«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրի հեռախոսային խոսակցությունները վերծանելու որոշումը դատարանն անօրինական ճանաչեց

23/01/2020 schedule13:39

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզան Բաղդասարյանի նախագահությամբ, այսօր անօրինական ճանաչեց «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնարիկ Մանուկյանի հեռախոսային խոսակցությունները վերծանելու վերաբերյալ դատարանի որոշումը:

Այս մասին նիստից հետո լրագրողներին հայտնեց ինքը Մանուկյանը՝ ընդգծելով, որ «Ժողովուրդ» օրաթերթը, ինչպես ցանկացած պրոֆեսիոնալ լրագրող, մինչեւ վերջ գնաց իր մասնագիտության հետեւից. «Ինչպես գիտեք, 2019 թվականին մենք հրապարակեցինք Մարտի 1-ի գործով պաշտոնատար անձանց, մասնավորապես՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանի եւ այլ ցուցմունքներ, ինչից հետո Հատուկ քննչական ծառայությունը հարուցեց քրեական գործ: Քննիչը, ինձ հրավիրելով հարցաքննության, հարցրեց, թե ով է տվել այդ ցուցմունքները, սակայն մենք, ինչպես ցանկացած պրոֆեսիոնալ լրագրող, մեր աղբյուրը չբացահայտեցինք»:

Խմբագրի խոսքով՝ երկրորդ անգամ հարցաքննության կանչելիս քննիչն իրեն տեղեկացրեց, որ դիմել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան, եւ դատավոր Դավիթ Գրիգորյանը թույլատրել է վերծանել իր հեռախոսային խոսակցությունները. «Վերծանումները ստանալուց հետո ինձ կանչում են, տալիս երկու անձի անուն եւ հարցնում, թե նրանցից կոնկրետ ով է տրամադրել ինձ ցուցմունքները, ինչը անել ես դարձյալ հրաժարվում եմ»:

Քնար Մանուկյանը, ստանալով դատարանի այդ որոշումը, բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, որն էլ, փաստորեն, այսօր բավարարեց բողոքը: Մանուկյանը նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ ինքը ներկայացրել է իրավիճակը, ասել, որ ՀՔԾ-ն աղբյուրներ է բացահայտում, եւ վարչապետը հրապարակավ հայտարարել է, որ ամեն ինչ օրինականության դաշտում է. «Ես վարչապետին ասացի, որ հենց այդ ճանապարհով էլ գնում եմ, եւ այժմ ուզում եմ նրան խնդրել, որ ինքը անձամբ իրավապահ մարմինների այս անօրինական գործողություններին համապատասխան խիստ պատիժ-գնահատական տա: Այս անօրինականության համար պատասխան են տալու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը եւ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը»,- ասաց օրաթերթի խմբագիրը՝ հավելելով, որ հետագա գործողությունների մասին կտեղեկացնեն ավելի ուշ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Արամ Մինասյանն էլ լրագրողներին հայտնեց, որ լրագրողի գործունեությանն առնչվող հարցի վերաբերյալ ՄԻՊ-ում վարույթ է հարուցվել:

Տպել
3244 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ