռու մարզպետարանում հայտնեց ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Սերոբ Գաբրիելյանը՝ ներկայացնելով նախորդ տարի մարզում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը: Հաշվետվությանը ներկա էր ԱԻ փոխնախարար Արա Նազարյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ենթակա ստորաբաժանումների ու համայնքների ղեկավարներ:
2019-ին գրանցված դեպքերի 878-ը (2018 թ.-ին՝ 448) եղել են տեխնածին, որոնց հետևանքով զոհվել է 20 մարդ, վիրավորվել՝ 337-ը: Տեխնածին բնույթի արտակարգ դեպքերը աճել են 430-ով կամ 96%-ով, զոհերի թիվը աճել է 3-ով կամ 15%-ով, վիրավորներինը՝ 22-ով կամ 6,5%-ով: Գրանցված տեխնածին արտակարգ դեպքերից 626-ը հրդեհներն են, որոնց թիվը 2018 թ.-ի համեմատ մարզում աճել է 392-ով (167,5%): Հրդեհների հետևանքով գրանցվել է 1 զոհ (2018թ.՝ 6 զոհ) վիրավորվել՝ 4 մարդ: Հրդեհների հետևանքով զոհերի թիվը նվազել է 5-ով, վիրավորներինը՝ 6-ով:
Հաշվետու տարում տարերային բնույթի 29 դեպք է արձանագրվել, որոնց հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել:
Նվազել են սոցիալ-կենցաղային բնույթի դեպքերը՝ 2018 թ.-ի 778 դեպքի դիմաց անցնող տարում արձանագրվել է 518 դեպք, որոնց հետևանքով զոհվել է 22, վիրավորվել՝ 529 մարդ: Զոհերի թիվն աճել է 4-ով, իսկ վիրավորներինը նվազել 256-ով:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, գնահատելով մարզային փրկարարական վարչության կողմից նախորդ տարի իրականացված աշխատանքները, իր խոսքում նշեց. «Բոլորս գիտենք, որ տարին աննախադեպ էր տարբեր դեպքերի ու պատահարների առումով: Ես շնորհակալ եմ վարչության պետին եւ ողջ անձնակազմին՝ դրանց բարձր մակարդակով արձագանքելու եւ հնարավոր վատ հետեւանքները ժամանակին կանխելու համար: Ցավոք սրտի, ունեցանք նաեւ ողբերգական դեպք, երբ երիտասարդ փրկարար զոհվեց: ԱԻՆ Լոռու մարզային վարչությունը մեր մարզի կայացած ծառայություններից մեկն է»,- ասաց մարզպետը՝ հիշեցնելով կառավարության կողմից հրշեջ-փրկարարների աշխատավարձերի բարձրացումը՝ հույս հայտնելով, որ դա լինելու է շարունակական:
ԱԻՆ փոխնախարար Արա Նազարյանը եւս բարձր գնահատեց մարզային փրկարարական վարչության աշխատանքը: Վերհանվեցին նաեւ արտակարգ դեպքերին ու պատահարներին արագ արձագանքմանն ուղղված մի շարք հարցեր, եղան քննարկումներ: Իսկ վերջում փրկարար ծառայության մի շարք աշխատակիցներ պարգեւատրվեցին պատվոգրերով ու շնորհակալագրերով:
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է
Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները
Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ
Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով
Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ
Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ
Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել
ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)
Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը
ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան
Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին
Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր
Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ
Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են
ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն
Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ
Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան
96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են
© 2024 Հայկական ժամանակ